«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Յուրա Գանջալյան

Լեզվական խաղեր

Oտար լեզու սովորելու համար պետք է, նախ և առաջ, մեծ նպատակ ունենալ: Այդպիսի նպատակ են բուհական ընդունելության քննությունը, արտասահման մեկնելու կամ բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորվելու ռեալ հեռանկարները: Սովորաբար այս ունկնդիրների հետ աշխատելիս ուսուցիչն առանձնակի դժվարություններ չի հաղթահարում դասն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Ուսանողի կարգավիճակը, շատ բարձր աշխատավարձը կամ էլ բարձր կենսամակարդակով արտասահմանյան երկրում ապրելու հեռանկարները միշտ խթանի դեր են կատարում, երբ սովորողը ծուլանում է: Հիմնականում սա է հաջողության խթանիչ ուժը, երբ սովորը այնքան էլ չի փայլում իր ընդունակությամբ, իսկ դասավանդողն էլ միջակություն է լեզվական իր գիտելիքներով ու սահմանափակ մեթոդական հնարքներով:

Բոլորովին այլ բան է մերօրյա հիմնական դպրոցում արդյունավետորեն օտար լեզու դասավանդելը: Բացակայում է մեծ նպատակը`ամենօրա, ամենահաս խթանը:

Սկզբնական խանդավառությունն իր տեղը զիջում է թերարժեքության զգացողությանը, որն այնուհետև փոխվում է անտանելի ձանձրույթի ու միակ ելքը ստեղծված իրադրությունից դառնում է օտար լեզու սովորելու մտադրությունից հրաժարվելը: Հիմնական դպրոցում դասավանդողը պետք է գտնի մեծ նպատակին փոխարինող մեկ այլ խթանիչ ուժ, որն է` հետաքրքրությունը:

Օտար լեզվի դասերը ավելի հետաքրքիր դարձնելու ամենաարդյունավետ հնարքներից մեկը լեզվական խաղն է: Լեզվական խաղի ժամանակ աշակերտը կարճ ժամանակահատվածում հայտնվում է մի անելանելի իրադրության մեջ, որից դուրս գալու միակ ելքը օտար լեզվով համապատասխան միտք արտահայտելն է: Դասն ինքնաբերաբար դառնում է աշակերտակենտրոն, գործածվում են խմբային ուսումնական գործունեության տեսակներ, աշակերտների մեծ քանակը մեծ խանգարիչ ուժ չի ունենում:

Ստորև ներկայացնում եմ իմ մշակած և փորձարկված, ինչպես նաև` տարբեր աղբյուրներից վերցված լեզվական խաղեր, որոնք կարելի է գործածել անգլերենի և այլ օտար լեզուների դասավանդման ժամանակ: Որոշ լեզվական խաղեր կարելի է նույնիսկ գործածել մայրենիի լեզվական հմտությունները զարգացնելու նպատակով:

Խոսելու կարողությունները զարգացնող լեզվական խաղեր

Ձնագունդ

Առաջարկվում է մի որևէ աշակերտի կազմել մի պարզ ընդարձակ նախադասություն: Երկրորդ աշակերտը պետք է կրկնի առաջին աշակերտի նախադասությունը և ավելացնի իրենը: Երրորդ աշակերտը կրկնում է առաջին երկու նախադասությունները և տրամաբանական շարունակությամբ ավելացնում իրենը և այդպես շարունակ: Ստացվում է այնպես որ վերջին աշակերտը հանպատրաստից հորինված մի ամբողջ պատմություն է պատմում: Խաղը մեծապես օգնում է մենախոսության կարողությունների զարգացմանը:

Օրինակ`
The first student:” Last summer I went to the seaside with my family.”
The second student:” Last summer I went to the seaside with my family. We hired a room in a house near the sea.”
The third student: “Last summer I went to the seaside with my family. We hired a room in a house near the sea. We went to the beach every morning.”
Եվ այդպես շարունակ…

