ԴՊԻՐ 14
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ
Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»
Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք
Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»
Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»
«Հաղորդակցություն»
Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»
Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»
Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»
Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»
Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»
Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»
Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»
Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»
Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»
Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»
Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»
Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»
Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»
ԱՐՁԱԳԱՆՔ
ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին
|
ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Պետական ոչ առևտրային կազմակերպություն
375070, Երևան, Ս.Վրացյան 73, հեռ.` 57-84-53, 57-84-55, ֆաքս` 57-84-56, կայք` www.ktak.am, էլ. փոստ` [email protected]
N: 084/08
21.05.2008թ.
ՀՀ Կրթության և գիտության նախարարության
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
տնօրեն պարոն Աշոտ Բլեյանին
Հարգելի պարոն Բլեյան,
մենք տեղյակ ենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հատուկ ուշադրության են արժանանում ուսումնական գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական (ՏՀ) ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելու և հայալեզու էլեկտրոնային ուսումնական նյութեր ստեղծելու հարցերը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում (ՀԴԻՑ) ընդգրկված այն դպրոցներից է, որը մեծ արդյունավետությամբ` ի օգուտ կրթության որակի է օգտագործում տրամադրված ինտերնետային կապը: Համալիրի http://www.mskh.am կայքը շահեկանորեն առանձնանում է Հայաստանի դպրոցների կայքերից` կրթական հարուստ պաշարներով և մշտապես թարմացվող բովանդակությամբ:
Մայիսի 5-10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հաջողությամբ ընթացավ Հեղինակային մանկավարժության հանրապետական 3-րդ բաց հավաքը, որտեղ ներկայացվեցին կրթօջախի դասավանդողների և սաների աշխատանքները: Մենք հետաքրքրքրությամբ մասնակցեցինք և մեր հնարավորությունների սահմաններում ապահովեցինք հավաքի տեղեկատվական աջակցությունը, «Կրթական համալիր էջ» պորտալում (http://www.armedu.am) տեղադրեցինք միջոցառման ընթացքը լուսաբանող նյութերը և լուսանկարները:
Գոհունակությամբ արձանագրում ենք ՏՀ տեխնոլոգիաների բնագավառում կրթահամալիրի ձեռքբերումները և ողջունում դրական փորձն ուրիշներին հաղորդելու ուղղությամբ կատարվող գործնական քայլերը:
Օգտվելով առիթից, խնդրում ենք մեր շնորհավորանքը փոխանցել «Իմացումի հրճվանք» մրցանակին արժանացած աշխարհագրության ուսուցչուհի Լիանա Ալիխանյանին ու ԿՏԱԿ-ի անունից շնորհակալություն հայտնել նրան` ՏՀ տեխնոլոգիաներն արդյունավետ օգտագործելու համար:
Հարգանքով`
Ա. Գրիգորյան
ԿՏԱԿ-ի տնօրեն
|