«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Անահիտ Պողոսյան
Կարինե Բախշյան

Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա

Դիտարկենք մեկօրինակ: 12-րդ դասարանում հարթաչափության կրկնությաննպատակով անցկացնել դաս` օգտվելով արդի տեխնիկական հնարավորություններից (համակագիչ, էլ. գրատախտակ, համակարգչային ծրագրեր):

 
Խնդիր
Եռանկյան կառուցում

Կառուցե՛ք եռանկյունը, եթե տրված են դրա երկու կողմերը և այդ կողմերով կազմված անկյան կիսորդը:

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ

Ուսուցիչ

Սովորողներ

Ճշմարի՞տ է արդյոք, որ`
ա) զուգահեռ ուղիղները երկու հատվող ուղիղներով հատելիս նրանց վրա կանջատեն համեմատական հատվածներ (Թալեսի թեորեմը)
բ) բացե´ք “Ժիվայա գեոմետրիա” ծրագիրը և ստւգեք (անհրաժեշտոթյան դեպքում գրատախտակին կամ թերացող սովորողի մոտ կատարում օգնող քայլեր)
գ) եռանկյան կիսորդը առաջացնում է համեմատական հատվածներ հադիպակաց կողմի վրա

 

դ) կառուցումով ստուգեք (ոմանց համար ուշացած)

 
ա) Սովորողները դրական պատասխան են տալիս հարցերին և փորձում կատարել ուսուցչի հրահանգը ` միմյանց օգնելով:
 բ ) Սովորողների մի մասը պատասխանում է, որ հարցի պատասխանը դրական է, քանի որ նման եռանկյուններ են ստացվում:

գ) Սովորողների մի մասը հավանություն է տալիս և սկսում կառուցել եռանկյուն, տանել կիսորդը և ստուգել:
 Միշտ հայտնվում է մեկը, որ պնդում է հակառակը: Մյուսները, ցույց տալով իրենց ստացած պատկերը, համոզում են ճշտությունը:
դ) Պատկերը ուշացումով, սովորողների օգնությամբ կառուցվում է գրատախտակին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՓՈՒԼ


Ուսուցիչ

Սովորողներ

Կառուցված պատկերը հուշո՞ւմ է ինչ-որ բան
 
ա) Գուցե Թալեսի թեորեմը օգնի:

բ) Ապրես, իսկ ի՞նչ համեմատական հատվածներ ստացվեցին:

գ) Դրանցից ո՞րը մեզ կօգնի խնդիրը
 լուծել:

Սովորողները փորձում են, ստուգում ենթադրուրյունները, նոր կառուցումներ կատարում, խորհրդակցում ընկերոջ հետ:
ա) Սովորողներից մեկը` “ճիշտ է, b-ից a-ի չափով շարունակենք, c-ին զուգահեռ տանենք:
բ) Դուրս են գրում և կազմում համեմատություններ, միմյանց հետ համեմատում արդյունքները:
գ) Մտածում, փորձում են, և սովորողներից մեկն ասում է, որ ինքը կկարողանա կառուցել

ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼ


Ուսուցիչ

Սովորողներ

Փորձի´ր գրատախտակի մոտ
ա ) Ո՞ր համեմատությունն ես օգտագործում՞
բ) Իսկ հիմա կառուցիր:






գ
) Ապրես, շատ լավ եղանակով լուծեցիր: Փորձեք ուրիշ եղանակով էլ լուծել:

 
ա) x/c= (a+b)/b և a/a1=b/b1
բ) B1B=a+b հատվածի AЄ B1B կետից ցանկացած ուղղությամբ տանենք AA1=c հատված, միացնենք Bկետը A1-ին, B1 կետից տանենք AA1-ին զուգահեռ ուղիղ, որը կհատի BA1-ը C1 կետում: Կառուցենք x=B1C1=c(a+b)/b հիմքով և a սրունքներով B1ACեռանկյունը: C կետը միացնենք B-ին: ABC-ն որոնելի եռանկյունն է:
գ) Սովորողներից մեկն ասում է, որ ինքը որիշ ձևով է լուծոմ:

