«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Հակոբ Հակոբյան

Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Ֆունկցիա: Ֆունկցիայի տրման աղյուսակային, գրաֆիկական և բանաձևային եղանակները

Տարբերակ  1

Այս աշխատանքում օգտագործելու ես «Открытая физика 2.5 ч.1» մուլտիմեդիային դասընթացի 1.3 մոդելը: Բա՛ց համապատասխան մոդելը, ծանոթացի՛ր մոդելի հետ, սովորի՛ր  այն աշխատեցնել:  Դու պետք է ուսումնասիրես մի երևույթ, որի ժամանակ մոդելում տրված մի շարք  ֆիզիկական մեծություններ մնում են հաստատուն: Այդ մեծություններն են.
ա.  – ն` գետում ջրի արագությունը ափի նկատմամբ.
բ.  v – ն` նավակի արագությունը ափի նկատմամբ.
գ.   – ն` ափի հետ նավակի շարժման ուղղության կազմած անկյունը
դ.  – ն` նավակի սկզբնական կոորդինատը
Այդ  մեծությունների համար ընտրի՛ր հետևյալ արժեքները.
= 0       v = 4մ/վ      =      = 0

  1. Ի՞նչ  երևույթ  ես  ուսումնասիրելու:
  2. Այդ երևույթը ուսումնասիրելու համար ի՞նչ փոփոխական մեծություններ են օգտագործված մոդելում:
  3. Նավակի դիրքը որոշելու համար մոդելում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է օգտագործված:
  4. Որքա՞ն է մասշտաբը  x-երի առանցքի վրա. 1 բաժանումը =       մ
  5. Որքա՞ն է մասշտաբը  y-ների առանցքի վրա. 1 բաժանումը =       մ
  6. Աշխատեցրո՛ւ մոդելը և կարճ ժամանակ անց կանգնեցրո՛ւ այն (մկնիկի իրար հաջորդող երկու  արագ  սեղմում կատարիր) :
  7. Գտի՛ր նավակի  կոորդինատը  տվյալ ժամանակամիջոցի վերջում. =    մ, =    մ
  8. Որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհը:
  9. Երևույթը  նկարագրող  ո՞ր մեծությունների միջև եղած կախվածությունը պետք է ուսումնասիրես:
  10. Մոդելը վերադարձրո՛ւ սկզբնական վիճակին:  Տետրում գծիր աղյուսակ 1-ը: Աշխատեցրո՛ւ մոդելը: Ժամանակի որոշակի պահերի կանգնեցրո՛ւ նավակի շարժումը, աղյուսակում գրանցի՛ր ժամանակամիջոցը  և այդ ժամանակամիջոցի վերջում նավակի ունեցած  y (նավակի անցած ճանապարհը) կոորդինատը:

Աղյուսակ 1  


Ժամանակամիջոցը       t(վ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նավակի կոորդինատը y (մ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Ստուգի՛ր՝ արդյո՞ք նավակի անցած ճանապարհի և ժամանակի կախվածությունը ուղղիղ համեմատական է : Այդ նպատակով աղյուսակ 1-ի երրորդ տողում ո՞ր մեծության արժեքները պետք է լրացնել:
  2. Օգտվելով աղյուսակ 1-ի տվյալներից և ընտրելով հարմար մասշտաբ՝ կառուցիր նավակի անցած ճանապարհի ժամանակից ունեցած կախվածության գրաֆիկը: Ինչպիսի՞ գրաֆիկ է ստացվում:
  3. Համապատասխան եզրակացություն արա.
    Նավակի անցած ճանապարհը ժամանակից  ……………………………………………………. ֆունկցիա է:
  4. Գրի՛ր այդ ֆունկցիայի բանաձևը:
  5. Որոշի՛ր համեմատականության գործակիցը՝ օգտվելով աղյուսակ 1-ից:
  6. Որոշի՛ր համեմատականության գործակիցը՝ օգտվելով ֆունկցիայի գրաֆիկից:             
  7. Համեմատականության գործակցի համար ստացված արժեքը համեմատի՛ր նավակի արագության համար ընտրածդ արժեքի հետ: Համապատասխան եզրակացությո՛ւն արա:

