«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Մերի Գրիգորյան
Հոգեբան

Կարևոր է, որ երեխայի գործունեությունը իրականությունից բխի

Երբ մեր երկիրը անցում կատարեց 12 ամյա կրթակարգին, շատերը սկսեցին խոսել կրթական բարեփոխումների, նոր ծրագրերի ստեղծման անհրաժեշտության մասին։ Սակայն մեզանում կիրառվող մեթոդները հեռանկար չունեն և հնարավոր չէ նման պայմաններում մանկավարժական խնդիրներ լուծել։ Հանրակրթական բազմաթիվ դպրոցներում կիրառվող մթոդները ըստ իս նույնիսկ 6 տարեկանների համար չեն, 5 տարեկանների մասին խոսելն անգամ ավելորդ է։

Ուստի անհրաժեշտ է, որ նախակրթարաններում երեխայի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Կարևոր է, որ երեխայի գործունեությունը իրականությունից բխի, այսինքն՝ երեխան պետք է ապրի իրական կյանքով։ Այն կարծրատիպերը, որոնք մաուցվում են երեխային թույլ չեն տալիս, որ նա ինքնուրույն գործի, որն էլ վնասում է երեխային, չէ՞ որ երեխան իր ողջ կյանքի ինֆորմացիայի 70% - ը ընկալում է 5-7 տարեկանում և այն պետք է ազատ ձևով մատուցվի։
5-12 տարեկան ժամանակահատվածը երեխայի հոգեկան զարգացման այն փուլն է, երբ երեխայի հետաքրքրությունները ուղղվում են դեպի միջանձնային շփմանը և դպրոցական ուսուցմանը։Այս փուլի պրոգրեսիվ զարգացման արդյունքը գիտելիքների և ունակությունների յուրացումն է։ Այս տարիքում է, որ սկսում են զարգանալ ճանաչողական գործընթացները՝ մտածողություն, հիշողություն և երևակայություն։ Ուստի անհրաժեշտ է երեխայի տարիքային և հոգեբանական առանձնահատկություններին համապատասխանող զարգացնող միջավայր ստեղծել։

Կրթահամալիրում կատարած դիտարկումներից հետևյալ եզրակացությունների հանգեցի՝ 5 տարեկան նախադպրոցականի գործունեության հիմնական ձևը խաղն է, և հենց խաղի միջոցով է ուսուցումն իրականացվում։ Այստեղ երեխան ազատ է իր գործունեության մեջ։ Նրանց «կյանքի հմտությունները» խաղերի ձևով է մատուցվում։

Յուրաքանչյուր երեխա ամեն առավոտ պատմում է նախորդ օրվա տպավորությունների մասին (բանավոր խոսքի զարգացում)։ Բակում խաղեր է հորինում, «տորթեր» թխում ձևավորում (երևակայություն)։ «Իրական» խոհանոցում սպասք է շարում, հավաքում մաքրում սեղանը։ Սակայն խմբի խոհանոցային գործունեությունը այսքանով չի սահմանափակվում. նրանք լավաշ ու թխվածք են թխում, աղցաններ և այլ համեղ ուտեստներ են պատրաստում։ Պատրաստման ժամանակ լուծվում են երեխայի ուսուցման և զարգացման տարբեր խնդիրներ. խոհանոցային գործունեությունը իր մեջ ներառում է մաթեմատիկա, տեխնոլոգիա, բնագիտություն և լեզվագործունեություն, այսինքն երեխան չափում է, հաշվում է, երևակայում է, ճաշի փոխարեն թատրոն է սարքում, մի խոսքով այս գործունեության ընթացքում բազմաթիվ հմտություններ ու կարողություններ են զարգանում։

Նրանք նաև իրենց գործունեության միջավայրն են ստեղծում` մասնակցում են ամառային լողավազանի տեղադրմանը և «կառուցմանը»։

Ամեն օր ջրում են իրենց սենյակային բույսերը, բակում տնկած ծառերը։

Հեքիաթներ, բանաստեղծություններ են սովորում։ Պատմում են հեքիաթները, աղավաղում դրանք, փոփոխում ավարտը, որը նպաստում է երևակայության բանավոր խոսքի զարգացմանը։
Սովորում են օգտվել ժամանակակից տեխնիկայից.