Կենդանի բառարան


Դասարանը բաժանվում է երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր առաջնորդին, ով համեմատաբար լավ է կարողանում անգլերենով մտքեր արտահայտել: Դասավանդողը առաջնորդներին է տալիս նախօրոք պատրաստված անգլերենով գրված հինգական բառերի ցուցակ: Առաջնորդը պետք է, խոսքն ուղղելով իր խմբին, բառերն այնպես բացատրի, որ խումբը կռահի այն ու միմյանց հետ փոքր խորհրդակցելուց հետո արտաբերի կռահած բառը անգլերեն: Առաջնորդին չի թույլատրվում ցույց տալ առարկան կամ նրա նկարը: Պարտվում է այն թիմը, որը ավելի քիչ բառ է կարողացել գուշակել: Սեփական, չսերտած խոսք անգլերենով արտահայտելու կարողությունն է զարգացնում այս խաղը: Խաղի ընթացքում ուսուցիչը չի ուղղում առաջնորդների քերականական սխալները: Խաղի գերխնդիրը անգլերենով հասկացված լինելն է:

Ընտանեկան արձակուրդ

 
Դասարանը բաժանվում է վեց աշակերտից բաղկացած խմբերի: Սա դերախաղային գործունեություն է: Գործող անձինք են պապիկը, տատիկը, հայրիկը, մայրիկը, որդին և դուստրը: Պապիկն ուզում է արձակուրդն անցկացնել հանգստյան տանը, տատիկն ուզում է մեծ մաքրություն անել, մայրիկն ուզում է այցելել Սանկտ-Պետերբուրգ իր թանգարանններով, հայրիկն ուզում է ծովափ գնալ, որդին ուզում է միանալ լեռնագնացների խմբին իսկ դուստրը`մասնակցել «սուպերսթար» մրցույթին:

Յուրաքանչյուր խումբ գրում է ընտանեկան վեճի իր տարբերակը և բանավոր ներկայացնում է դասարանին: Հաղթում է այն խումբը, որի երկխոսությունները ավելի անսխալ են ու հարուստ բառապաշարով: Հաղթողին որոշում է ուսուցիչը:

Թերություններ և առավելություններ

Դասարանը բաժանվում է երկու խմբի: Դասավանդողը ներկայացնում է որոշ մտքեր. Օրինակ`վրանային ճամբար, հանգիստը լեռներում, համակարգչային խաղեր, հեռուստատեսային սերիալներ, շատ փող ունենալ և այլն: Մի խումբը խոսում է տվյալ գաղափարի միայն առավելությունների մասին, իսկ մյուս խումբը` միայն թերությունների:

Հնարամիտ գովազդ. վաճառվում է ամեն ինչ

Դասարանը բաժանվում է երեքական աշակերտներից բաղկացած խմբերի: Դասավանդողը խմբերին է տալիս նախօրոք կազմված վաճառքի ամար ամենաանհավանական առարկաների ցուցակներ: Օրինակ`ձնագնդիկ, մեկ լիտր մաքուր անձրևաջուր, ծակ հատակով դույլ, ժանգոտած մեխ և այլն: Խմբերը այդ առարկաների գործածման այնպիսի հնարավոր տարբերակներ պետք է առաջարկեն, որ լսողի մոտ ցանկություն առաջանա գնել այն:

Իմ երազած բնակարանը


Դասարանը բաժանվում է երեքական աշակերտներից բաղկացած խմբերի: Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի իր երազած բնակարանը իր բոլոր ժամանակակից հարմարություններով ու ներկայացնի ամբողջ դասարանի դատին: Վերջում քվեարկությամբ որոշվում է ամենալավ բնակարանը:

Բանջարեղենային աշխարհ


Դասավանդողը նախօրոք կազմում է 5 բանջարեղենի անուններով մի ցուցակ և այդ ցուցակում գրված բանջարեղենի անունները կռահելու համար կազմված 10 հարց:
Օրինակ` 1. cucumber 2. potato 3. cauliflower 4 . cabbage 5. Tomato

  1. Can it be boiled?
  2. Is it countable or uncountable?
  3. Does it grow in the ground?
  4. Can you eat it raw?
  5. Is it bitter or sweet?
  6. Do people eat many/much of them/it in Armenia?
  7. What do you eat it with?
  8. How big is it?
  9. What colour is it?
  10. What’s the first letter?