Տարբերակ  2

Այս աշխատանքում օգտագործելու ես «Открытая физика 2.5 ч.1» մուլտիմեդիային դասընթացի 1.7 մոդելը: Բա՛ց համապատասխան մոդելը, ծանոթացի՛ր մոդելի հետ, սովորի՛ր  այն աշխատեցնել:  Դու պետք է ուսումնասիրես մի երևույթ, որի ժամանակ մոդելում տրված մի շարք  ֆիզիկական մեծություններ մնում են հաստատուն: Այդ մեծություններն են.
ա. – ն` սկզբնական պահին տղայի ունեցած արագությունը.
բ.  a– ն` տղայի արագացումը:
Այդ  մեծությունների համար ընտրի՛ր հետևյալ արժեքները.
= 2մ/վ       a = 1մ/վ2

  1. Ի՞նչ  երևույթ  ես  ուսումնասիրելու:
  2. Այդ երևույթը ուսումնասիրելու համար ի՞նչ փոփոխական մեծություններ են օգտագործված մոդելում:
  3. Տղայի դիրքը որոշելու համար մոդելում ինչպիսի՞ կոորդինատական համակարգ է օգտագործված:
  4. Որքա՞ն է մասշտաբը  x-երի առանցքի վրա. 1 բաժանումը =       մ
  5. Աշխատեցրո՛ւ մոդելը և կարճ ժամանակ անց կանգնեցրո՛ւ այն (մնկիկի իրար հաջորդող երկու արագ  սեղմում կատարիր) :
  6. Գտի՛ր տղայի  կոորդինատը  տվյալ ժամանակամիջոցի վերջում. x1=    մ,
  7. Որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցում տղայի  անցած ճանապարհը:
  8. Որքա՞ն է տվյալ ժամանակամիջոցի վերջում  տղայի  ունեցած արագությունը:
  9. Երևույթը  նկարագրող  ո՞ր մեծությունների միջև եղած կախվածությունն  ես  ուսումնասիրելու:
  10. Մոդելը վերադարձրո՛ւ սկզբնական վիճակին:  Տետրում գծի՛ր աղյուսակ 1-ը: Աշխատեցրո՛ւ մոդելը: Ժամանակի որոշակի պահերի դադարեցրո՛ւ  տղայի շարժումը, աղյուսակում գրանցի՛ր ժամանակամիջոցը  և այդ ժամանակամիջոցի վերջում տղայի ունեցած արագությունը:

Աղյուսակ 1


Ժամանակամիջոցը       t (վ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տղայի արագությունը
       v (մ/վ)     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


1l. Ստուգի՛ր՝ արդյո՞ք տղայի արագության և ժամանակի կախվածությունը ուղղիղ համեմատական է: Այդ նպատակով աղյուսակ 1-ի երրորդ տողում ո՞ր մեծության արժեքները պետք է լրացնել:

12. Օգտվելով աղյուսակ 1-ի տվյալներից և ընտրելով հարմար մասշտաբ՝ կառուցիր տղայի արագության` ժամանակից ունեցած կախվածության գրաֆիկը: Ինչպիսի՞ գրաֆիկ է ստացվում:

13. Համապատասխան եզրակացությո՛ւն արա.
Տղայի արագությունը  ժամանակից  ……………………………………………………. ֆունկցիա է:

14. Գրի,ր այդ ֆունկցիայի բանաձևը:

15. Օգտվելով  ֆունկցիայի  գրաֆիկից՝  որոշի՛ր համեմատականության գործակիցը և ազատ անդամը:             

16. Համեմատականության գործակցի համար ստացված արժեքը համեմատի՛ր տղայի արագացման  համար ընտրածդ արժեքի հետ: Համապատասխան եզրակացությո՛ւն արա:

17. Ազատ անդամի համար  ստացված արժեքը համեմատիր տղայի սկզբնական արագության (v0)  համար ընտրածդ արժեքի հետ: Համապատասխան եզրակացությո՛ւն արա:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.