 ԱՄՓՈՓԻՉ ՓՈՒԼ


Ուսուցիչ

Սովորողներ

Ապրես, շատ լավ է, նույնիսկ ապացուցելու կարիքը չկա:
Հաջորդ դասին նոր տարբերակը կդիտարկենք ու կհամեմատենք:
 Տպե՛ք աշխատանքները և կցեք փաթեթներին:
 Ի՞նչ եզրակացության եկանք:

Պարզ դատողություններով, հստակ քայլերով կառուցումը ստացվեց:

 


Այս եղանակը ենթադրում է բոլոր սովորողների կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, որն ուսուցիչը ներմուծում է հենց առաջին դասերից: Մեկ¬երկու դասից բացակայելը կարող է դուրս թողնել սովորողին ուսումնական գործընթացից: Իր հերթին, ուսուցիչը կատարում է մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք, պատրաստում է անհրաժեշտ երկրաչափական պատկերների ընթացիկ և հեռանկարային պատկերումներ, մոդելներ և այլ դիդակտիկական նյութեր: Եթե սովորողներն սկսում են ուսումնասիրել, օրինակ, եռանկյան հատկությունները, ապա դասարանում արդեն նախորդ դասերի ընթացքում պետք է փակցված լինեն զանազան պատկերումներ, մոդելներ նկարներ: Այդ դեպքում սովորողներն ավելի արագ են կողմնորոշվում նոր նյութը յուրացնելիս: Ո՞րն է այս պարագայում հիմնականը: Սովորողները նախ ծանոթանում են խնդրի էությանը, դրանց համար անհրաժեշտ պարզագույն հատկություններին (օրինակ՝ համեմատականությանը), այնուհետև տեղի է ունենում անհատականացում, և ասպարեզ են գալիս եռանկյունները և դրանց հատկությունները: Երբ հերթը հասնում է կիսորդին, սովորողներն արդեն ունեն որոշակի փորձ և պատրաստ են, որ անհրաժեշտ է կիսորդի անհատական հատկությունների և բնութագրիչների ուսումնասիրությունը:

Ռազմավարական առումով ուսուցիչը լուծում է երկու խնդիր՝ սովորողները կրկնում են անցած նյութը և լուծում առաջադրված խնդիրը: Ուսուցիչը յուրաքանչյուր դասը պլանավորելիս պետք է առանձնացնի դասի (թեմայի) հանգուցային հարցերը և մտածի, թե ուսուցման ո՛ր ժամանակակից տեխնոլոգիայի միջոցով է հնարավոր առավել արդյունավետ ուսուցանել այն սովորողներին: Առաջանցիկ ուսուցման եղանակն առավել բարդ է ուսուցչի համար, քանի որ յուրաքանչյուր տեսական հարց կամ գործնական առաջադրանք ընդգրկվում է այդ համակարգի մեջ, և ուրեմն այդ հարցն ուսումնասիրելիս կամ առաջադրանքը կատարելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի, թե դասընթացի որ մասում և երբ է այն պետք գալու ու դրան համապատասխան ձևակերպի հարցի կամ առաջադրանքի ամփոփումը: Դա մասնավորապես նշանակում է, որ յուրաքանչյուր թեմա դասերի վերածելիս ուսուցիչը բացի տեսական նյութը մշակելուց, պետք է մանրակրկիտ զննի առաջադրանքների ողջ համակարգը և առանձնացնի այն առաջադրանքները, որոնք առաջնային են՝ ա) նոր տեսական նյութը հասկանալու, յուրացնելու և ամրապնդելու, բ) հետագայում նոր նյութի ընկալումը պարզեցնելու, գ) անցած նյութն ամրապնդելու և հստակեցնելու համար: Այդ առաջադրանքների համակարգը տրոհելով դասաժամերի և կազմելով դասի անցկացման պլանը՝ ուսուցիչն արդեն ամբողջական պատկերացում կստանա ոչ միայն տվյալ դասի, այլև տվյալ ուսումնական թեմայում յուրաքանչյուր դասի դերի և նշանակության մասին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.