«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Գևորգ Հակոբյան

Սովորողի և դասավանդողի ուսումնահետազոտական, ստեղծագործական աշխատանքների կազմակերպումը, այդ աշխատանքների արդյունքում ստեղծված նյութերի ներկայացումը և օգտագործումը

ՀՀ հանրակրթության պետական կրթակարգում՝ սովորողին և դասավանդողին ներկայացվող պահանջներում, ամրագրված է ստեղծագործելու, հետազոտելու կարողության պահանջը:

Ուսուցման գործի կազմակերպման նոր պայմանները, երբ դասավանդողը և դասագիրքը դադարել են ինֆորմացիայի հիմնական աղբյուրը լինելուց, երբ սովորողներն ավելի արագ են յուրացնում նոր տեխնիկական միջոցները, քան դասավանդողները, երբ սովորողին ներկայացվող պահանջներում շեշտը մտապահելու կարողությունից տեղափոխվել է կիրառական հմտություններին, երբ կարևորվում են անընդհատ սովորելու, անհրաժեշտ ինֆորմացիան արագ գտնելու, մշակելու կարողությունները, պահանջում են նաև ուսումնական գործի նոր կազմակերպում:

Սովորողի գործունեությունը պետք է ուղղված լինի նոր պահանջներին համապատասխան կարողությունների ձևավորմանը:

Սովորողի մեջ ստեղծագործելու, հետազոտելու կարողություններ զարգացնելու անհրաժեշտություն է առաջացել: Այդպիսի հատկությունները ձևավորվում և զարգանում են ստեղծագործական, հետազոտական աշխատանքներ կատարելու  ընթացքում: Այդ աշխատանքների նպատակը բոլորին գիտնական կամ արվեստագետ դարձնելը չէ, այլ սովորողի ազատ ստեղծագործական աշխատանքի միջոցով նրա  անձի  զարգացումը:

Ստեղծագործական, հետազոտական աշխատանքները, սովորաբար, համարվում են ոչ դասային, այսինքն՝ սովորողներն այդպիսի աշխատանքով զբաղվում են դասաժամերից հետո: Այդպիսի աշխատանքներն անհրաժեշտաբար պետք է ներառվեն ուսումնական ծրագրեր` հատուկ մշակված առաջադրանքների տեսքով, երբ սովորողը հենց առաջին դասարանից սկսած կիրառում է այդպիսի մեդոդներ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում միշտ էլ խրախուսվել է սովորողի և դասավանդողի ստեղծագործական, հետազոտական աշխատանքը: Բայց նրանք աշխատում էին իրարից անկախ: Վերջին տարում կատարված աշխատանքները կարևորվում են նրանով, որ դրանք հիմնականում սովորողի և դասավանդողի միասին կատարած աշխատանքի արդյունք են:

Կատարված ցանկացած աշխատանք կարևորվում է նրանով, թե հետո ինչ է լինում այդ աշխատանքի արդյունքի հետ: Այս տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատանքների արդյունքների ներկայացման համար լայնորեն կիրառվում են էլեկտրոնային միջոցները: Կրթահամալիրի էլեկտրոնային կայքում (www.mskh.am) տեղադրված են չորս ամսագրեր՝ «Կարդա ինձ», «Չորսից վեց», «Բնագետիկ», «Դպիր»: Առաջին երեքը ստեղծվում են հենց սովորողների ուժերով, իսկ «Դպիրը»` դասավանդողների:

Ամեն ուրբաթ օր՝ ժամը 15.00-ից մինչև 16.00 «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կազմակերպվում է սովորողների և դասավանդողների ստեղծած նյութերի ցուցադրություն: Այդ նյութերը հավաքվում են գրադարանում: Կրթահամալիրի ուսուցողական ծրագրերի և ուսումնական կենտրոնների ղեկավարներն այդ նյութերից կարող են ընտրել իրենց անհրաժեշտը, ստեղծել հետազոտական խումբ, որում ընդգրկվում են նաև սովորողները, այդ նյութերի հետագա մշակումը և փորձարկումը կազմակերպելու նպատակով: Փորձարկված, մշակված նյութը կրթահամալիրի մասնաժողովի թույլտվությամբ կարող է դառնալ կրթահամալիրում օգտագործվող ուսումնական նյութ:      

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.