Առաջին հարցի պատասխանը լսելուց հետո բանջարեղենի անունը ճիշտ կռահողը ստանում է 10 միավոր: Երկրորդ հարցի պատասխանից հետո`9 միավոր և այդպես շարունակ:

Հատուկ հարցերի շղթա. հարցաքննություն


Դասարանը բաժանվում է զույգերի: Յուրաքանչյուր զույգ պետք է կազմի երկխոսություն, որը ներառում է միայն հատուկ հարցեր ու դրանց պատասխանները: Յուրաքանչյուր հարց հիմնվում է նախորդ պատասխանի վրա:
Օրինակ` “I went to the library yesterday.”
“Why did you go there?”
“I went there to borrow a book.”
“Which book did you borrow?”
Եվ այդպես շարունակաբար կառչելով հերթական պատասխանի մի որևէ բառից տրվում է հաջորդ հարցը:

Գրելու կարողությունները զարգացնող լեզվական խաղեր


Դասարանը բաժանվում է վեցական աշակերտներից բաղկացած խմբերի: Յուրաքանչյուր խմբի տրվում է վեց հորիզոնական սյունակներով ծալված տետրի մի թերթ: Յուրաքանչյուր թերթի վերևի մասում գրված է մի հարց: Հարցերն ըստ հերթականության այսպիսին են.
Who? (a man’s name)
Whom? (a woman’s name)
Where?
What did he say?
What did she say?
What did they do?

Առաջին խմբի առաջին աշակերտը պատասխանում է առաջին հարցին և թերթը ծալում է այնպես, որ իր գրածը չերևա: Այնուհետև երկրորդ աշակերտը գրում է երկրորդ հարցի պատասխանը և ծալում է այնպես, որ իր գրածը չերևա: Եվ այդպես մինչև վերջին հարցի պատասխանը: Երբ բոլոր հարցերին բոլոր խմբերը պատասխանել են, յուրաքանչյուր խմբից մի աշակերտ սկսում է կարդալ իրենց ստեղծած պատմությունը հետևյալ ձևաչափով.
(man’s name ) met (woman’s name)
He said …
She said …
And so they …

Դասարանական պայմանագիր


Դասարանը բաժանվում է երկու խմբի: Մի խումբը գրում է ուսուցչի իրավունքները և պարտականությունները, իսկ մյուս խումբը` աշակերտի: Այսպիսով ստեղծվում է դասարանական պայմանագիր:

Տնտեսում խնայելով


Դասարանը բաժանվում է զույգերի: Յուրաքանչյուր զույգ պետք է գրի, թե ինչպես կարելի է կրճատել էլեկտրական հոսանքի, հեռախոսի, գազի և ջրի վարձերը ամենախելամիտ ձևերով: Վերջում զույգերը ներկայացնում են իրենց գրավոր առաջարկությունները:

Հրավերքի մերժում

Դասարանը բաժանվում է զույգերի: Յուրաքանչյուր զույգի առաջարկվում է մերժման պատասխան նամակ գրել, երբ հրավիրված են` զբոսախնջույքի, նշանադրության արարողության, հարսանեկան խնջույքի, ժողովի, մի որևէ հարցի քննարկման:
Վերջում զույգերը կարդում են իրենց մերժումները: Հաղթում է այն զույգը, ում անկարելի է չներելը:

Բարեբախտաբար ու դժբախտաբար


Դասարանը բաժանվում է երկու խմբի: Մի խումբը ավետաբեր է, իսկ մյուսը` գուժող: Դասավանդողն ասում է ստեղծվող պատմության առաջին նախադասությունը: Ավետաբեր խումբը քքննարկելով ասվածը, գրում է ասված մտքի շարունակությունը սկսելով իր նախադասությունը «բարեբախտաբար» բառով: Մյուս խումբը շարունակում է միտքը «դժբախտաբար» բառով և պատմության մեջ անհանգստացնող լարվածություն է ստեղծում: Եվ այդպես շարունակ:
Հուսով եմ, որ առաջարկված լեզվական խաղերը օգտակար կլինեն օտար լեզու դասավանդողներին:

Օգտագործված գրականություն
Thomas Kral “ The Lighter Side of TEFL” A teacher’s resource book of fun activities, 1994
David Seymour & Maria Popova: “700 Classroom Activities”, 200

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.