«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 14

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ

Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»

Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»

«Հաղորդակցություն»

Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»

Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»

Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»

Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»

Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»

Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»

Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»

Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»

Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»

Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»

Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»

Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»

Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»

ԱՐՁԱԳԱՆՔ

ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին


Ստեղծագործական-հետազոտական ճամբարի կազմակերպման կարգ
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2008թ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցողական ծրագրերի 1-8-րդ և 10-րդ դասարանների բոլոր սովորողների, ինչպես նաև այլ դպրոցների նույն դասարանների սովորողների համար 2008թ. հունիսի 1-ից 14-ը կազմակերպվում է ամառային ճամբար: Ճամբարը կազմակերպվում է կրթահամալիրի ՀԱԹ Բ-1 դպրոց-պարտեզի, ՀԱԹ Բ-4 դպրոց-պարտեզի, մայր դպրոցի, գեղարվեստի վարժարանի, արհեստագործական դպրոցի, Մ. Գանյանի անվ. դպրոցի տարածքներում: Տեղերում ճամբարի պետը նշանակվում է ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ, կրթահամալիրի տնօրենի հրամանով մինչև 2008թ. ապրիլի 15-ը: Ճամբարի պետը մինչև 2008թ. մայիսի 5-ը կրթահամալիրի տնօրենին է ներկայացնում կատարելիք ուսումնական հասարակական (հանրօգուտ) և ստեղծագործական- հետազոտական նախագծերի ցանկը (նշելով նախաձեռնողներին և մասնակիցների նախատեսվող քանակը), դրանց կատարման համար անհրաժեշտ  գործիքների ցուցակը, այն սովորողների ցուցակը, ովքեր կարող են իրենց տանը ընդունել մարզերից եկած սովորողների: 

Ճամբարի պետն ապահովում է ճամբարի մասնակիցների ամենօրյա անվտանգ աշխատանքների կազմակերպումը:

Ճամբարի ամենօրյա աշխատանքներն սկսվում են տողանով:

Տողանը սկսվում է երաժշտությամբ: Ճամբարի պետը ողջունում է ճամբարի մասնակիցներին: Նա տեղեկացնում է ճամբարի նախորդ օրվա աշխատանքի մասին: Ջոկատների ղեկավարները ճամբարի պետին զեկուցում են աշխատանքներին ջոկատի պատրաստության մասին՝ նշելով բացակաների անունները և պատճառը:

Օրվա վերջում ջոկատների ղեկավարները ճամբարի պետին զեկուցում են այդ օրը կատարած աշխատանքների մասին, նախատեսում հաջորդ օրվա անելիքները: Մասնակիցների հաշվառումը առավոտյան և օրվա վերջում պարտադիր է:

Ճամբարի աշխատանքներն ամեն օր սկսվում են 10.00 և ավարտվում են 16.00:

Ճամբարի աշխատանքներն ընդգրկում են՝

  • երգի, պարի ուսուցում,
  • ուսումնական հասարակական (հանրօգուտ) աշխատանք,
  • ստեղծագործական, հետազոտական աշխատանք, այդ թվում՝ ամառային արշավախմբերի աշխատանքների նախագծում և նախապատրաստում, նոր ուսումնական տարում ուսումնական գործունեության կազմակերպում, համակարգչի միջոցով ուսուցման կազմակերպում, ամառային հեռավար ուսուցման դպրոցի կազմակերպում,
  • մասնակցություն սովորողների նախասիրությունների ստուգատեսներին,
  • սպորտային պարապմունքներ, լող,
  • հանգիստ,
  • սնունդ,
  • ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ:

Ճամբարի մասնակիցները բաժանվում են 5-6 հոգիանոց աշխատանքային ջոկատների և ստեղծագործական հետազոտական աշխատանքներ կատարող խմբերի: Յուրաքանչյուր դասավանդող մասնակցում է երկու-երեք ջոկատների աշխատանքներին: Ստեղծագործական հետազոտական աշխատանքների ընթացքում դասավանդողները կա՛մ ընդգրկվում են խմբերում, կա՛մ կազմում են առանձին խումբ:

Ամառային հայրենագիտական արշավախմբի աշխատանքը նախագծող խումբը պետք է ընտրի արշավի վայրը, կազմի արշավի ծրագիրը, ֆինանսական նախահաշիվը, անհրաժեշտ միջոցները գտնելու ճանապարհները, արշավի արդյունքի ներկայացման ձևը, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերի:

Հեռավար ուսուցման կազմակերպումը պարտադիր քննարկման նյութ է ճամբարականների հետ: Ճամբարի բոլոր մասնակիցներին ներկայացվում է ամառային հեռավար (էլեկտրոնային) դպրոցի գործունեությունը: Քննարկումների արդյունքում ենթադրվում է այդպիսի խմբերի ձևավորում, որոնք կարող են սկսել իրենց աշխատանքը հենց ճամբարի գործունեության ընթացքում և հեռավար ուսուցման նախագծերի ստեղծում:

Մարզական պարապմունքների ժամանակ խրախուսվում է մրցումների, մրցաշարերի կազմակերպումը:

Ուսումնական ճամփորդության մասին հայտը ճամբարի ղեկավարը երկու օր առաջ ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին՝ նշելով մեկնելու վայրը, օրը, մասնակիցների ցուցակը, ճամփորդության ղեկավարին և նրա տեղակալին: Եթե ճամփորդությունը գիշերելով է, պետք է նշվի նաև գիշերելու պայմանները: Ճամբարի ղեկավարը չի կարող մասնակցել ուսումնական ճամփորդությանը: Ուսումնական ճամփորդության գնացող խմբում լրագրողների մասնակցությունը պարտադիր է: Ուսումնական ճամփորդության համար ճանապարհածախսը վճարվում է «Պատանի ստեղծագործողի և հետազոտողի հեռակա դպրոց» ծրագրի միջոցներից: Ուսումնական ճամփորդության հաջորդ օրը ճամփորդության ղեկավարը հաշվետվություն է ներկայացնում ճամբարի պետին, իսկ երկու օր հետո` Պատանի ստեղծագործողի և հետազոտողի՚ հեռակա դպրոցի ղեկավարին (ցանկալի է էլեկտրոնային՝ ընդգրկելով նկարներ):

Ճամբարի աշխատանքների վերջին օրը աշխատանքային ջոկատները և հետազոտական խմբերը ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները:

Ճամբարի աշխատանքների ընթացքում յուրաքանչյուր մասնակից մեկ անգամ մասնակցում է ուսումնական ճամփորդության` առանց գիշերելու:

Ճամբարի գործունեության ընթացքում սնունդը ապահովվում է ծնողների միջոցներով:

Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է երևանցի սովորողների ընտանիքներում կամ կրթահամալիրի հյուրատանը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.