«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Գրիգոր Խաչատրյան

Մարդիկ, միջավայր, ուսուցում

Խոսքն արժևորվում է օրինակներով, արարքներով, նրանով, թե ով է այն ասում և որտեղ է ասում:

Երեխան սովորում է նրանից, ում սիրում է և հարգում: Իսկ նա սիրում և հարգում է ոչ ի պաշտոնե, այլ գործունեությամբ:

Մեր Գեղարվեստի դպրոցում այսօր դասավանդում են հայ ժամանակակից արվեստի հայտնի արվեստագետներ և քննադատների հայկակական միջազգային ասոցիացան։ Կարևորում ենք նրանց հետ շփումը՝ իբրև մասնագետների և արվեստագետների. դա սովորողների՝ առաջին աղբյուրից ստացված հավաստի գիտելիքի արժեքն է:
Դպրոցական ուսուցչի աշխատավարձը բավական ցածր է պահելու համար մեզ մոտ` քաղաքի ծայրամասում, նման արվեստագետների, որոնք արդեն 15 տարի է, ինչ ներկայացնում են ժամանակակից հայ արվեստը Հայաստանում և արտերկրում: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ այդ արվեստագետների համար միջավայրը և պայմանները գրավիչ դարձնելու համար «հանուն երեխաների՝ ամեն ինչ ուսուցիչների համար» կարգախոսով: Ղեկավարության կողմից նրանց նկատմամբ հարգանքն ու ուշադրությունը նպաստավոր ազդեցություն է ապահովում երեխաներ, ուսուցիչներ, ծնող, սովորողներ հարաբերություններում: Այս առումով միջուսուցչական փոխհարաբերությունների բարեկրթությունն ու սիրալիր մթնոլորտը, ինչպես ընտանիքում միջծնողական հարաբերությունները, իրենց անմիջական նեգատիվ և պոզիտիվ անդրադարձն են գտնում երեխաների մեջ: Աստիճանաբար մենք փոխում ենք միջավայրը, որի միջոցով էլ՝ սովորողներին՝ այդ գործի մասնակիցը դարձնելով նրանց, կարևորելով հատկապես միջավայրը փոփոխելու կարողության և ցանկության խթանումը, ի հակադրություն առկա սպառողի կերպարի:

Մեր ուսումնական պլանը, ուսուցման մեթոդներն ամենօրյա վերլուծությունների, քննարկման առարկա է ոչ ըստ կանոնակարգի, այլ որպես արվեստագետի, քննադատի ամենօրյա մտահոգ գործունեության դրսևորում: Մենք մեզ մոտ ցուցադրությունները մոտեցրել ենք ցուցադրման՝ ընդհանրապես գոյություն ունեցող ընդունված ստանդարտներին՝ հրաժարվելով դպրոցական պատկերացումներից: Կարծում ենք, որ դպրոցը, լինելով պահպանողական, իր բնույթից և գործառույթից ելնելով, կարող է և պետք է լինի նաև ամենաժամանակակիցը՝ բոլոր կողմերով գրավիչ դարձնելու համար ուսումնառությունը, ընթանալու համար հասարակական զարգացումների առջևից:
Մեր սովորողները մասնակցում են մի շարք ներկայացուցչական ցուցահանդեսների, որոնց թվում է Նորարար փորձառական արվեստի կենտրոնը: Նրանց առավելագույնս մոտեցնում ենք մշակութային իրադարձություններին: Սովորողների՝ ուսուցիչների հետ ցուցահանդեսներին համատեղ մասնակցությունը իրենց ուժերի նկատմամբ վստահություն և ոգևորվածություն է առաջացնում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.