«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Վեներա Խառատյան

Հետաքրքրաշարժ քիմիա

«Հետաքրքրաշարժ քիմիա» ծրագիրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Կրթահամալիրը մասնագիտական ուսուցման արդյունավետ և մատչելի համակարգ» մանկավարժական գիտափորձի բաղկացուցիչ մասն է:
Հայտնի է, որ ավանդական ուսուցման մեթոդը հիմնականում կառուցված է ուսուցչի կողմից գիտելիքների հաղորդման և սովորողների կողմից դրանց մտապահման ու վերարտադրման սկզբունքի վրա, իսկ հաղորդման (փոխանցման) սկզբունքի վրա կառուցված կրթական տեխնոլոգիաների դեպքում սովորողի ստեղծագործական ներուժը, մտածելու ընդունակությունը և անձը զարգանում են տարերայնորեն:

Վերջին տարիներին գնալով նվազում է քիմիա առարկայով հետաքրքրվող սովորողների թիվը և դպրոցում ձևավորվում է քիմիայի նկատմամբ անտարբեր, իսկ հաճախ էլ բացասական վերաբերմունք: «Քիմիա» դպրոցական առարկան չի կարող և չպետք է իր նպատակը համարի քիմիա գիտության հիմունքների ուսումնասիրումը և քիմիական գործնական գիտելիքների ձեռքբերումը: Այս 2 խնդիրները լուծվում են բուհում՝ քիմիական կրթությամբ, իսկ մարդու բնագիտական դաստիարակության հարցում կարևորը բնության հիմնական օրենքների ճանաչողությունն է և կյանքում դրանցով առաջնորդվելու կարողությունների ձեռք բերումը: Հենց այս դիրքորոշումը պետք է դպրոցական քիմիական կրթության մոտեցման հիմնական սկզբունքը լինի:

Քիմիան՝ որպես դասավանդվող առարկա, ունի հարուստ հնարավորություններ, քանի որ քիմիան փորձարարական գիտություն է` հիմնված գիտական մեթոդի վրա, իսկ քիմիական ռեակցիաները քիմիայի հոգին են: Փորձը սովորեցնում է աշակերտներին դիտողականություն, ուստի այն պետք է լինի ակնհայտ, համոզիչ և, իհարկե, անվտանգ: Փորձեր կատարելով՝ ուսուցիչը բացատրում է աշակերտներին ոչ միայն քիմիական ռեակցիաների արտաքին հատկանիշները, այլև փորձը կատարելու իմաստը և այն, թե ինչ է ուսուցանում տվյալ փորձը: Մենք ստեղծել ենք փորձերի բանկ, որտեղ յուրաքանչյուր փորձ նկարագրված է մանրամասն, նշված են անհրաժեշտ նյութերը և սարքերը: Փորձերի բանկում ընդգրկված են փորձեր ըստ թեմաների, որտեղ օգտագործվում են նաև թվային տեխնոլոգիաներ: Արդյունքում սովորողները դասավանդողների խորհրդատվությամբ ստեղծում են փորձերի էլեկտրոնային դասագրքեր:

Վարժարանի ութերորդ դասարանցիերի, հեռուստադպրոցի սովորողների աջակցությամբ նկարահանվել են «Ջրածին» և «Թթվածին» թեմաների փորձերը, որը համաժողովին ներկայացվում է սկավառակի տեսքով:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.