ԴՊԻՐ 14
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ
Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»
Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք
Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»
Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»
«Հաղորդակցություն»
Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»
Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»
Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»
Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»
Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»
Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»
Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»
Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»
Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»
Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»
Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»
Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»
Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»
ԱՐՁԱԳԱՆՔ
ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին
|
Սյուզի Մարգարյան
Զարգացնող միջավայր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարաններում հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի զարգացման միջավայրին: Այստեղ ամեն ինչ արվում է երեխայի բնական աճին, նրա ֆիզիկական և մտավոր զարգացմանը նպաստող համապատասխան պայմաններ ստեղծելու համար: Միջավայրը, ըստ մեր ծրագրի, պիտի լինի՝
անվտանգ
հիգիենիկ
ֆունկցիոնալ
զարգացնող:
Անվտանգ է այն միջավայրը, որտեղ երեխան ազատ շարժվելու, վազելու, խաղալու, կահույքից, գույքից և այլ միջոցներից օգտվելու անսահման հնարավորություն ունի:
Կրթահամալիրի նախակրթարաններն հենց այդպիսին են:
Կրթահամալիրի նախակրթարանները լավ տպավորություն են գործում` իրենց աչքի ընկնող պարզությամբ, կանաչապատ տարածքներով, լուսավորությամբ, հարմարավետ մուտքերով: Տպավորիչ են լայարձակ միջանցքները, խաղասենյակները, մեծ ու լուսավոր խմբասենյակները՝ առանց վարագույների և պատերին աննպատակ կախված նկարների: Այստեղ երեխաները ազատ, անկաշկանդ տեղաշարժվում են` ձեռք բերելով տարածությունը յուրացնելու, տարածության մեջ կողմնորոշվելու ունակություններ: Լավ նորամուծություն է խմբասենյակներից զուգարանները գունագեղ շիրմաներով տարանջատելը: Նախ՝ սանհանգույց գնալը հեշտանում է, երեխան ինքնուրույն կարողանում է օգտվել դրանից, սովորում է մաքուր պահել թե´ իր մարմինը, թե´ այն տարածքը, որից ինքն օգտվում է: Նա հասկանում է, որ սանհանգույցն էլ իր և ընդհանրապես մարդու առօրյայի մի անբաժանելի մաս է: Պետք չէ կարծել, որ նույն շիրման միայն պատնեշ է, այն նաև շարժական գույք է, որի միջոցով երեխան կարող է տիկնիկային ներկայացում բեմադրել կամ վերադասավորելով՝ պարզապես դարձնել տնակ: Անսովոր է, բայց սանհանգույցներն այնքան մաքուր ու կոկիկ են, որ այդ տարածքները երբեմն օգտագործվում են «ուսուցողական» նպատակներով` ավելի մեծ դարձնելով զարգացման տարածքը: Կահույքը և ամբողջ գույքը համապատասխանում է երեխաների տարիքին, ֆիզիոլոգիական առանձնահատկություններին:
Ամեն ինչ մտածված է այնպես, որ երեխաների տեղաշարժն ապահով և անվտանգ լինի: Դրան են ծառայում գրենական պիտույքների և սպասքի համար նախատեսված փոքրիկ գունավոր պահարանները, հագուստների համար նախատեսված կախիչները, որոնք պատրաստված են երեխայի հասակին հարմար, ցածր են, առանց սուր անկյունների: Վերջիներս ոչ միայն կախիչներ են, այլև օգտագործվում են որպես մարմնամարզական մի շարք հնարքներ կիրառելու միջոց: Կոշիկների պահարանները նաև նստարան են, որոնք տեղադրվում են անմիջապես կախիչների տակ` հեշտացնելով երեխաների ինքնասպասարկումը:
Հետաքրքիր են նաև ջահերի փոխարեն խմբասենյակներում կախված անձրևանոցները, խողովակների ծայրերին կցված էլեկտրական լամպերը, գունավոր թելերից պատրաստված կլորավուն ցանցերը, ինչպես նաև գդալներին որպես կաղապար ծառայող երկաթյա տուփերը:
