ԴՊԻՐ 14
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ
Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»
Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք
Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»
Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»
«Հաղորդակցություն»
Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»
Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»
Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»
Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»
Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»
Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»
Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»
Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»
Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»
Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»
Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»
Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»
Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»
ԱՐՁԱԳԱՆՔ
ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին
|
Թ. Ղահրամանյան, Մ. Գաբանյան
Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս
համագործակցային աշխատանք Փարաջանովի տուն-թանգարանում
Դասապրոցեսի ընթացքում կատարվող ամեն մի աշխատանք առավել արդյունավետ և ամբողջական է դառնում, երբ համատեղվում է մեկ ուրիշ դասարանի նույնանման աշխատանքի հետ: Այն, ինչ պիտի ներկայացնեմ, դասարանների համագործակցության լավագույն օրինակ է: Այս ընթացքում դպրոցի շատ դասարաններ են այցելել Ս. Փարաջանովի տուն-թանգարան: Բայց ահա 9-1 դասարանի այցելությունը տ. Մարիի գլխավորությամբ դարձել էր նյութ` նվիրված Փարաջանովի կյանքին, ֆիլմերին, կոլաժներին և մյուս ստեղծագործություններին: Այն ներկայացվել էր ուսումնական նյութերի պրեզենտացիայի «ուրբաթներից» մեկի ժամանակ, դիտել էին նաև Լուսավորչական դպրոցում:
Երբ 7-2 դասարանն էր գնում թանգարան, 9-1-ի ուսումնական այս նյութը շատ տեղին էր` նախապես պատրաստված թանգարան գնալու համար: 7-2-ում Փարաջանովի մասին նախնական զրույցից հետո մենք տ. Մարիի առաջարկությամբ դիտեցինք 9-1-ի նյութը, և պարզվեց, որ այն թերություններ ունի, լրացման, ամբողջացման կարիք կա: Սա մեզ ստիպեց թանգարանում ավելի ուշադիր լինել, լսել զբոսավարի ինֆորմացիան, նկարել անհրաժեշտ նյութերը:
Մենք թանգարան էինք գնացել լուսանկարչական ապարատներով, գրիչներով և նոթատետրերով: Երեխաները գրառում էին ամեն մի մանրուք, ինֆորմացիա, ինչը կարող էր օգտակար լինել նյութի լրացման համար: Երեխաները հրաշալի տիրապետում են թվային տեխնիկային: Բերված նկարները երեխաները իրենք են անցկացրել համակարգչի մեջ, խմբավորել: Հետո նրանք թղթին հանձնեցին իրենց տպավորությունները: Իմ կողմից խմբագրվելուց և սրբագրվելուց հետո իրենք` երեխաները, դրանք մեքենագրեցին և ձևավորեցին համակարգչի վրա:
Հետո եկավ եղած և նոր նյութը համեմատելու, համադրելու և համատեղելու աշխատանքը: Երեխաները, որոնցից շատերը շատ լավ տիրապետում են Word, PowerPoint, Photoshop և այլ ծրագրերի, իրենք էին մեծ հմտությամբ անում այդ աշխատանքը: Այստեղ տեղին է առանձնացնել Զարուհու և Լիլիթի աշխատանքը, ովքեր վարժ համադրում էին նկարները, գտնում, թե որ նկարն է առավել հաջող, զետեղում այն և ձևակերպում ամեն մի կոլաժի, նկարի ինֆորմացիան: Այս ամբողջ ընթացքում ես և տ. Մարին մեր խորհուրդներով օգնում էինք նրանց և կազմակերպում աշխատանքը: Նյութը ներկայացվել է, և ցանկություն կա այն ֆիլմի վերածելու:
Ասեմ նաև, որ մեր ուսումնական ճամփորդությունը` նյութերով, նկարներով և տպավորություններով, զետեղվել է նաև համալիրի ինտերնետ կայքում:
|