«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

 «Երկուս» ըստ Ցելսիուսի

Նորից «երկուս»: Երեխային պետք չէ բացատրել, թե ինչ է լինելու հետո, քանի որ նա ամեն ինչ գիտի: Հայրը, ինչպես միշտ, վախեցնելու է գոտիով, իսկ մայրիկին կանչելու են դպրոց և ասեն, որ երեխան ընդհանրապես չի ցանկանում սովորել: Դասերին նստած է բացակայի տեսքով: Նման թափթփվածությունը բացատրվում է նրանով, որ երեխան պարզապես ծույլ է: Սակայն այս ամենը կարող է փոխվել: Անփույթ սովորողներին հնարավորություն է տրվում խուսափելու կշտամբանքներից՝ ծնողներին ներկայացնելով երկաթե փաստ`եղանակի տեսությունը: Այդ արդարացումը պետք է հաշվի առնվի: Վերջին հաշվով դրանում համոզված են Օմսկի պետական բժշկական ակադեմիայի երեխաների և դեռահասների հիգիենիայի ամբիոնի մասնագետները: Հետազոտությունների (որը չունի իր համանմանը) արդյունքը ցնցող է:

Նորից դպրոցում


Ամբողջ ուսումնական տարին՝ սկսած 2007թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2008թ. մայիսը, ասպիրանտ Իննա Ակիմովան հաճախում էր Օմսկի սովորական հանրակրթական դպրոց: Նա նկատել էր մի օրինաչափություն, թե ինչպես է եղանակը ազդում երեխաների առաջադիմության վրա: Ամեն օր Իննան շփվում էր երեխաների հետ և մանրամասնորեն գրանցումն էր արդյունքները: Ամեն դասի ժամանակ երեխաները ստանում էին բալեր: Մեկ միավոր էր ստանում այն աշակերկը, որն անուշուդիր էր, խոսում էր դասընկերների հետ: Երկու միավոր էր ստանում այն ժամանակ, երբ նույնը կրկնում էր, բայց միևնույն ժամանակ դասավորում էր իր աշխատատեղը, գրչատուփից գրիչներ էր հանում, դասավորում գրքերը, հանում էր հարկավոր տետրերը: Երեք միավոր էր ստանում աշակերտն այն ժամանակ, երբ ուշադրությամբ լսում էր ուսուցչին, բայց չէր մասնակցում դասին: Ամենաբարձր` 4 միավոր էին ստանում նրանք, ովքեր լսում էին ուսուցչին և մասնակցում էին դասին:

Ստացված՝ երեխաների աշխատունակության մասին տեղեկություները համեմատել են օրվա եղանակային տվյալների հետ: Հետազոտողները միանգամից մի շարք հետաքրքիր հետևություններ արեցին: Ամենից հաճախ աշակերտների առաջադիմության վրա ազդում են օրվա միջին ջերմաստիճանը և քամու արագությունը: Հերիք է քամին փչի դեպի հյուսիս, ինչ-որ տարօրինակ ձևով դասարանի կեսի խելքին էլ փչում է սովորել: Բացահայտվեցին մի շարք այլ հանգամանքներ. օրվ ընթացքում ջերմաստիճանի տատանումները երեխաների ինքնազգացողության և աշխատունակության համար կարևոր դեր ունեին, ապա օրերի միջև եղած փոփոխությունները  նրանց վրա բոլորովին չէին ազդում: Օրվա ընթացքում օդի խոնավության և ճնշման տատանումներին ամբողջ դասարանից արձագանքել է երկու հոգի: Ի դեպ, ոմանց խոնավությունն էր խանգարում սովորել,  մյուսներին՝ ճնշումը, երրորդներին էլ՝ ջերմաստիճանը: Այս ամենի հետ մեկտեղ բացահայտվեց, որ աղջիկներն ավելի զգայուն են ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ: 27 աշակերտից եղանակն ազդում է 13 հոգու վրա:

Ամենահետաքրքիրը այն է, որ եղանակից կախվածություն ունեին ոչ միայն վատ առողջություն ունեցող երեխաները, այլև նրանք, ովքեր երբեք չեն գանգատվել առողջությունից: Հետազոտողները նշում են, որ չէին սպասում նման արդյունքի: Նրանք կարծում էին՝ եղանակից կախված կլինեն նրանք, ովքեր ունեն առողջական շեղումներ: Դասարանը բաժանվեց 3 խմբի: Առաջին խմբում առողջ աշակերտներն էին, երկրորդ խմբում՝ գրեթե առողջ աշակերտներն էին: Երորրդ խմբում՝ թույլ առողջություն ունեցող աշկերտներն էին: Ամենատարօրինակն այն է, որ եղանակն ավելի շատ ազդում էր առաջին և երկրորդ խմբի վրա: 4-ից 3 սովորողի առաջադիմությունն ընկնում էր ցրտերի և ուժեղ քամու ժամանակ:

