«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Հասմիկ Նալբանդյան

«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում
«Երեխաները երեխաների համար»

Ներկայումս մեծացել է բնագիտական հիմնարար գիտելիքների զարգացման անհրաժեշտությունը, որի հիմքը դրվում է կրտսեր դպրոցում:
Դպրոցում ստացած գիտելիքները ավելի ամբողջական դարձնելու համար մանկական բնագիտական պարբերականի գոյությունը անհրաժեշտություն է, բացակայությունն ակնհայտ։
Բնագիտությունով հետաքրքրված մի խումբ երեխաների` Սիրոյան Արսենի, Խլղաթյան Շանթի և Մարկոսյան Սարգիսի հետ ստեղծված «Բնագետիկ» պարբերականի առաջին համարը դրական արձագանքներ ստացավ, որը և ապացուցեց պարբերականի շարունակելիության անհրաժեշտությունը։
Շատ կարևոր է այն փաստը, որ երեխաները ավելի լավ գիտեն իրենց հասակակիցների հետաքրքրությունները, որոնք և արտացոլվել են ամսագրում տեղադրված հոդվածներում:
Առաջարկվում է՝
•          շարունակել «Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի հրատարակումը, որը ստեղծում են երեխաները՝  երեխաների համար,
•          պարբերականի հրատարակման շնորհիվ հետաքրքրություն առաջացնել դպրոցահասակ երեխաների մոտ, մասնակից դարձնել նրանց պարբերականի նոր նյութերի հավաքմանը, զարգացնել նրանց ստեղծագործելու,  տրամաբանելու, հետազոտելու ունակությունը, հետաքրքրասիրությունը, գիտական լեզվամտածողությունը, ինքնուրույն եզրակացություն անելու կարողությունը։

Խնդիրները

Ստեղծվել է  խմբագրություն, որտեղ սովորողներն ու ուսուցիչները աշխատում են միասին։
Պարբերականն ընդգրկում է հետևյալ թեմաները`
 
•          նյութ
•          բուսական աշխարհ
•          կենդանական աշխարհ
•          մարդ
•          տիեզերք
•          բնական երևույթներ
•          բնապահպանություն
•          գիտնականների մասին
•          փորձարան-փորձանքադարան
•          բնագիտությունը և ծեսերը
•          օգտակար խորհուրդներ
•          հարցադարան
•          բնագիտական խաղալիքներ
•          բնագիտական խաղեր
•          հետազոտական աշխատանքներ
•          ամսագրի հարցը
•          գիտական գրականություն
•          ստուգենք մեր գիտելիքները
•          հումոր
•          բնագիտությունը նախակրթարանում։

 Ծրագիրի իրագործումը

Ստեղծված  խմբագրության անդամները ստեղծագործող դպրոցականներ են, և նրանց օգնում են ուսուցիչները: Ուսուցիչները նույնպես զբաղված են ստեղծագործական, հետազոտական աշխատանքներով՝

  • աշխատանք համապատասխան գրականության հետ
  • քննարկումներ
  • անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ
  • ինտերնետի օգտագործում
  • համակարգչային տեխնիկայի օգտագործում

Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների կողմից առաջադրված հարցերի և թեմաների քննարկմանը:

Աշխատանքի կազմակերպում

Շաբաթական երկու անգամ  ուսուցիչը և երեխաները հանդիպում են պարբերականի վրա աշխատելու համար։
Երեխաները  ինքնուրույն  կատարում են թարգմանություններ, համակարգչի վրա հավաքում և ձևավորում են նյութերը, ուսուցչի հետ քննարկում թեմաները:
Երեխաները մասնակցում  են ուսումնական ճամփորդությունների։
Նախատեսվում է կենդանի շփում բնության հետ՝ արշավների և էքսկուրսիաների միջոցով:
Խրախուսվում է նոր երեխաների և ուսուցիչների ընդգրկումը ամսագրի աշխատանքներին, համագործակցությունը նմանատիպ նոր ծրագրերի (օրինակ՝ «Մտահորիզոն») հետ:
Սրբագրելուց հետո պարբերականը հրապարակվում և վաճառվում է էլեկտրոնային տարբերակով,  նյութերը մաս-մաս տեղադրվում են կրթահամալիրի կայքում։

Կատարված աշխատանքները խրախուսվում են և նյութապես, և ֆինանսապես:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.