«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Նարինե Խաչատրյան

Անգլերենի համագործակցային ուսուցում

Տեղակատվական աննախադեպ հոսքերի և  մշակույթների միջև ավանդական սահմանների անորոշության պայմանններում անգլերենն աստիճանաբար վերածվում է միջմշակութային հաղորդակցության հզոր միջոցի:

Այսօր անգլերենը ոչ միայն բիզնեսի, գիտության և դիվանագիտության լեզու է, այլև նոր հազարամյակում ձևավորվող ցանցային համայնքների լեզու: Այս զարգացումներին ներդաշնակ՝ կտրուկ փոփոխությունների է ենթարկվել անգլերենի ուսուցանման մեթոդաբանությունը: Քերականության գերակայությամբ առաջնորդվող ավանդական մեթոդաբանությունները տեղը զիջել են  համագործակցային ուսուցման (cooperative learning) մեթոդաբանություններին, որոնք դիտարկում են անգլերենի ուսուցանումը ոչ թե ինքնանպատակ, այլ որպես հաղորդակցության շարժանիվ: Գիտելիքի հասարակությունը որդեգրել է հաղորդակցական իրազեկման քաղաքականությունը: 

Համագործակցային ուսուցանման հիմքում սովորողների հաղորդակցմանը  նպաստող իրադրությունների ստեղծման սկզբունքն է:  

Սովորողը միշտ պետք է ունենա խոսելու շարժառիթ:  Եվ որքան ավելի համոզիչ է շարժառիթը, այդքան ավելի արդյունավետ կլինի հաղորդակցությունը:
 
Դասավանդման և ուսումնառության գործընթացում ուսուցիչը ստեղծում է  իրական կյանքում հանդիպող իրադրություններ:  

Այս առումով կարևորվում են սյուժետադերային խաղերը և խնդրահարույց  առաջադրանքները, որոնք ունեն ընդհանուր գծեր իրական իրավիճակների հետ: Սովորողը մասնակից է դառնում իրական կյանքին մոտ  երկխոսություններին, խնդրահարույց իրադրությունների,  գտնում է հակասության կամ խնդրի հանգուցալուծում: Թեստերն ու խաղերը նույնպես մոտ են իրական կյանքում առաջացող իրավիճակներին:

Սովորողը միշտ պետք է ունենա խոսելու դրդապատճառ: Եվ որքան ավելի համոզիչ է այդ դրդապատճառը, այդքան ավելի արդյունավետ կլինի հաղորդակցությունը: Այսինքն՝ նախընտրելի է, որ սովորողը հարցնի իր գործընկերոջը. «Դու ելակի պաղպաղա՞կ ես ավելի շատ սիրում, թե՞ շոկոլադե» քան, «Ո՞րն է քո ամենասիրած ուտելիքը»:  Վերջինիս դեպքում սովորողը ավելի շատ ստիպված է կռահել պատասխանը, քան մտածել: Պետք է խուսափել նրանց այնպիսի հարցեր տալուց, որոնց պատասխանները պարզունակ են:  ‘What is my name?’ or ‘Is this a book?’ Նաև պետք է խուսափել այն հարցերից, որոնց պատասխանները սոսկ «այո» կամ «ոչ» են:  

Երգերի ունկնդրումը լեզվի ուսուցանման կարևորագույն միջոց է:  Ուսանողներին օգտակար է ցուցադրել երգի հերոսների նկարները, որպեսզի աշխատի նրանց երևակայությունը, և նրանք կանխագուշակեն, թե ինչ են լսում:

Քերականական կանոնների ուսուցումը նպատակաուղղվում է խոսքային հմտությունների, լեզվական կարողությունների և մտածողության զարգացմանը:
Ուսուցիչը գնահատում է ոչ միայն ուսանողների ճիշտ, այլև սահուն խոսքը: Լեզվի ուսուցման սկզբնական շրջանում խոսքի սահունությունը գերադասվում է խոսքի ճշտությունից: Միշտ չէ, որ քերականական կառույցներին և բառապաշարին տիրապետող սովորողը լավագույն հաղորդակիցն է:  Եվ հակառակը, ուսանողները կարող են ունենալ սահմանափակ լեզվական գիտելիք, բայց հաջողությամբ հաղորդակցվել: 

Ուսանողներին հնարավորություն պետք է տրվի արտահայտելու իրենց գաղափարներն ու կարծիքները` զարգացնելով անգլերենով մտածելու կարողությունը:
 
Ուսանողները լավագույնս յուրացնում են լեզուն որպես լեզվակիրներ (օրինակ` անգլերենով սյուժեներ են դիտում և իրենք էլ մասնակցում են այդ սյուժեների ստեղծմանը): Դասագործընթացում հնարավորինս օգտագործվում են ժամանակակից լեզուն և ժամանակակից թեմաները (խնդրահարույց հրապարակումները, ռադիոհաղորդումները, տեսաֆիլմերը և անիմացիոն սյուժեները): 

Քանի որ լեզուն հաղորդակցական նպատակ է կրում, դա անհրաժեշտ է դարձնում է մշակութաբանական և երկրաբանական տեղեկատվության լայն ընգրկմանը օտար լեզուների դասագործընթացում:  Բացի այդ, գործնական պարապմունքներին ուսանողներին ներկայացվում են անգլերենի տարբեր բարբառները:

