«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Նաիրա Դալուզյան

Չդաղաղեցնենք երեխայի զարգացման ըն թացքը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շուրջ չորս տարի է, ինչ իրագործվում «Կրտսեր դպրոց – պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպում, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձը:

Գիտափորձն ունի մանկավարժական լուրջ հիմնավորում: Երբ կրթական համակարգն անցավ 12- ամյա ուսուցման, կրտսեր դպրոցի եռամյա ծրագիրը բաժանվեց 4 տարիների միջև: Սակայն այդ բաժանումը իրականում այնքան էլ  ճիշտ չէր, քանի որ առաջին տարվա ուսուցմանը հիմնական մասը հատկացվեց նախաայբբենական, այբբենական և հետայբբենական շրջանին,  20-ի սահմանում մաթեմատիկական տարրական գործողությունների կատարմանը:

Սակայն պետք է նշել, որ երեխաները հիմա ավելի պատրաստված են գալիս դպրոց և դպրոցը իրավունք չունի երեխային ձանձրույթի մատնելու և  դանդաղեցնելու երեխայի զարգացման ընթացքը: Այս ամենի հետ համաձայն լինելով հանդերձ՝ ես որոշեցի հետևել գիտափորձի ընթացքին և նոր միայն կարծիք հայտնել:

Ես այս ամենին հետևում եմ ոչ միայն որպես մանկավարժ, այլ նաև որպես ծնող: Այս տարի իմ աղջիկը ընդունվել է  Բ – 4 թաղամասի դպրոց–պարտեզի ավագ առաջին դասարան: Անկեղծ ասած, ես հիմա ավելի ուշադիր եմ  հետևում գիտափորձ իրականացնող դասարանների ուսումնական ամբողջ գործընթացին` առաջինից մինչև չորրորդ դասարան: Հետաքրքրվում եմ գիտափորձն իրականացնող բոլոր դասարանների ծրագրերով, համեմատում եմ դրանք մյուս դասարանների ծրագրերի, պետական չափորոշիչների, մեր կրթահամալիրի կրթական պահանջների հետ: Այժմ ուզում եմ ներկայացնել իմ դիտարկումների արդյունքները:

Գիտափորձով առաջին դասարանն իմ դասարանին զուգահեռ դասարան էր: Այսինքն՝ և այդ դասարանում, և իմ 1-ին դասարանում հիմնականում 2001 թվականին ծնված երեխաներն էին:  Գիտափորձի  դասարանի երեխաները հիմնականում մեր նախակրթարանի սաներն էին, որոնք անցել էին մեկամյա ուսուցում:  Նրանք նախակրթարանում լուծել էին նախաայբբենական շրջանի խնդիրները: Հետագայում մենք անընդհատ համեմատում էինք մեր դասարանների ծրագրերը: Գիտափորձով դասարանը իր ծրագրով մեկ կիսամյակ առաջ էր 12-ամյա դպրոցի նույն դասարանի ծրագրից: Առաջինից երրորդ դասարան դա այդպես էր: Իսկ այս տարի, երբ ես իմ դասարանը և 3-րդ դասարանի պետական ծրագիրը համեմատեցի գիտափորձով դասարանի և այդ դասարանի ծրագրի հետ, որն այժմ 4-րդ դասարան է, ես տեսա, որ տարբերությունը ավելի մեծ է: Այս դասարանում երեխաները սովորում են 4-րդ դասարանի համար նախատեսված դասագրքերով, այն դեպքում, երբ իրենք սովորել են ընդամենը երեք տարի: Ինձ միշտ անհանգստացրել է այն միտքը, որ երեխաները չեն հասցնի երեք տարում  յուրացնել  չորս տարվա համար նախատեսված նյութը, բայց պետք է նշեմ, որ իմ դիտարկումները ցույց տվեցին, որ դա շատ իրական է, և ես արդեն համոզված եմ, որ տարեվերջին  գիտափորձով անցած  դասարանը կհամապատասխանի պետական չափորոշիչներին:

Այնպես է ստացվել, որ ես կարծես թե գտնվում եմ գիտափորձով դասարանների մեջտեղում, մի դասարանը պետք է  իր ծրագրով իմ դասարանից առաջ լինի, մյուս դասարանը` 3-րդ կոչվելով (այս երեխաները դպրոց են հաճախում երկու տարի և էլի մեր նախակրթարանի սաներն են), պետք է  գոնե մի կիսամյակ առաջ լինի 12–ամյա դպրոցի երկրորդ դասարանի ծրագրից: Ոզում եմ նշել, որ այս դեպքում էլ ծրագիրը իրեն արդարացրել է: Այս դասարանում երեխաները արդեն բազմապատկման աղյուսյակ են սովորել և մեկ ամսից կվերցնեն 3-րդ դասարանի համար նախատեսված գրքեր:

Ինչ վերաբերում է առաջին դասարաններին, այստեղ տարբերությունը շատ մեծ է: Գիտափորձի դասարանում սեպտեմբերի 15–ից սկսեցին տառուսուցում: Հիմա նրանք արդեն 15 տառ գիտեն: Գուցե ինձ չհավատաք, բայց պետք է ասեմ, որ երեխաները ինքնուրույն գրում և կարդում են, նրանք  կազմում են բառեր և գրում, ոչ թե արտագրում, այլ ինքնուրույն կազմում, գրում և կարդում: Նրանք հաշվում են, թվերի հետ գործողություններ են կատարում և դա անում են մեծ հաճույքով և առանց հոգնելու: Իսկ մյուս առաջին դասարաններում տառուսուցումը դեռ չեն սկսել: Եվ սա չի կարելի կապել միայն երեխաների ընդունակությունների հետ, քանի որ մյուս դասարաններում նույնպես հավաքվել են շատ ընդունակ և աշխույժ երեխաներ: Ուղղակի այս երեխաների մի մասը անցել է մեկամյա ծրագիր, իսկ մյուս մասի  հետ տանը մի քիչ ավելի շատ են աշխատել:  Ես կարծում եմ, որ ծրագիրը կայացել է և որպես ծնող շատ հանգիստ եմ և ուրախ, որ իմ երեխան դպրոցում չի ձանձրանում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.