«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

ՀՀ ԿԳՆ Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեղինակային մանկավարժության ծրագրերի
հեղինակների 2- րդ հանրապետական հավաք

Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

2007 թվականի մայիսի 18- ից 20- ը «Մխիթար Սեբաստասի» կրթահամալիրում տեղի է ունեցել Հեղինակային մանկավարժության ծրագրերի հեղինակների 2- րդ հանրապետական հավաքը, որին մասնակցել են կրթահամալիրի դասավանդողները և հանրապետության տարբեր մարզերից և Արցախից թվով 15 դասավանդողներ` զեկուցումներով և առանց զեկուցման:
Հավաքի փակման ժամանակ անց է կացվել  սոցիոլոգիական հարցում: Նպատակն էր պարզել, թե մասնակիցները որքանով են կարևորում այսպիսի հավաքները: Հարցաշարի օգնությամբ փորձել ենք պարզել հավաքի ուժեղ և թույլ կողմերը, հաջորդ հավաքի հետ կապված՝ մասնակիցների  ակնկալիքներն ու առաջարկները:
Ուսումնասիրությունը եղել է նպատակային. հաջորդ հավաքների կազմակերպման ժամանակ օգտագործվելու են ստացված արդյունքները, առաջարկները:
Հարցումն անց է կացվել ստանդարտ հարցաթերթիկի միջոցով, խմբային հարցման մեթոդով, որին մասնակցել է  մասնակիցներից 70 հոգի:
Հարցաշարն ընդգրկել է.

  • Անձնագրային հարցեր.

    սեռ
    տարիք          
    աշխատանքային (մանկավարժական) ստաժ:
  • Մասնակցի վերաբերմունքը պարզող  հարցեր.

    հավաքի արժևորումը մասնակցի կողմից
    հավաքի ուժեղ և թույլ կողմերը:
  • Ակնկալիքների, առաջարկների շարք.

    հաջորդ հավաքից ակնկալիքները 
    այլ առաջարկություններ:

    այլ առաջարկություններ:

Այն հարցին, թե որքանով են կարևորում այսպիսի հավաքները, և ինչ տվեց վերջին հավաքը, մասնակիցները պատասխանում են.

  • շատ եմ կարևորում այսպիսի հավաքները   - 17,1%
  • կարևորում եմ այսպիսի հավաքները       - 27,1%
  • լավ եմ վերաբերվում նման հավաքներին           - 2,8%
  • այսպիսի հավաքները շատ անհրաժեշտ են       - 7,1%
  • կարծում եմ, որ տարին մեկ անգամ անհրաժեշտ է այսպիսի հավաքների կազմակերպումը                                           - 1,4%
  • այս հավաքը ինձ ոչինչ էլ չտվեց               - 1,4%
  • դժվարանում եմ պատասխանել              - 1,4%
  • պատասխան չկա                                       - 1,4%
Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ մասնակիցները դրական արձագանք են տվել նման հավաքներին և կարևորում են նրանով, որ այն՝
  • փորձի փոխանակման                                           - 14,2%
  • նոր մտահղացումներ, հետաքրքիր աշխատանքներ տեսնելու           - 10%
  • նոր, հետաքրքիր գաղափարների ի հայտ գալու                                    - 8,5%
  • արված աշխատանքն արժևորելու, գնահատելու                      - 5,7%
  • տեղեկատվություն ստանալու                  - 11,4%          
  • շփման                                                                      - 5,7%
  • նոր ծանոթությունների - 4,2%
    հնարավորություն է ընձեռում։
Որպես հավաքի ուժեղ կողմեր՝ մասնակիցներն առանձնացնում են.
  • արված աշխատանքին հետադարձ հայացքով նայելու, վերլուծելու հնարավորությունը                                                                                                 - 5,7%
  • հավաքի բովանդակային հագեցվածությունը     - 7,1%
  • սովորողների ակտիվ մասնակցությունը հավաքին - 1,4%
  • զեկուցողների պատրաստվածությունը               - 2,8%
  • ՏՀՏ- ների լայն կիրառումը                                     - 1,4%
  • արդյունավերությունը                                                        - 2,8%
  • կազմակերպվածությունը                                      - 4,2%
  • անկաշկանդ մթնոլորտը                                        - 5,7%

Որպես հավաքի թույլ կողմեր՝ առանձնացնում են.

  • այլ դպրոցների ներգրավվածության ցածր աստիճանը -  8,5%
  • այլ դպրոցներից զեկուցումներ չլինելը                - 4,2%
  • փորձի միակողմանի ներկայացումը                                - 5,7%
  • հավաքի ընթացքում գործնական դասերր չկազմակերպելը    - 5,7%
  • տարբեր թեմատիկ խմբերին մասնակցելու հնարավորություն չունենալը    - 4,2%
  • ներկայացված որոշ նյութերի մակերեսայնությունը - 1,4%
  • սննդի ծառայությունը                                 - 2,8%
  • աղմուկը                                                       - 2,8%
Որպես հաջորդ հավաքից  ակնկալիքներ՝ մասնակիցները նշում են.
  • հանրապետության տարբեր դպրոցների ներգրավվածության մեծացումը -            31,4%
  • փորձի լիարժեք փոխանակումը    - 11,48%
  • այլ դպրոցների դասավանդողների ավելի ակտիվ մասնակցությունը (զեկուցումների նեկայացման մեծացումը)              - 5,7%
  • այլընտրանքային մանկավարժություն իրականացնող դպրոցների մասնակցությունը հավաքին                                                                                                           - 1,4%
  • աշխատանքների ներկայացումը գործնական դասերի միջոցով         - 12,8%
  • ներկայացվող նյութերի նկատմանբ չափանիշների խստցումը                       - 2,8%
  • թեմատիկ խմբերի ավելացումը                                                               - 4,2%
  • թեմաների շուրջ բանավեճելու հնարավորությունը                              - 1,4%
  • նոր գիտելիքներ, ինֆորմացիա ստանալու հնարավորությունը                      - 5,7%
  • համագործակցության շրջանակի մեծացումը                                       - 5,7%
  • ՀՀ ԿԳՆ- ի և այլ պետական կրթական կառույցների մասնակցությունը        - 2,8%
  • որ հաջորդ հավաքը անցկացվի բնության գրկում                                              - 2,8%
  • որ մասնակիցները նախապես ունենան զեկուցումները                                  - 1,4%                    
Որպես  առաջարկություններ՝ մասնակիցները նշում են, որ՝     
  • զեկուցումներից բացի լինեն խմբային քննարկման թեմաներ             - 4,2%
  • ԶԼՄ- ները լուսաբանեն հավաքի աշխատանքները                              - 2,8%
  • ներկայացված  որոշ նյութերից պատրաստվեն ֆիլմեր և դպրոցներում կիրառվեն որպես ուսումնական նյութեր                                                                               - 1,4%
  • կազմակերպվի սովորողների բաց հանրապետական հավաք             - 1,4%
  • հավաքին մասնակցեն նաև սովորողների ծնողները                             - 1,4%
  • հավաքները կազմակերպվեն  աշխատանքային օրերին                      - 2,8%
  • հավաքի մասին շուտ տեղեկցվեն                                                            - 1,4%

Կան նաև այսպիսի առաջարկներ. այլ դպրոցների ներգրավվածության մեծացում, ակտիվ մասնակցություն  և այլն, որը արդեն ակնկալիքների մեջ հնչեցվել են:

 

Կրթահամալիրի սոցիոլոգ Լուսինե Ալեքսանյան

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.