«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Մարգարիտ Սարգսյան

Լրագրություն դասընթացի նպատակը,
խնդիրները և կազմակերպման ձևերը կրտսեր դպրոցում

Լրագրություն դասընթացի նպատակն է երեխաների գիտելիքների և հմտությունների գործնական կիրառումն ու զարգացումը:
Դասընթացը երեխաների ազատ գործունեություն է, որի ընթացքում աշակերտը  հնարավորություն է ունենում զբաղվելու իր նախասիրած գործունեությամբ, զարգացնելու ստեղծագործական ընդունակությունները, լեզվական, որոնողական հմտությունները և այլն: Դասընթացի մասնակիցները տիրապետում են համակարգչային մի քանի ծրագրերի, օգտվում են թվային տեխնիկայից` ձայնագրիչ, ֆոտոխցիկ, թարգմանություններ են անում, խմբագրական աշխատանք կատարում և այլն: Այս գործունեության ընթացքում լրագրողները ստեղծում են դպրոցական ամսաթերթ, որն էլ հենց  նրանց ստացած գիտելիքների, հմտությունների, կարողությունների գործնական արտահայտությունն է:
Ամսաթերթը պարբերական բնույթ է կրում և արդեն 3 տարվա կյանք ունի. բնականաբար այս տարիների ընթացքում այն շատ փոփոխությունների է ենթարկվել ու կատարելագործվել: Ամսագիրը տեղադրվում է կրթահամալիրի ինտերնետային էջում, ուղարկվում թերթի պատվիրատուների էլեկտրոնային հասցեներով:
Թերթում տեղ են գտնում ստեղծագործական ինքնատիպ աշխատանքներ, երգիծական պատումներ, կրթահամալիրի կյանքը լուսաբանող հարցազրույցներ, ռեպորտաժներ, կարծիքներ: Աշակերտները կազմում են նաև ինտելեկտուալ խաչբառեր` ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն և ռուսերեն: Ինտերնետային կայքերից որոնում, գտնում են տարատեսակ հետաքրքիր նյութեր, թարգմանում դրանք` տեղադրելով թերթում: Փորձում են խմբագրել կրտսեր ընկերների ստեղծագործությունները, օգնել նրանց: Այս աշխատանքի արդյունքում էլ ստեղծվում է դպրոցական թերթը:
Թերթը ստատիկ, ձևական բնույթ չի կրում, այն անընդհատ որոնումների մեջ է, անընդմեջ զարգանում է, փոփոխվում, քանզի այս ամենը ուսումնական գործընթաց է և  անընդհատ զարգացում է ենթադրում: Աշակերտն աշխատում է, սովորում, սակայն այնպես, ասես չի սովորում` խաղով, հաճույքով: Սովորում է, քանզի զգում է, որ իրեն անհրաժեշտ է սովորել համակարգչային կոնկրետ ծրագիրը, բացում է բառարանը, որովհետև հենց այդ պահին անհրաժեշտ է լինում գտնել կոնկրետ բառի հոմանիշը կամ թարգմանությունը: Սովորում է գործունեության ընթացքում. սովորում է, որովհետև ինքն է տեսնում սովորելու անհրաժեշտութունը և այն, թե սովորածը որտեղ կարող է օգտագործել: Աշակերտները նաև սովորում են օգնել միմյանց, լսել, սեփական կարծիք արտահայտել, փաստեր ներկայացնել և լուսաբանել, հարցազրույց վարել և ռեպորտաժ գրել:
Սույն գործունեություն-դասընթացը կազմակերպվում է ազատ գրաֆիկով. դասերից հետո կազմավորվում են աշակերտների 4-5 հոգիանոց խմբեր: Յուրաքանչյուր խումբ ունի  համակարգչային կենտրոնում աշխատելու իր օրը, և ամեն խումբ պատասխանատու է 1-2 էջի համար: Աշակերտների առավել ավագ խումբը համակարգում է կրտսերների աշխատանքը և պատասխանատու է թերթի ձևավորման համար:
Լրագրողները նաև նորություններ ու հարցազրույցներ են պատրաստում դպրոցի էլեկտրոնային էջի համար: Ուսուցչի օգնությամբ աշակերտները որոշում են թերթի էջերի քանակը, խորագրերը, իրենք են ձևավորում թերթը` ամեն անգամ գտնելով առավել ինքնատիպ լուծումներ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.