«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Մարիամ Սիմոնյան

Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում
Փորձարկում անգլերենի խորացված ուսուցմամբ դասարաններում

Անգլերենի խորացված ուսուցման ծրագիրը սկսվել է 3 տարի առաջ: Պահանջարկը կար և՛ ծնողի, և՛ երեխայի կողմից: Շնորհիվ շատ քոլեջների և ուսումնական ծրագրերի՝ երեխան գալիս էր դպրոց անգլերենի նկատմամբ որոշակի վերաբերմունքով: Եվ քանի որ մեր դպրոցում անգլերենի ուսուցումը սկսվում էր 2-րդ դասարանից, որոշեցինք ընդառաջ գնալ երեխայի  նախասիրություններին. բացվեցին անգլերենի խորացված ուսուցման դասարաններ: Խորացված ուսուցումը սովորողների նախասիրութամբ ժամերի հաշվին է՝ շաբաթական 3 ժամ։ Անգլերենի դաս ունենում ենք ամեն օր։
Որպես ուսումնական նյութ՝ ընտրված են «Մակմիլան» հրատարակչության ձեռնարկները` իրենց գիրք-տետրերով, ձայներիզով, տեսաերիզով, ֆլեշ քարտերով, դիդակտիկ նյութերով:
Որպես ուսումնական թեմա՝ ընտրվում են ոչ թե անգլո-ամերիկյան մշակույթն ու կենցաղը, այլ ինքը՝ երեխան, նրա առօրյան, կյանքը (ծեսը, ծննդյան օրն ու նոր երեխայի ծնունդը, դպրոցական, կրթահամալիրային ու հասարակական իրադարձությունները, նախասիրությունները, որոնց մասին գրում է նամակի ու լրագրային նյութի, աքրոստիկոսի ու հնգյակի, խոհանոցային բաղադրատոմսի, այլևայլ անհրաժեշտ գրությունների ձևով։
Մինչև այս կիսամյակ շաբաթական 1 դասաժամ անգլերենի դասն անցկացվել է մեդիա կենտրոնում` տարբեր ուսուցողական CD-ներով և on-line ծրագրերով: Այս կիսամյակում դասաժամերն ավելացվել են. 1-ինում` մեկ, 2-3-րդում` 2 դասաժամ:

Առավելություններ և արժեքային համակարգ

Նախ ասեմ, որ համակարգչային և on-line ուսուցման մուտքը դասապրոցես անխուսափելի է: Մարդիկ թևակոխում են մի դարաշրջան, որտեղ գերիշխողը on-line ուսուցումն է՝ կապված րոպե առ րոպե ավելացող ինֆորմացիայի և արագ ընթացող փոփոխություների ընդունման և ընկալման հետ: Ես կխոսեմ առավելությունների մասին: Անկասկած սա մի նոր ուսուցման ձև է, որն ի տարբերություն մյուս ձևերի, լուծում է շատ կարևոր խնդիրներ, ինչպիսիք են` ժամանակը,  հեռավորությունը, ուսուցման անհատականացումը, մի քանի առարկաների միաժամանակյա ուսումնասիրությունը և ինտեգրումը, սկսած համակարգչային գրագիտության և օտար լեզուների ակամա ուսուցումից: Քանի որ անգլերենը նաև համարվում է համակարգչային լեզու և գործիք` բացահայտելու մարդու նախընտրած գիտելիքն ու ճյուղը, կարևորում եմ համակարգչային անգլերենը սկսած 1-ին դասարանից:

Աշխատանքային պրոցեսը մեդիա կենտրոնում

Առաջին դասարան
Համակարգչի հետ շփումը ինքնըստինքյան առաջացրեց կարդալու պահանջը։ Սկսել ենք համակարգչային պարզ հրամանների սերտում-կատարումից: Տառուսուցումը ծրագրով նախատեսված էր երկրորդ դասարանում, բայց համակարգիչը փոփոխություն «թելադրեց»: Հիմա արդեն փորձում ենք հավաքել փոքրիկ տեքստեր, թարգմանում ենք, էջը ձևավորում: Արդյունքում կազմելու ենք էլեկտրոնային փաթեթ: Երեխան գրելն ու մուտքագրելը համատեղ է սովորում, միաժամանակ հաղթահարելով գրելու կամ սխալվելու վախը, որն այդ շրջանին շատ բնորոշ է:

Երկրորդ դասարան
Քանի որ երեխաները արդեն տառաճանաչ են, գրում, հեգում, կարդում, թարգմանում են, մուտքագրելը շատ ավելի հեշտ է նրանց համար: Աշխատում են հետևյալ on-line ծրագրերով. www.englishforkids.ru, www.vocabulary.co.il: Ստեղծվում է էլեկտրոնային փաթեթ` համատեղ յուրացնելով համակարգչային մի շարք ծրագրեր` Word,  Power Point և այլն: Նյութի հետ աշխատում ենք այսպես. նախ երեխաները ընտրում են իրենց ցանկացած թեման, դուրս են գրում կամ «copy-paste»–ով Word ծրագրի էջ են բացում, թարգմանում են, առանձնացնում անծանոթ բառերն ու արտահայտությունները, դրանք հավաքում իրենց էլեկտրոնային բառարաններում կամ բառատետրերում: Էջը ձևավորում, նկարազարդում են ըստ թեմայի կամ ինչպես մտածում են: Նոր նյութը այս ձևով յուրացնելուց հետո միայն որոշ ոտանավորներ անգիր են  սովորում,  սովորում են հեքիաթներ, շուտասելուկներ, հանելուկներ, երգեր: Իրենց դուրս բերած հեքիաթները փորձում են բեմականացնել (հիմա աշխատում ենք «The Turnip» հեքիաթի վրա):

Երրորդ դասարան
Հիմնականում աշխատում են վերոհիշյալ ձևով, բայց քանի որ այստեղ բառապաշարն ու խոսքային հմտություններն ավելի մեծ են, ինքնուրույն ստեղծագործում են, գրում են իրենց դպրոցի, շրջապատող երևույթների մասին, մուտքագրում, թերթի համար էջեր պատրաստում, էլեկտրոնային փաթեթ և բառարան են ստեղծում:
Իհարկե այս գործընթացը շարունակական է, և ես ինքս էլ երեխաների հետ շատ բան ունեմ սովորելու և բացահայտելու լիարժեք արդյունքի հասնելու համար:
Հիմնականում արդյունքը համարում եմ երեխաների ոգևորությունը, որով անգլերենի դասն ուզում են անցկացնել միայն մեդիա կենտրոնում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.