Բացահայտվեց այն, որ բացի դրսի եղանակից, աշակերտների վրա ազդում է նաև ներսի միկրոմթնոլորտը: Անգամ 3-4 աստիճանով բարձրանալու դեպքում դասարանի առաջադիմությունն ընկնում է: Դրա փոխարեն դասի դժվարությունը և անհետաքրքիր լինելը չէին ազդում դասարանի առաջադիմության վրա:

Եղանակի դասացուցակը

Դպրոցի հոգեբաններին և ուսուցիչներին աշխատանքի արդյունքները դրեցին բարդ իրավիճակի մեջ: Ավելի ճիշտ, նրանք չեն իմանում ինչ անեն. եթե այդ փաստը հաշվի առնեն, ապա պետք է դպրոցի ծրագրերը հսկայական փոփոխությունների ենթարկվեն: Իսկ ինչ անես, եթե երեխային ասում ես մի բան, որը նա չի ընկալելու, քանի որ դրսում մեգ է կամ էլ քամի: Հոգեբանները վախենում են. եթե եղանակն է այսպես ազդում երեխաների աշխատունակության վրա, ապա ի՞նչ ազդեցություն կունենան գլոբալ տաքացումը, անընդհատ վատացող և աղտոտվող էկոլոգիան, արևի վրա կատարվող պրոցեսները և այլն: Գաղտնիք չէ, որ ներկայումս սովորողներն ունեն բազում առողջական խնդիրներ: Ուսուցիչների մի մասը կարծում է, որ եղանակի ազդեցությունը պարզապես առասպել է, իսկ աշակերտների աշխատունակության ցածր աստիճանի մեղավորը վատ մանկավարժն է, ուսուցիչը:

Այս ամենը բացահայտելու հետ մեկտեղ՝ հետազոտողները չեն կարողացել պատասխանել ամենակարևոր հարցին, թե ինչու են երեխաները տանջվում եղանակային կախվածությունից: Վարկածներից մեկում ասվում է, որ երեխաների եղանակային կախվածությունը նման է մեծերի կախվածությանը: Մագնիսական վիճակի փոփոխությունների ժամանակ փոփոխվում է նաև մարդու արյան շրջանառությունը, և դա ակնհայտորեն ազդում է մարդու առողջության վրա: Երկրորդ վարկածը առաջ է քաշում վատ էկոլոգիայի խնդիրը. երեխաների մոտ հայտնաբերվում են մի շարք հիվանդություններ, որոնք բնորոշ են մեծերին: Բժիշկներն էլ խորուրդ են տալիս եղանակային կախվածությունը բուժել կոփվելով, մարզանքով, վիտամինների պաշար կուտակելով:
Արդարության համար նշեմ, որ բժիշկները չեն կարող բացատրել, թե ինչու են առողջ երեխաների մոտ հայտնաբերվել եղանակային կախվածություն: Բժշկական գիտությունների դոկտոր, երեխաների և դեռահասների հիգիենայի ու առողջության պահպանման ԳՀԻ ուսուցման և դաստիարակության հիգիենայի լաբորատորիայի վարիչ Մարինա Ստեպանովան պատմեց, որ լիալուսնի ժամանակ երեխաներն ավելի հաճախ են լացում, բայց չենք ասում, որ այդ երեխաները հիվանդ են: Նրաք կարող են լինել ամբողջովին առողջ, բայց նրանց արձագանքման առանձնահատկությունները, մթնոլորտային ճնշմանը, օդի խոնավության տատանումներին հարմարվողականությունը կարող են լինել տարբեր:

Այսպիսով մնում է միայն հետազոտել ամեն մի երեխայի արձագանքը և անել համապատասխան եզրակացություններ: Օրինակ` բացի բժշկան փաստաթղթերից, յուրաքանչյուրը ունենա իր եղանակային փաստաթուղթը: Հետո կարելի է ավելի հեռու գնալ  և ամեն մի երեխայի համար կազմել առանձին ուսումնական ծրագիր, համապատասխանեցնել դասացուցակը եղանակի տեսության հետ:

Այնուամենայնիվ, գիտնականները կոչ են անում ուսուցիչներին և ծնողներին հաշվի առնել իրենց հետազոտություների արդյունքները: Պետք չէ խիստ պատժել երեխային, եթե նա «երկուս» է ստացել:  Ավելի լավ է՝ նայեք պատուհանից դուրս և տեղեկանաք եղանակի առաջիկա փոփոխությունների մասին: Միգուցե հենց այնտեղ լինի երկուսի պատասխանը:

Ռուսերենից թ արգմանեց Ելենա Չիլինգարյանը, 10-րդ դասարան
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.