«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Սուսան Դավթյան

5–6 տարեկան երեխաների ուսուցումը

Մարդկանց վերաբերվեք այնպես, կարծես նրանք այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն, և դուք նրանց կօգնեք դառնալու այնպիսին, ինչպիսին նրանք կարող են լինել:

Յոհան ֆոն Գյոթե

 5 – 6 տարեկան երեխաների ուսուցման կարևոր խնդիրներից է խոսքի զարգացումը: Խոսքը բազմաֆունկցիոնալ համակարգ է, որի հիմքում ընկած է լեզվի նշանային համակարգի կիրառումը հաղորդակցման ընթացքում: Հայտնի է, որ խոսքը գլխուղեղի բազմաթիվ գոտիների համաձայնեցված գործունեության արդյունք է: Խոսքի համակարգը լինելով հասարակական – պատմական երկարատև զարգացման արդյունք` երեխայի կողմից, սակայն, յուրացվում է համեմատաբար կարճ ժամանակում: Իհարկե այդ կարճ ժանամակում երեխան հասցնում է հաղթահարել խոսքի զարգացման երեք ճգնաժամային փուլ.

  1. 1 – 2 տարեկան հասակում, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքային զարգացումը.
  2. 3 տարեկանում, երբ ինտենսիվ կերպով զարգանում է կապակցված խոսքը և իրադրական խոսքից անցում է կատարվում ենթատեքստային խոսքի.
  3. 5 – 6 տարեկանում, երբ սկիզբ է դրվում գրավոր խոսքի զարգացմանը:

Հաշվի առնելով իրար հաջորդող այս ճգնաժամերը, առավել կարևորվում է 5 – 6 տարեկանների ծրագրված գործունեության կազմակերպումը և նրանց առանձնահատկություններին ու ընդունակություններին համապատասխան պարտեզից դպրոց անցումը:

Երեխաները լավ են սովորում այն միջավայրում, որտեղ բավարարվում են նրանց ֆիզիկական և հոգեբանական կարիքները, որտեղ նրանք իրենց պաշտպանված են զգում, գնահատվում են`որպես յուրահատուկ անհատներ և ակտիվորեն ներգրավվում են նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու նպատակով կազմակերպված խաղերում, աշխատանքներում:

 Նման միջավայրի ապահովմանը նպաստում է նաև երկարացված օրով ուսուցումը, ինչը կրկնակի հնարավորություն է երեխայի անհատական առանձնահակությունները և կենսաբանական ռիթմերը հաշվի առնելով` կազմակերպել նրա ուսուցումը:

«Դեպի հայտնագործություն իսկական ճամփորդությունը ոչ թե նոր տեսարաններ փնտրելն է, այլ նոր հայացք ունենալը»: Մարսել Պրուստ

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.