«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 14

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ

Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»

Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»

«Հաղորդակցություն»

Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»

Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»

Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»

Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»

Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»

Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»

Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»

Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»

Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»

Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»

Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»

Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»

Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»

ԱՐՁԱԳԱՆՔ

ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին


Հասմիկ Ղազարյան

Լեզվագործունեության և համագործակցության մասին

Հասարակության մեջ ապրել՝ նշանակում է շրջապատի մարդկանց հետ հարաբերվել, շփվել նրանց հետ, մտքեր ու փորձ փոխանակել, կարճ ասած՝ համագործակցել։ Դպրոցը, եթե իրոք հմտություններ է մշակում կյանքի համար, համագործակցելու հմտություններ մշակելու խնդիր նույնպես ունի։

Լեզվագործունեությունն ամենալայն հնարավորություններն ունի համագործակցելու անգամ մաթեմատիկայի ու քիմիայի հետ, քանի որ գրելը, կարդալը, պատմելը, այլ լեզուներից թարգմանելը, անգամ մտածելը լեզվագործունեության տեսակներ են։

Մենք հեշտությամբ համատեղ դասեր ենք անցկացնում թարգմանության տեքստերի շուրջը, տարբեր առարկաներից ուսումնական նյութեր պատրաստելիս և դրանց շնորհանդեսին նախապատրաստվելիս։ Այդ ընթացքում հղկում ենք գրելու, կարդացածը հասկանալու  և վերարտադրելու, տրամաբանված մի բան պատմելու, ուրիշներին ներկայանալու և ինչ-որ բան ներկայացնելու, սեփական հայտնագործությունների արժեքավորությունը փաստարկելու-ապացուցելու, սեփական համոզմունքներում ուրիշներին համոզելու հմտությունները։

Լեզվի-գրականության ամենաճկուն համակցումն ստացվում է պատմության հետ։  Բացի նրանից , որ պատմական շատ իրադարձություններ գրական ստեղծագործությունների նյութ են դարձել , պատմական փաստը կարդալ-հասկանալ-դրանից հետևության հանգելն արդեն լեզվագործունեության մի շարք ձևերի կիրառում է ենթադրում։ Իսկ պատմության ու լեզվի համատեղ դասը  Երևանի պատմության թանգարանում  մշակում էր նաև լսելու, հետագայում աշխատելու համար գրառումներ, անհրաժեշտ լոսանկարներ անելու հմտոթյուններ։

Արդյունքը «Երևանի պատմության թանգարանում» ուսումնական նյութի ստեղծումն է, ուր ոչ միայն երևում է, թե ինչ են լսել, հասկացել ու մտապահել, այլև՝ սեփական մտքերն այդ ճամփորդությունից՝ փոքրիկ շարադրությունների տեսքով։ Իսկ նյութի շնորհանդեսի ժամանակ երևում է բանավոր խոսքին տիրապետելու աստիճանը։
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.