«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Աիդա Լոգյան

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Կրթության բնագավառում նորագույն միտումների քննարկումն անհնար է թվում առանց նորագույն տեխնոլոգիաների առկայության: Չնայած Հայաստանի դպրոցներում նոր տեխնոլոգիաների որոշ ներդրմանը` չի կարելի ասել, որ այդպիսիք կան բոլոր դպրոցներում:
Հայաստանի Հանրապետությունում կրթական քաղաքականության իրականացման գործում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը:
«Տեխնոլոգիան` որպես մարդու և հասարակության կարիքները բավարարող առարկաների ստեղծման արվեստ և գիտություն», ոչ այլ ինչ է, եթե ոչ միջոց` աշխատանքային ունակություններն ընդլայնելու համար: Այս իմաստով դպրոցներում տեխնոլոգիայի կիրառվող բազմազան ձևերը հեշտացնում են մեր գործունեությունը:
Դասարաններում որպես ուսուցման և ուսումնառության միջոցներ կարող են կիրառվել ձայներիզներ, տեսաժապավեններ, հեռուստացույցներ, տեսաձայնագրիչներ, համակարգիչներ, պրոեկցիոն լապտերներ և այլն:

Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը:
Իսկ ինչպե՞ս  կարող է տեխնոլոգիան բարձրացնել ուսման որակը: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր: Տարրական դասարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները օգտագործում են ուսումնական նյութն ավելի գրավիչ և հասկանալի ներկայացնելու համար: Ուստի ելնելով ժամանակակից դպրոցի պահանջներից՝ անհրաժեշտ է ավելացնել համակարգչի օգտագործմամբ ուսուցանվող առարկաների շրջանակը:

Ունենալով տարբեր առարկաների ժամերին համակարգչի օգտագործման հնարավորություն, դպրոցը կվերազինվի նոր որակի պրակտիկ և մեթոդական հնարավորություններով, ուսումնական գործընթացը կկարողանա աշակերտին տալ արդի պահանջներին բավարարող ավելի պրակտիկ և կայուն գիտելիքներ:
Ակնհայտ է, որ համակարգիչն ուսուցչին ազատում է ձանձրալի, միապաղաղ գործողություններ կատարելուց, իրական հնարավորություններ է ստեղծում կենտրոնանալու գործունեության ստեղծագործական կողմերի վրա: Օգտագործելով համակարգչի երկխոսական, մոդելավորման, գունային և այլ բացառիկ հնարավորությունները, դասը կարելի է դարձնել պարզ, դիտողական և նույնիսկ «հրավիրող»: Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Էկրանին ցուցադրվող գործողությունների հաջորդականությունը կարող է ըմբռնելի դարձնել մատուցվող նյութը, վերացական գրքային նյութը կարող է վերածվել մի պրակտիկ իրադրության:

Իհարկե, համակարգչի օգտագործումը ոչ բոլոր նյութերի բացատրության և քննարկման ժամանակ է նպատակահարմար. այս դեպքում այն կարող է ստեղծել ավելորդ ծանրաբեռնվածություն: Ուստի նյութի ընտրությունը պետք է կատարել նրա՝ համակարգչային ներկայացման արդյունավետությունից ելնելով:

Համակարգչի ներդրումը շատ կարևոր է, քանի որ աշակերտները սովորում և զարգանում են տարբեր արագությամբ, այսինքն` տեխնոլոգիան կարող է անհատականացնել ուսուցումը: Նրանք պետք է կարողանան ձեռք բերել, գնահատել, արժևորել և փոխանցել տեղեկությունները, այս դեպքում տեխնոլոգիաները նպաստում են, որ, օրինակ` աշակերտները բանավիճեն, քննարկեն, սեփական կարծիք արտահայտեն և այլն:
Տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ զարգանում են աշակերտների մտածողությունն ու գրելու հմտությունները, օրինակ` համակարգչով գրելու դեպքում աշակերտներն ավելի ինքնավստահ են:
Տեխնոլոգիան կարող է զարգացնել գեղարվեստական արտահայտչականությունը (տեսաժապավենների ստեղծումը, թվային լուսանկարչությունը և այլն նպաստում են երեխաների գործունեության գեղարվեստական արտահայտչականության բարձրացմանը):
Այն աշակերտներին հնարավորություն է տալիս իմաստալից աշխատանք կատարել (աշակերտները կարիք ունեն ստեղծել այնպիսի նյութեր, որոնք արժեք կունենան նաև դպրոցից դուրս»):

Բոլոր աշակերտներն ուզում են ավելի բարձր մակարդակի ու ավելի հետաքրքիր դասընթացներ ունկնդրելու հնարավորություն ունենալ: Նրանք պետք է ընտելանան տեղեկատվական դարի գործիքներին: Դպրոցները պետք է բարձրացնեն իրենց արդյունավետությունը:
Տեխնոլոգիաների վրա հիմնված մեթոդները կարող են և պարտավոր են ազատել ուսուցչին` հնարավորություն տալով նրան խնայել ժամանակը և ջանքերը ներդնել այն կարևոր գործում, որը պահանջում է մարդկանց միջև փոխներգործություն, ուսումնական միջավայրի մշտական գնահատում ու բարելավում:
Չնայած այն բանին, որ Հայաստանում կրթական տեխնոլոգիայի խիստ պակաս կա, շատ երեխաներ ծանոթ են տեսագրիչներին ու համակարգիչներին:
Որպեսզի այս զարգացած դարում երեխաները իրենց ուսման ընթացքում լիարժեք կերպով օգտագործեն կրթական տեխնոլոգիայի հիմնական տարրերը, անհրաժեշտ է, որ մանկավարժները տիրապետեն համակարգչային գրագիտությանը: Վերջինս դպրոցում այն կենդանի մթնոլորտն ստեղծելու հիմնական պայմաններից մեկն է, որը սովորողների մեջ հետաքրքրություն է առաջացնում և պահպանում համակարգչի նկատմամբ, խթանում է այն ստեղծագործաբար օգտագործելու ջանքերը:
Համակարգչային ուսուցումը կարող է առավել բարձր արդյունք ապահովել միայն այն դեպքում, երբ լիարժեք գիտակցվի, որ դա բոլորի և յուրաքանչյուրի գործն է, երբ համակարգչային գրագիտությանը տիրապետելու խնդիրը ձեռք բերի անձնային իմաստ և այն դիտարկվի որպես անհետաձգելի խնդիր:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.