«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Սոնա Ազարյան

Արդյունավետ օտար լեզու

Արդի ժամանակներում օտար լեզվի իմացությունը դիտվում է ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց, գործիք շփվելու տարբեր քաղաքակրթությունների կրողների հետ, իսկ զարգացող տեխնոլոգիաների հետ մեկտեղ անրհաժեշտություն է դառնում օտար լեզուների արդյունավետ տիրապետումը:

Ի տարբերություն այլ ավանդական դպրոցների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այդ նպատակին են ծառայում ամենատարբեր մշակված ծրագրեր և միջոցառումներ:

Մեզ` նոր աշխատակիցներիս համար ի հայտ եկան ուսուցանելու նոր մոտեցումներ։ Այս կրթահամալիրում շեշտը դրվում է երեխայի` որպես անհատի, անկախ մտածողի զարգացման վրա: Մարդկային գործոնն է՛լ ավելի է տրամադրում դեպի կրթահամալիր` բարյացակամ, պատրաստակամ և բանիմաց աշխատակիցներ:

Արդյունավետ օտար լեզվին խթանում են`

  • բանավոր խոսքի զարգացում.
  • ՏՀՏ կիրառում. հարուստ էլեկտրոնային գրադարան, թվային ֆոտոխցիկն ու էլեկտրոնային գրատախտակն ավելի պատկերավոր և հետաքրքիր են դարձնում դասաժամը, մատչելի` ուսումնասիրվող նյութը.
  • բազմաբնույթ և բազմաթեմատիկ գործունեություն. ամառային և ձմեռային բաց ուսումնահետազոտական ճամբարները հնարավորություն են տալիս երեխային ներկայացնելու իր ձեռքբերումները, ուսումնահասարակական աշխատանքները նպաստում են երեխայի մարդկային հատկանիշների ձևավորմանը` սեր կենդանիների հանդեպ, հարգանք մեծերի նկատմամբ, ինչպես նաև ուսումնահետազոտական աշխատանքները, որի ժամանակ լայնորեն կիրառվում են թվային տեխնոլոգիաները, մասնավորապես` ինտերնետը (զբաղվելով ինքնուրույն աշխատանքով երեխան հավելյալ գիտելիքներ և անկախ մտածելակերպ է ձեռք բերում).
  • լրացուցիչ դասաժամերը խթանում են աշակերտների նախասիրությունների զարգացմանը , իսկ ֆիզկուլտուրան նախընտրած սպորտաձևով փողարինելը հետաքրքրություն են առաջացնում առարկայի հանդեպ.
  • միջավայրի փոփոխության և ընտրության հնարավորությունը. ուսումնական միջավայրի փոփոխությունը` լաբորատորիա, ֆիլմադարան, համակարգչային սենյակ, գրադարան, ուսումնական ճամբորդություններ, բացօթյա դասաժամեր, այս ամենը զերծ են պահում միապաղաղությունից, իսկ ուսուցումը հիմնվում է գործունեության վրա.
  • ուսուցանվող գրականության ընտրության հնարավորություն. ավանդական սերտման մեթոդն այստեղ այլևս անելիք չունի: Հավելյալ նյութերը` CD, DVD, ուսուցիչների համատեղ ուժերով ստեղծված համակարգչային ուսումնական նյութերն ու ՏՀՏ միջոցները, տարբեր մեթոդների կիրառումը ավելի ընկալելի և բազմաբովանդակ են դարձնում նյութը.
  • ինտերգրված դասերի (օրինակ` օտար լեզու և աշխարհագրություն) միջոցով երեխան ձեռք է բերում գիտելիքներ միանգամից մի քանի բնագավառներից։

Ինքնակրթությունը, անընդհատ վերապատրաստումները, օտար լեզուների ուսուցիչների համագործակցությունը, երեքշաբթյա սեմինարները փորձի փոխանակման և մեր` նոր աշխատակիցներիս ձեռքբերումների լավագույն միջոց են:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.