«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Արսեն Գալստյան

Պատանի միջազգայնագետ

2007թ. հունվար ամսից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պարապունքներն սկսել է «Պատանի միջազգայնագետ» ակումբը:
Շաբաթական երկու անգամ «Պատանի միջազգայնագետ» ակումբը հավաքվում է կրթահամալիրի վարժարանի մասնաշենքում: Ակումբի անդամ կարող են դառնալ ոչ միայն վարժարանի, այլ նաև այլ դպրոցների և ուսումնական հաստատությունների սովորողներ:

Ակումբի նպատակը` ապահովել սովորողի տեղեկատվությունը (ԶԼՄ՝ հեռուստատեսության, ռադիո, մամուլ, ինտերնետ և այլ ինֆորմացիոն աղբյուրների միջոցով), նրան նախապատրաստել հասարակական-քաղաքական կյանքին: 

Ակումբի խնդիրները` սովորողներին ծանոթացնել միջազգային հարաբերությունների բոլոր ուղղությունների և ոլորտների հետ. օրինակ` արտաքին քաղաքական կապեր, արտաքին տնտեսական կապեր, մշակույթային կապեր և այլն:

Սովորողը պետք է հստակ պատկերացնի «Միջազգայնագետ» մասնագիտության ողջ էությունը, գործառույթները և ոլորտները։ Ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ակումբը ղեկավարել համապատասխան ծրագրով:

Ծրագրի բովանդակության յուրացումն ապահովելու համար անհրաժեշտ է կիրառել ժամանակակից մեթոդներ և հնարներ: Անհրաժեշտ է ուսման համար ստեղծել բարենպաստ սոցիալ-հոգեբանական միավայր: Անհատական և խմբային գործունեություն կազմակերպելիս պետք է հաշվի առնել ակումբի անդամի (սովորողի) տարիքային, հոգեբանական առանձնահատկությունները:

Ակումբի անդամներն ինքնուրույն և իրենց գործնկերների (այլ անդամների) հետ պետք է կարողանան իրականացնել մասնագիտական նպատակային հետազոտություններ, ամփոփել և հասնել եզրահանգումների:
                                                                                                                              
                                                          
«Պատանի միջազգայնագետ» ակումբի ծրագիրը

Թեմա 1. Միջազգային հարաբերություններ (2 ժամ)
ա) Միջազգային հարաբերություններ հասկացությունը
բ) Մարդկության միջև առաջին փոխհարաբերություները
 
Թեմա 2. Միջազգային հարաբերությունների տիպերը (2 ժամ)
ա) Միջազգային հարաբերությունների ձևերը
բ) Միջազգային հարաբերությունների տեսակները

Թեմա 3. Մոլորակի մարդկությունը. ռասաներ (2 ժամ)
ա) Ռասաները (եվրոպոիդ, նեգրոիդ, մոնղլոիդ, ավստրաոլիդ)
բ) Ռասաների նկարագրությունը (մաշկի գույնը, հասակը, դիմագծերը)

Թեմա 4. Պետություններ և տարածաշրջաններ (2 ժամ)
ա) Աշխարհամասեր և մայրաքաղաքներ
բ) Տարածաշրջանների բաշխումը

Թեմա 5. Տարածաշրջանների բաշխումը (2 ժամ)
ա) Վիճակահանություն
բ) Տարածաշրջանի բնութագրումը և մեկնաբանումը

Թեմա 6. Տարածաշրջանի խնդիրները (2 ժամ)
ա) Տարածաշրջանների խնդիրները
բ) Տարածաշրջանների հակամարտությունները

Թեմա 7. Միջազգային կազմակերպություններ (4 ժամ)
ա) Միջազգային կազմակերպությունները 20-րդ դարի սկզբին, Ազգերի լիգա
բ) ՄԱԿ-ի հիմնադրումը
գ) ՄԱԿ-ի գործունեությունը: Հանձնաժողովներ
դ) ՄԱԿ-ի խնդիրները և կառուցվածքը

Թեմա 9. Ակումբի բաց քննարկում (2 ժամ)
ա) ՄԱԿ-ի սխեման
բ) ՄԱԿ-ի դերը տարածաշրջաններում

Թեմա 10. Հայաստանը և տարածաշրջանը (2 ժամ)
ա) Հայ-ադրբեջանական հակամարտությունը
բ) Արցախյան պատերազմ

Թեմա 11. Տարածաշրջանային հակամարտություններ (2 ժամ)
ա) Արցախին վերաբերող բանակցային գործընթացը
բ) Մինսկի հանձնախմբի գործունեությունը

Թեմա 12. Ռուս-վրացական հարաբերություններ (2 ժամ)
ա) Ինչպես է արձագանքում միջազգային հանրությունը
բ) Հայաստանի դերը այդ հարաբերություններում

Թեմա 13. Հայաստանի ներքաղաքական վիճակը (2 ժամ)
ա) Հայաստանի քաղաքական կուսակցությունները
բ) ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.