ԴՊԻՐ 14
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ
Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»
Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք
Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»
Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»
«Հաղորդակցություն»
Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»
Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»
Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»
Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»
Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»
Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»
Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»
Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»
Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»
Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»
Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»
Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»
Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»
ԱՐՁԱԳԱՆՔ
ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին
|
2007-2008 ուստարի
Ուսումնական պլանի պարզաբանումներ
- Ուսումնական պլանը ուսուցողական ծրագրի հավելվածն է:
- Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին: Ուսումնական տարվա տևողությունն առնվազն 34 շաբաթ է: Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը, որպես կանոն, հատկացվում են ուսումնական ճամփորդությունները, ակումբային գործունեությունը, հանրօգուտ աշխատանքը, նախասիրական և շտկողական պարապմունքները, ուսումնական ստուգատեսները, սովորողների գիտելիքների ստուգումը կազմակերպելուն:
- Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Կիսամյակների միջև արձակուրդի սկիզբը և վերջը, ուսումնական տարվա ավարտը որոշում է կրթահամալիրի տնօրենը:
- Առաջին դասարան ընդունվում են 6 տարեկանները (2001թ. ծնվածները): 2002թ. ծնված երեխան բացառության կարգով կարող է ընդունվել 1-ին դասարան ծնողի հիմնավորմամբ, ծրագրի ղեկավարի, դասվարի, երեխայի զարգացման կենտրոնի մասնագետների դրական կարծիքի առկայության դեպքում: 5 տարեկանների 1-ին (նախապատրաստական) դասարան ձևավորվում է «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» ծրագրով, կրթահամալիրի խորհրդի սահմանած կարգով: 2-11-րդ դասարաններ ընդունվում են համապատասխան դասարանների սովորողները, ում ծնողներն ընտրում են կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը և կրթահամալիրի խորհրդի սահմանած կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին:
- 1-9-րդ դասարանում սովորողների թիվը 25-30 է:
- «Նոր դպրոց» ծրագրի դասարանում սովորողների թիվը 10-15 է:
- 10-11-րդ դասարաններում դասարանի միջին խտությունը 20-25 սովորող է:
- Կարող են գործել պակաս խտություն ունեցող դասարաններ՝ ծնողական ուսումնական վճարների ներգրավմամբ:
- 1-11-րդ դասարաններում սահմանված կարգով կարող են գործել խորացված ուսուցմամբ դասարաններ ըստ սովորողների ընտրած գործունեության:
- «Իմացումի հրճվանք» ծրագիրը բաղկացած է մայրենի լեզվի, մաթեմատիկայի, ռուսաց լեզվի, անգլերենի, համակարգչային գրագիտության, ինտերնետի և ուսուցման այլ ժամանակակից միջոցների, հայրենագիտության, բնագիտության, կյանքի հմտությունների, ֆիզկուլտուրայի, արվեստի, տեխնոլոգիայի, շախմատի դասընթացներից:
- Օտար լեզուները, համակարգիչն ու ինտերնետը ուսուցանվում և գործածվում են առաջին դասարանից: 1-2-րդ դասարաններում ապահովվում են օտար լեզուների ամենօրյա պարապմունքներ: Երկրորդ դասարանից սկսած սովորողն օգտվում է էլեկտրոնային փոստից: 2-4-րդ դասարաններում «Համակարգչային գրագիտություն» դասընթացի շրջանակներում սովորողը ծանոթանում է համակարգչային կիրառական ծրագրերի: Խրախուսվում է օտար լեզուների ուսուցման կազմակերպումը ՏՀՏ-ի օգտագործմամբ: 5-11-րդ դասարաններում սովորողը օտար լեզուները, համակարգչային կիրառական ծրագրերը և ինտերնետը գործածում է որպես ուսուցման միջոց:
- Դասաժամերի բացօթյա կազմակերպումը դիտարկվում է որպես երեխայի իրավունքների իրագործում:
- 1-6-րդ դասարանում բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բացօթյա՝ բնագիտական ու բնապահպանական աշխատանքների ձևով:
- 7-9-րդ դասարաններում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցումը կազմակերպվում է լաբորատորիաներում` փորձի հիման վրա, ՏՀՏ-ի օգտագործմամբ:
- 10-11-րդ դասարաններում «Բնագիտություն, Էկոլոգիա» առարկայի ուսուցումը կազմակերպվում է թեմատիկ միավորների տեսքով:
- «Տեխնոլոգիա» առարկայի շրջանակում սովորողը 5-6-րդ դասարանում զբաղվում է տնային տնտեսվարությամբ, փայտամշակմամբ, բակի և պարտեզի խնամքով, ձեռքի աշխատանքով:
- 7-9-րդ դասարաններում «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Դիզայն», «Մազերի և մաշկի խնամք», «Առողջագիտություն» դասընթացներից:
- 9-րդ դասարանում ՆԶՊ առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն» դասընթացներից:
