«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Մարիամ Շոլինյան

«Գրիգոր Նարեկացի»
այլընտրանքային ուսումնական ձեռնարկ

(թեզիսներ)

Ելնելով աշակերտների ստեղծագործական մտածողության զարգացման, համագործակցային ուսուցման, աշակերտակենտրոն ինտերակտիվ ուսուցման անհրաժեշտության, կառուցողական ուսուցման պահանջներից՝ կփորձենք ներկայացնել «Գրիգոր Նարեկացի» թեմայի ուսուցման ալգորիթմը՝ իբրև այլընտրանքային ուսումնական ձեռնարկի բովանդակության:
Այլընտրանքային ձեռնարկ կազմելիս նկատի ենք ունեցել հետևյալ սկզբունքները.
ա. Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ միաժամանակ, միևնույն դասի տակ, միևնույն ենթաթեմային վերաբերող լինեն նյութեր և՛ արևելահայերեն, և՛ գրաբար, և՛ արևմտահայերեն, անգամ՝ տեղ-տեղ էլ բարբառներով:
բ. Ելնելով անհրաժեշտությունից՝ բազմաթիվ բացատրություններ են տրված այս կամ այն ազգային սովորույթի, ավանդույթի վերաբերյալ (օրինակ՝ նավասարդյան տոնակատարության):
գ. Թեմայի մշակման երկրորդ սկզբունքից ինքնաբերաբար բխում է երրորդը՝ լայն հետաքրքրություն կրոնական թեմաների, հայ առաքելական եկեղեցու սկզբունքների և դարավոր ազգանպաստ գործունեության նկատմամբ:
դ. Կարևոր ենք համարել նաև գրականություն - կերպարվեստ - քանդակագործություն - մանրանկարչություն և արվեստի զանազան այլ ճյուղերի զուգորդումներով հարուստ նյութերի օգտագործումը:
ե. Հինգերորդ սկզբունքը, որով առաջնորդվել ենք, թերևս ամենաէականն է. նյութերն ընտրված են մտքի զուգորդման և բնագրային ուսուցանվելիք նյութի այս կամ այն հատվածը ծանոթագրելու սկզբունքով: Սա նպաստում է կառուցողական ուսուցմանը, աշակերտների ստեղծագործական մտածողության զարգացմանը:
զ. Շարադրանքում կամ ենթաթեմայի վերջում զետեղված «Առաջադրանքներ» բաժնում արվում են հղումներ՝ մանրամասնություններն ինքնուրույն ուսումնասիրելու, սեփական գիտելիքներն ինքնուրույն կառուցելու համար…
է. Մեր կողմից կազմված այլընտրանքային ձեռնարկում խիստ կարևորվում է առաջադրանքների համակարգը. բազմաբնույթ մտածողության զարգացմանը նպաստող զանազան հանձնարարություններ կան:
Խոսեցինք այլընտրանքային ուսումնական ձեռնարկի միայն բովանդակության մասին, թե ինչ միջակայքում ենք ներկայացնում, օրինակ,  «Գրիգոր Նարեկացի» թեման:
Կոնկրետ ուսուցանվելիք նյութից ելնելով՝ համաժողովում կխոսենք նաև ուսուցման ինչպեսի մասին, այլընտրանքային ուսումնական ձեռնարկի առանձնահատկությունների մասին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.