«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Հերմինե Թադևոսյան

ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում

«Դարաշրջանում, երբ կանանց և տղամարդկանց որպես «մարդկային ռերսուրս» դիտարկելու միտում է նկատվում, իսկ կրթությունը` որպես այդ ռեսուրսների զարգացման միջոց,  ես կցանկանայի նշել, որ մարդը բարձրագույն արժեք է ներկայացնում. Նրա ծաղկումը, նրա բարեկեցությունը ամենակարևոր նպատակներն են մեզ համար, և առաջնահերթ առաքելությունը դրան առավելագույն արդյունավետությամբ և ամենաանշահախնդիր ձևով նպաստելու մեջ է»: (Ֆ. Մայորի՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրենի 1998 թ. Կրթության միջազգային համաժողովի 42-րդ նստաշրջանի ելույթից):
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Հայաստանն անմասն չէր կարող մնալ հասարակական և տնտեսական զարգացման համաշխարհային միտումներին ինտեգրվելուց: Այս գերխնդիրը թելադրում էր անխուսափելի բարեփոխումներ հասարակական կյանքի մի շարք ոլորտներում՝ մասնավորապես կրթական համակարգում: Այսօր կրթության բարեփոխումն առաջին հերթին կապված է ժողովրդավարացման  խնդիրների հետ:
Կրթության ժողովրդավարացումը՝

  • կրթության ձևական-իրավական հայեցակետի զարգացում է
  • անվճար կրթություն ստանալու հնարավորության ըձեռնում
  1. բնակչության աղքատ և խոցելի շերտերի կրթության իրավունքի իրականացման   հնարավորություն
  • մեծահասակներին, գյուղաբնակներին, էմիգրանտներին և փախստականներին կրթություն ստանալու հնարավորության  ըձեռնում
  • ուսուցման բարձր որակ դպրոցներում….

Կրթության ժողովրդավարության խնդիրները կարող են կրթության հիմնարար նպատակ դառնալ և ձևավորել դպրոցների և համալսարանների ուսուցման բովանդակությունը և կառուցվածքը:
Յուրաքանչյուր երկրի կրթական համակարգը զարգացման հրատապ խնդիր ունի: Այդ խնդրի լուծման տարբերակներից է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելը՝ կրթության նպատակ դիտելով ազգային  ինքնուրույնության խրախուսումը:
Մարդը պետք է ընտրության հնարավորություն ունենա, նրան պետք է  ընձեռնվի ամբողջ կյանքում սովորելու հնարավորություն: Նա պետք է նվազագույն նյութական  միջոցներով կարողանա կրթություն ստանալ բարձր վարկանիշ ունեցող հեռավոր ԲՈՒՀ-երում՝ անհրաժեշտության դեպքում համատեղելով աշխատանքը և կրթությունը: Ուսուցման ակտիվ  մեթոդների զարգացումը և կրթական համակարգի  կատարելագործումն անհնար է պատկերացնել առանց ուսուցման մեջ նոր մանկավարժական  և տեղեկատվական հաղորդակցման  տեխնոլոգիաների ներդրման, որոնք կոչված են առավել ակտիվորեն նպաստելու սովորողների մտավոր, ստեղծագործական, բարոյական և հուզական զարգացմանը:
Դպրոցական և համալսարանական կրթությունն այսօր չի կարող հավակնել վերջնական և լիարժեք գիտելիքների դարբնոցի դերին, քանի որ յուրաքանչյուր հերթական տեղեկատվական պայթյուն գրեթե ի չիք է դարձնում նախորդի կարևորությունը: Ահա թե ինչու սովորողին պետք է նախ և առաջ սովորել սովորեցնել, այսինքն՝ ինքնուրույն գիտելիքներ ձեռք  բերելու հմտություններ տալ, որի արդյունքում կրթությունը կարող է դառնալ անընդհատ, շարունակական ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում:
Գիտելիքը պետք է գնա դեպի մարդը, այն պետք է մատչելի և հասանելի դառնա յուրաքանչյուրի համար:
Համաշխարհային համակարգչային ցանցի ձևավորումը հնարավորություն է ընձեռնում օգտագործելու գիտելիքի ողջ զինանոցի պաշարները և մտավոր ներուժը:
Մնում է միայն Հայաստանի կրթության զարգացման առաջնայնություն դիտել ուսումնական պրոցեսը միջազգային չափանիշներին  համապատասխան  «ՏՀՏ» –ներով հագեցումը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.