«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Հայկանուշ Գևորգյան

Երեխայի նախապատրաստումը դպրոցին

Սովորաբար ընդունված է կարծել, որ երեխան հազվադեպ է հոգնում այն գործունեությունից, որը համապատասխանում է նրա ֆունկցիոնալ կենսական պահանջմունքներին: Ուսուցումը համարվում է զարգացման բնականոն ընթացք և այն այն ստեղծում է մշակութային գործոններ: Սակայն հաշվի առնելով այս ամենը՝ մենք յուրաքանչյուր երեխային պետք է դիտենք որպես վառ անհատականություն, և, ելնելով այս տեսանկյունից 5 տարեկան երեխաների մեծամասնության մոտ կարող են առաջանալ որոշակի ճգնաժամային իրավիճակներ: Այս փուլի հիմնական ախտանշաններն են համարվում անմիջականության, նաիվության կորուստը, կամակորությունը: Այս տարիքում երեխան սկսում է իմաստավորել սեփական ապրումները,ինչի շնորհիվ փոխվում է նրա վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ,ի հայտ է գալիս ապրումների սուր պայքար: Այս տարիքի ճգնաժամը պայմանավորված է նաև նրանց նոր սոցիալական միջավայր անցնելու հետ, ինքնուրույնության ձեռքբերումով, քանզի դպրոցը համարվում է նրանց սոցիալիզացիայի կարևորագույն ագենտներից մեկը, և  երեխան սկսում է գիտակցել իր պարտավորություններն ու ինքնուրույնությունը:

Ցանկություն է առաջանում երեխաների մոտ ավելի բարձր դիրք գրավելու հասարակությունում և ընտանիքում և պայքար է առաջանում նաև նրա իրական դիրքի ևներքին ձգտման միջև:
Եթե հաշվի առնենք, որ 5 տարեկան երեխան պետք է ունենա՝

  • ընդհանուր ֆիզիկական և շարժողական զարգացում
  • նուրբ շարժողականության զարգացում
  • մտավոր զարգացում
  • խոսքի, մտածողության զարգացում
  • երևակայության, ստեղծագործության զարգացում
  • սոցիալական զարգացում

և այս ենթակետերն ունեն նաև իրենց մանր մասերը, կարելի է ենթադրել, որ 5 տարեկան  երեխաների մի որոշակի  մաս պատրաստ չի լինի հաճախելու դպրոց, սակայն եթե փորձենք յուրաքանչյուր երեխային տալ անհատական վերաբերմունք` կարևորել նրա կարծիքը դեռ վաղ մանակական հասակից, աշխատանք տանել ծնողների հետ, որպեսզի երեխային պատրաստեն դպրոցի և տան ինքնուրույնության ու սեփական անձի կարևորության հնարավորություն, ապա կկարողանանք խուսափել կամ գոնե արագ հաղթահարել ճգնաժամերն ու դժվարությունները, որոնք կարող են ի հայտ գալ 5 տարեկան երեխաների մոտ:

Դիտարկելով կրթահամալիրի տարբեր օղակներում 5 տարեկաններին՝ եկա այն եզրահանգման, որ ճիշտ կազմակերպված առօրյան կտա երեխային մաքսիմալ հնարավորություն իր ընդունակություննեը դրսևորելու: Քանի որ մոտեցումն անհատական էր, ուստի դասարաններից մեկում հետաքրքիր էր տեսնել, օրինակ, Մարիամիկին, որը որոշել էր հանգստանալ ու պառկել էր գորգին շատ հետաքրքիր մի դիրքով, երբ մյուս երեխաներն արդեն որոշակի գործունեությամբ էին զբաղված:

Հարմարավետ միջավայրը հնարավորություն էր տալիս նրան լսելու ընկերների կատարած աշխատանքը ու, միաժամանակ, կարծիքներ ձեւակերպել, ինչպես, օրինակ, երեխաներից մեկն ուղղեց ընկեր Անահիտին ու ասաց, որ ծովի ջուրը կապույտ է, բայց լվացվելու ջուրը թափանցիկ, կամ, որ ձյունը մինչեւ գետնին չնստի, որտեղից իմանանք, թե ինչ գույն կստանա: Հետո սկսվեց ուրախ մարմնամարզությունն ու հետաքրքիր պարի ուսուցումը: Այնուհետև երեխաները գնում են փոքրիկ նախաճաշի ու նորից խմբասենյակ վերադառնում զբաղվելու կոնկրետ գործունեությամբ. կլինի դա բանջարեղենների ուսումնասիրում ու դրանցով աղցանների պատրաստում կամ աշխատանք խմորի հետ, աշնան բնորոշումներ և այլն…

Շատ կարևոր է նաև հանգստի ճիշտ կազմակերպումը, քանի որ երեխաներն էլ անընդհատ պահանջում ու ստանում են ուշադրություն և ուսուցչին անընդհատ ներգրավում նաև իրենց հանգստի մեջ: Հանգստի ժամանակ կարևորվում են զարգացնող խաղերը ու նաև ռելաքս վարժությունները. դրանցից են խաղերը խմորի, բրնձի, ոսպի, ավազի և այլնի հետ, նաև դրանցով պատրաստումը որոշակի պատկերներ:

Կամ հետաքրքիր է, օրինակ, հաշվել սովորել խմածդ հյութի տուփերով։ Ընթացքում կարելի է նաև սովորել տուփերի բարձրությունները համեմատել  հենց երեխաների հասակը համեմատելով ու նաև շատ կարևոր մի բան, թե որ մրգից ինչպիսի օգտակար վիտամիններ կարելի է ստանալ, բա....

Աշխատանք գունավոր թղթերով, որը զարգացնում է գույնի ու երևակայության ընկալումը, հաշվել են սովորում մակարոնի հատերով` առանձնացնելով տասնյակների, գունավորելով դրանք և որևէ զարդի պատրաստում: Օրինակ՝  ընկեր Մանուշակի խմբում հավաքել էին տերևներ, կախել  թելով և ամեն օր ուսումնասիրում էին, թե ինչ գույն է ստացել այդ տերևը կամ ինչպես է չորանում, ու ինչ կլինի հետո:

Շատ կարևոր է նաև կազմակերպված մաքուր օդը, ինչպես ընկեր Լիլիթն ասաց՝ երեխեքս վիտամին D-ի պաշար են հավաքում ձմեռվա համար, նաև պատրաստում իրենց երազած ծննդյան տորթը: Ստեղծագործում են ու իրենց մտահաղացումներն ազատ արտահայտում, որոնք շատ հաճախ զարմացնում են մեծերին ու զարմանք պատճառում երեխաներին, որ մեծերը զարմանում են:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.