Խոսքային գործունեության դրդապատճառ ավանդապես համարվել են մի շարք թեմաներ` ինչպիսիք են  «Իմ ընտանիքը»,  «իմ քաղաքը»,  «Լոնդոնի տեսարժան վայրերը»,  «Տարվա եղանակները»,   «Իմ սիրած գիրքը»  և այլն: Այս ենթատեքստում չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ զանգվածային լրատվության միջոցները չափազանց մեծ դեր են խաղում,  և շատ աշակերտներ ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի էկրանի առջև, քան դասարանում կամ տանը տնային աշխատանքներ կատարելիս:  Այս պատճառով ավանդական թեմաների հետ մեկտեղ անհրաժեշտ է ծրագրերում ընգրկել մեր կյանքի անբաժանելի  մասը դարձած այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են  գովազդը, հեռուստատեսությունը, ինտերնետը:

Առաջարկում եմ  ուսումնական ծրագրում ընդգրկել հետևյալ թեմաները, ըստ փուլերի `

Նախնական փուլ - Starter
Նախնական (Starter) փուլը հնարավորություն է տալիս կարդալ, գրել, կազմել պարզ նախադասություններ: Այս փուլում յուրացվում է 500 բառ և բառակապակցություն: Ավարտողը պետք է կարողանա արտահայտվել հետևյալ թեմաների շուրջ.
-        ընտանիքի անդամներ, տարիք, արտաքին
-        աշխատանք, մասնագիտություն, զբաղմունք, նախասիրություն
-        սպորտ, ժամանց, կենդանիներ
-        եղանակ, ժամանակ
-        գնումներ և գնացուցակ, կերակուր, ըմպելիք, սննդակարգ
-        աշխարհի քարտեզ, երկրներ, ազգեր, լեզուներ

Elementary (1-ին) փուլը հնարավորություն է տալիս հաղորդակցվել  1000 բառի օգտագործմամբ։

Pre-Intermediate  (2-րդ) փուլում  յուրացվում են հիմնական քերականական կանոնները, բառապաշարը մեծանում է 1000 նոր բառեր, կատարելագործվում են տարբեր իրավիճակներում անգլերենով հաղորդակցման հնարավորությունները:    Սովորողը փուլերի ավարտին պետք է տիրապետի հետևյալ հմտություններին.

- ներկայացնել իր գործընկերներին և ծանոթանալ նոր մարդկանց հետ,
- պատմել ընտանիքի անդամների և ազգականների մասին,
- պատասխանել հեռախոսազանգերի, ուղղել հարցադրում
- օգնություն առաջարկել, հրաժարվել առաջարկից, արձագանքել խնդրանքին, խոստում տալ, հրահանգ տալ
- հյուրընկալում, ճաշ, կենցաղ
- հայրենիք, երկիր, քաղաք, գյուղ
- գնումներ, թվեր, չափ, կշիռ, խանութ, շուկա
- մարմին, առողջություն, հիվանդանոց, դեղատոմս,
- եղանակ, հագուստ, ճամփորդություն, փոխադրամիջոցներ
- հյուրանոց, ռեստորան, ուտեստներ,
- տոներ, արձակուրդ, ժամանց, հանգստյան օրեր,
- տեսարժան վայրեր, թանգարան, թատրոն, կինո և այլն։

Intermediate –(3-րդ) փուլում  կատարելագործվում է առոգանությունը, բառապաշարը հարստացվում է ևս 1500 նոր բառերով, ձեռք է բերվում անգլերենով ազատ արտահայտվելու ունակությունը: Այս փուլը հաղթահարելու արդյունքում անգլերենի իմացությունը հասցվում է միջին մակարդակի: Փուլն ավարտելիս ուսանոը  պետք է կարողանա ակտիվորեն օգտագործել 1200-1300 բառ՝ ունենալով մինչև 3500 բառի հասնող պասիվ բառապաշար, ինչպես նաև գործածել քերականական կանոնները:
Սովորողը կկարողանա արտահայտվել հետևյալ թեմաների շուրջ`
-        փող, բանկեր, վարկեր, ապառիկ գնումներ, բանկային գործառույթներ
-        հանդիսավոր միջոցառումներ, տոնակատարություններ
-        զանգվածային լրատվության միջոցներ, քաղաքականություն
-        առողջություն, շրջակա միջավայր և բնապահպանություն, բնություն,
-        կենդանական և բուսական աշխարհ
-        տարբեր ժողովրդների սովորույթներ և ավանդույթներ, ծեսեր
-        աշխարհագրական, պատմական տեղեկություններ, 
-        տարբեր ազգերի մշակութային առանձնահատկություններ
-        արվեստ, թատրոն, գրականություն, նշանավոր մարդիկ
-        պատմություն, աշխարհագրություն, քաղաքական և ֆիզիկական քարտեզ։

Սովորողը պետք է կարողանա նաև`
-        արտահայտել ցանկություն, մաղթանք, հիացմունք, զարմանք, հակակրանք, համաձայնություն, անհամաձայնություն,
-        քննարկել խնդիր, տալ գնահատական, արտահայտել սեփական կարծիքը։

Upper-Intermediate (4-րդ) փուլում ձեռք է բերվում լսելու, հասկանալու և մտքերը ավելի բարդ համատեքստում արտահայտելու ունակությունը: Ակտիվ բառապաշարում ընգրկվում են արվեստի, գիտության, առողջապահության, սպորտի թեմաները, բառապաշարը հարստացվում է ևս 1500 բառերով:
Advanced  (5-րդ) փուլի նպատակը ոչ միայն հաղորդակցվելն է տարբեր թեմաներով, այլև անգլերենով մտածելու կարողության ձեռքբերումը: 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.