«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Սոնա Բալայան

9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դասարաններում  գնահատանիշ չի կիրառվում. գրանցվում է երեխայի առաջընթացը՝ որոշակի ժամանակահատվածում (մեկ շաբաթ, ամիս) համեմատելով նրան իր հետ: Երեխայի կատարած աշխատանքը  գնահատվում-խրախուսվում է խոսքով (խրախուսական բառեր, արտահայտություններ, օրհնանքներ), նկարներով, խաղային միավորներով, դպրոցական թերթում, ցուցահանդեսում, դասարանային-դպրոցական փաթեթներում ներառելով:
Կրթահամալիրի «Երեխայի զարգացման կենտրոնը» մշակել է 9-10 տարեկան երեխայի բնական զարգացումը բնութագրող տեղեկատվական թերթիկի նախագիծ։ Աշխատանքին մասնակցել է բազմամասնագիտական թիմ (հատուկ մանկավարժ, հոգեբան, լոգոպեդ, սոցաշխատող, արտթերապևտ և դասավանդող):
Յուրաքանչյուր երրորդ դասարանցու համար դասավանդող ուսուցիչը լրացնում է մի փաստաթուղթ, որտեղ երեխայի զարգացման վերաբերյալ ընդգրկված են համապատասխան հարցադրումներ: Նպատակն  է, որ  չորրորդ դասարանը ստանձնող դասավանդողները տեղեկատվություն ունենան յուրաքանչյուր աշակերտի մասին:

9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր
Երեխայի անուն ազգանուն
Ծննդյան թիվ
Դասվար
Լրացման ամիս, ամսաթիվ

Իմացական գործընթացներ


Ուշադրություն (կարողանում է կենտրոնացած աշխատել 15 ր, մինչև 30ր, ողջ դասի ընթացքում, ընկալել և կատարել առաջադրանքները մինչև վերջ, ցրվածություն է նկատվում)

Ընկալում (կարողանում է ամբողջական, իմաստավորված, ընդհանրացված, կառուցվածքային ներկայացնել որևէ թեմա, արդյոք ստերեոտիպերը, ուրիշների կարիծիքները ազդում են երեխայի ընկալման վրա)

Հիշողություն (լսում և վերապատմում է պատմվածքը դուրս չգալով բուն թեմայից, մտապահում է բանաստեղծությունը երկու  և ավելի քառատող և որոշ ժամանակ անց վերապատմում է այն, շուտ է մոռանում  անցած նյութը)

Խոսք (կազմել բարդ նախադասություններ, խոսքի մեջ օգտագործել հոմանիշներ, հականիշներ, կարող է ընդհանրացնել, փոխել բառերը ըստ եզակի, հոգնակի թվերի, ժամանակների, բառերը գրել անջատ-անջատ, պահպանել կետադրական նշանները)

Հաղորդակցում  և շփում (շփվում է  հիմնականում իրենից մեծերի, փոքրերի, հասակակիցների   հետ, հաղորդակցման մեջ պահպանում է բարոյական դաստիարակության հիմնական նորմերը)

Մտածողություն (կարողանում  է տրամաբանական խնդիրներ լուծել, գտնել պատճառահետևանքային կապերը, կատարել ինքնուրույն դատողություններ, մտահանգումներ, հակադրում, համադրում)

Երևակայություն (կարող է հորինել պատմվածք, կարճ շարադրություն գրել, նկարել ազատ թեմայով)

Ընդունակություններ (երեխան ունի որոշակի ընդունակություններ և հետարքրքրություններ այս կամ այն առարկայի, գործունեության, արհեստի կամ սպորտի ուղղվածությամբ. օժտվածություն ունի, թե ոչ)

Ինքնագնահատական (ունի բարձր, ցածր, ադեկվատ ինքնագնահատական, նրա վերաբերմունքը իր  և իր ընտանիքի նկատմամբ)

Տեղեկություն իր անձի վերաբերյալ և ինքնասպասարկում (գիտե իր հասցեն, տեղեկություններ իր ընտանիքի անդամների մասին, գիտե իրեն պահելու, անծանոթ մարդկանց հետ շփվելու  ձևերը, հագնվում է իր ընտրությամբ, օգտագործում է թաշկինակ)

Անձնային որակներ (բնավորության գծեր, խառնվածքի առանձնահատկությունները, բարդույթների առկայություն)

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.