- 10-11-րդ դասարաններում ՆԶՊ առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» դասընթացներից:
- Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը:
- 1-4-րդ դասարանցիների աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողը ներկայացնում է անհատապես և խմբով կատարած աշխատանքների (առաջադիմության) թղթապանակը: Կիսամյակի վերջում յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը:
- Հինգերորդ դասարանից սկսած կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Կիսամյակային գնահատականները նշանակվում են կիսամյակի համար նախատեսված առաջադրանքների արդյունքներով: Առանձին դասընթացների համար կրթահամալիրի խորհրդի որոշմամբ կարող են կիրառվել ծրագրերով նախատեսված գնահատման այլ համակարգեր:
- Չորրորդ դասարանի վերջում կրթահամալիրի մասնագիտական զարգացման և երեխայի զարգացման կենտրոնները սահմանված կարգով անցկացնում են ուսումնասիրություններ:
- 6-րդ դասարանի ընթացքում սովորողը սահմանված կարգով հաստատում է կրթությունը հիմնական դպրոցի ավագ խորացված ուսուցմամբ դասարաններում շարունակելու իր կարողությունը:
- Հունվարին՝ 1-9-րդ, հունիսին՝ 1-8-րդ և 10-րդ դասարանի սովորողների ուսումնական գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է ստեղծագործական-հետազոտական ճամբարների ձևով:
- Հունվարին 10-11-րդ դասարանի սովորողը սահմանված կարգով մասնակցում է մասնագիտական փորձառության:
- 1-5-րդ դասարանում «Ֆիզկուլտուրա» առարկան կազմակերպվում է սովորողի դպրոցում: 6-11-րդ դասարանցիներից յուրաքանչյուրը սահմանված կարգով դառնում է կրթահամալիրի մարզական ակումբներից մեկի անդամ և մասնակցում համապատասխան մարզաձևի թիմային պարապմունքներին շաբաթական երկու անգամ` 60 րոպեով:
- Վարժարանային 11-րդ դասարանում իրականացվում է ԿԳ նախարարի հաստատած «Ավարտական դասարանի ուսումնառության արդյունավետ կազմակերպում» գիտափորձը:
- 2-4-րդ դասարաններում սովորողը սահմանված կարգով ընտրում է երգեցողություն, կերպարվեստ, մարմնամարզություն, շախմատ, տրամաբանական խաղեր, տեխնոլոգիա դասընթացներից մեկը կամ երկուսը:
- 5-6-րդ դասարաններում սովորողը շաբաթական 4 ժամ կրթահամալիրի ուսումնական կենտրոններում սահմանված կարգով իրականացնում է իր ընտրած գործունեությունը: Գործունեության տեսակները կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հատատել է կրթահամալիրի մասնաժողովը (հավելված 1): Այդ աշխատանքների արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են (շաբաթական, ամսական, կիսամյակային) հաշվետու ցուցադրությունների ընթացքում:
- 7-9-րդ դասարաններում սովորողը 6-ական ժամ նախագծերի, հետազոտական ուսումնական աշխատանքների ձևով գործունեություն է իրականացնում կրթահամալիրի ուսումնական կենտրոններում: Այդ աշխատանքների ընթացքում նա գործնականում կիրառում է օտար լեզուներ, ՏՀՏ, ինտերնետ, ուսուցման թվային միջոցներ: Այդ աշխատանքների արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են (շաբաթական, ամսական, կիսամյակային) հաշվետու ցուցադրությունների ընթացքում: Սովորողի ընտրությամբ գործունեության տեսակները կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հատատում է կրթահամալիրի մասնաժողովը (հավելված 2): Գործունեությունը կազմակերպվում է սահմանված կարգով:
- 10-11-րդ դասարաններում նախամասնագիտական և մասնագիտական ուսուցման դասընթացների ցանկը կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (հավելված 3): Դասընթացները կազմակերպվում են սահմանված կարգով: Սովորողի նախամասնագիտական և մասնագիտական գործունեության արդյունքները ներկայացվում են կիսամյակի վերջում կազմակերպվող ցուցադրությունների միջոցով:
- Նախասիրական պարապմունքները կազմակերպվում են որպես լրացուցիչ կրթություն` ուսումնառության մասին պայմանագրում ամրագրված կարգով:
- 2-6-րդ դասարաններում սահմանված կարգով կազմակերպվում են շտկողական անհատական և խմբային պարապմունքներ:
- Սահմանված կարգով դպրոցը գործում է երկարացված օրվա ռեժիմով:
- Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները առարկայական ծրագրերի բաղկացուցիչն են:
- Պարտադիր հանրօգուտ աշխատանքի շրջանակներում 1-6-րդ դասարանի յուրաքանչյուր սովորող սահմանված կարգով մասնակցում է շրջապատի (նյութական) միջավայրի բարելավմանն ուղղված որևէ նախագծի իրականացմանը:
- Մարտ-ապրիլ-մայիս ամիսներին 7-9-րդ դասարանի սովորողները սահմանված կարգով ներգրավվում են շրջապատի (նյութական) միջավայրի բարելավմանն ուղղված որևէ նախագծի իրականացմանը:
- Մարտ - ապրիլ ամիսներին՝ 11-րդ դասարանի սովորողները, իսկ հունիսին 10-րդ դասարանի սովորողները ներգավվում են շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված որևէ նախագծի իրականացմանը:
- 5-11-րդ դասարաններում ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է սովորողի ամսական հաշվետվություններում:
- Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսուցողական ծրա•րի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը
|