Կրթահամալիրում յուրաքանչյուր առարկա ենթակա է շարժման և «փոխակերպման»:
Նախակրթարանի խմբասենյակներում քնելու համար նախատեսված խիստ թեթև, գետնից 15սմ բարձրությամբ մահճակալները ոչ միայն մահճակալ են, այլև օրվա տարբեր ժամերին երեխայի համար դառնում են «բազմոց», տիկնիկայինի շիրմա կամ ավտոմեքենա:
Առավել հետաքրքիր են փոքրիկների կողմից աթոռներն օգտագործելու նոր եղանակները. աթոռին կարելի է նստել «ավտոբուս», «ավտոմեքենա», աթոռների շարքը գնացք է դառնում, հակառակ կողմով այն օգտագործում են իբրև հեռախոսախցիկ, ինչպես նաև միմյանց կցված արանքներով սողանց են իրականացնում, ցատկում են գլխամասերի վրայով և այլն:
Մսուրային խմբում օգտագործվող փայտե գունավոր լաբիրինթոսը օգնում է փոքրիկին տեղաշարժվել կոորդինացված, իսկ դեռևս լավ չքայլող երեխան, նրանից բռնվելով, զարգացնում է իր քայլքը, լուծում է ֆիզիկական մի շարք խնդիրներ: Շարժական լաբիրինթոսի օգնությամբ խումբը պատրաստում է երկրաչափական պատկերներ, տնակ: Ճոճքերը, փայտե փոքրիկ սանդուղքները նպաստում են երեխայի ֆիզիկական զարգացմանը: Երեխաները սովորում են տիրապետել իրենց մարմնին, ավելի անվտանգ դարձնել իրենց գործունեությունը: Երեխաներին մեծ զվարճություն են պարգևում սահարանները, որոնք նույնպես անվտանգ են: Դրանց օգնությամբ երեխան հաղթահարում է բարձրության նկատմամբ ունեցած վախը, Իսկ ահա երկարավուն փայտե նստարանները երեխային թույլ են տալիս ոչ միայն նստել, այլ սահել երկայնքով, կքանստած և կանգնած, քայլել և վազել վրայով:
Հետաքրքրաշարժ են մեր փայտե գունավոր խորանարդները, որոնք ոչ միայն հիանալի տարաներ են խաղալիքների համար, այլ ծառայում են որպես աթոռ, սեղան, խաղում կիրառվում որպես «կախարդական արկղիկ»:
Չափազանց ընդարձակ խմբասենյակներում շատ լավ դիտվում են հեծանիվները: Կենդանիների նկատմամբ սեր առաջացնելու, հոգատար վերաբերմունք ձևավորելու համար երեխաները խմբում խնամում են թութակների: Նախակրթարանի ներքին բակում ապրող ճագարիկների բույնը իսկական զվարճանք է, և համընդհանուր հոգածության ներքո մեր ճագարիկները միշտ կուշտ ու առողջ են լինում, իսկ երբեմն էլ ձագուկներով լցնում իրենց տունը:
Յուրաքանչյուր խումբ ունի սենյակային բույսերի փոքրիկ անկյուն. բույսերը երեխաներն են մշակում: Ամենից կարևորը սակայն խմբերին տրամադրվող փոքրիկ հողատարածքներն են, որոնք նախակրթարանի բակում են: Յուրաքանչյուր խումբ պետք է կարողանա դրանք վերածել գողտրիկ ծաղկանոցի` իրականացնելով երեխաների անմիջական շփումը բույսերի հետ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող կրթության հիմքում երեխան է, իր նախասիրությունները, իր երևակայությունը, իր անհատականությունը մի խոսքով ամեն ինչ երեխայի այսօրվա, նրա կյանքի համար:
Միջավայրը ծառայում է երեխային:
Միջավայրը նույնն է նաև խմբասենյակների մանկական խոհանոցում՝ պահարաններով, լվացարանով, ջեռակով, սպասքով և խոհանոցում լիարժեք գործունեություն իրականացնելուն հարմար: Այն նախակրթարանի ամենաակտիվ և ամենահամով վայրն է: Մաքուր, գեղեցիկ, ծես-խոհանոց:
Մեր կրթահամալիրում 21-րդ դարի երեխայի ազատ, անկաշկանդ ժամանցի կազմակերպմանն օգնում են խմբասենյակներում տեղադրված հեռուստացույցները, տեսամագնիտոֆոնները, որոնցից երեխաները կարողանում են ազատ օգտվել, կազմակերպել իրենց ինքնասպասարկումը` դաստիարակի միջամտությունը հասցնելով նվազագույնի:
Երեխաների բակային առօրյան հագեցած և ուրախ է: Բակային ճոճքեր ու ճոճանակներ, հովանոցներ, ավազապատ հատվածներ, փչովի լողավազաններ ու ամառային լողափեր...
Սա յուրաքանչյուրիս ձեռքբերումն է: Եկեք չզրկենք մեր երեխային ժամանակի պահանջներին համընթաց քայլելու և նույնիսկ առաջ անցնելու հնարավորությունից:
Շնորհավորում եմ մեզ, որ ունենք այսպիսի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և այսպիսի Աշոտ Բլեյան:
|