  • թվային ֆոտոխցիկից
  • համակարգչից
  • էլեկտրոնային գրատախտակից։

Շատերը կասեն, որ 5 տարեկան երեխան չի կարեղ օգտվել ֆոտոխցիկից, դա նրանց բանը չէ։ Բայց արի ու տես, որ կարող է, այն էլ ինչպես։

Ֆոտոխցիկը օգնում է երեխային փնտրելու ու գտնելու գեղեցիկը և այլն։

Իսկ էլեկտրոնային գրատախտակի կիրառումը թույլ է տալիս, որ երեխան առավել պատկերավոր ընկալի, ըմբռնի մատուցված նյութը, զարգացնում է նաև պատկերավոր և լսողական հիշողությունը։ Այն նաև միջավայրի փոփոխություն է։
Նրանք սովորում են նաև հեգել բառերը, հաշվել, մեծ ու փոքր, աջ ու ձախ և այլն։
Այսպիսով, ճիտ ընտրված և կիրառելի մեթոդի միջոցով կարելի է նույնիսկ 5 տարեկանի հետ տառուսուցում անցնել։

Որպես այս խմբի շարունակություն՝ կարող ենք դիտել կրթահամալիրի գիտափորձի առաջին դասարանը։ Այս դասարանում սովորում են այն աշակերտները, որոնք սովորել են նույն կրթահամալիրի նախակրթարանում կամ այլ հաստատություններում և տառաճանաչ ու թվաճանաչ են, այսինքն՝ ունեն գիտելիքների որոշակի բազա։ Իսկ զուգահեռ դասարանում այն երեխաներն են, որոնք այսպես ասած տառաճանաչ չեն։ Ուստի միևնուն ծրագրային նյութով աշխատել չէին կարող, քանի որ դա կվնասեր ավագ առաջին դասարանում սովորողներին։ Նրանց մոտ հավանաբար հետևյալ երևույթները կնկատվեին.

  • ձանձրույթ
  • ծուլություն
  • հիասթափություն
  • աշխատունակության նվազում
  • «ես արդեն գիտեմ, կարող եմ չսովորել»։

Այստեղ տառուսուցումը շատ հետաքրքիր կերպով է իրականցվում։ Նրանք պատմում են թե յուրաքանչյուր տառ որտեղ է ապրում, պատմություններ են հորինում, նկարում են այդ տառի «տունը», օրինակ ասում է, որ «ս»-ն ապրում է սարի մեջ, «ր»-ն՝ ժամացույցի սլաքի մեջ և այլն։

Ուսումնական նյութը երեխայի համար կենդանի է, նա կարող է այն շոշոփել, տեսնել, զգալ, ինչն էլ դասապրոցեսը անչափ հետաքրքիր է դարձնում, իսկ ձանձրույթի մասին խոսելն ավելորդ է։

Այս խումբը խոհանոցում այլ հրաշքներ է գործում։ Նրանք տառերի պատկերներով թխվածքաբլիթներ են թխում։ Իրենց դասի նյութը բեմականացնում են, որի արդյունքում ամրապնդում են նյութը, երևակայում են և այլն։

Կրթահամալիրում ուսուցումը երեխայակենտրոն է և միտված է երեխայի զարգացմանը (բոլոր ասպեկտներով)։
Երեխայի իմացական գործընթացների (մտածողություն, հիշողություն և երևակայություն) ծրագրավորված զարգացումը սկսվում է մանկապարտեզից անցումը մանկապարտեզից դպրոց սահուն կերպով է ընթանում։
Այսպիսով, երեխայի զարգացումը տարիքային և հոգեբանական առանձնահատկություններին համապատասխանող միջավայրում է տեղի ունենում։

Անկաշկանդ միջավայրի ստեղծումը նպաստում է ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը, երևակայության և բանավոր խոսքի զարգացմանը, լսելու և խոսելու կարողությունների զարգացմանը, ուշադրության և հիշողության զարգացմանը, միջանձնային հարաբերությունների հաստատման հմտությունների ձևավորմանը։ Այստեղ զարգանում է ոչ միայն գրագետ անհատ, այլև կյանքին պատրաստ և ոչ թե կյանքը «վարդագույն ակնոցով» ընկալող անձ։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.