«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Հայկազ Մարգարյան

Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա

Պատմության դասավանդման ընթացքում դասն ավելի հետաքրքիր և մատչելի դարձնելու համար շատ հարմար է օգտագործել գիտելիքներ պատմության օժանդակ առարկաներից` դրամագիտությունից (нумизматика), զինանիշագիտությունից (геральдика), կնիքագիտությունից (сфрагистика): Հատկապես դրամագիտությունը մեծապես նպաստում է տվյալ դարաշրջանի պատմության, երկրի տնտեսության, ռազմական ուժի, ռեսուրսների, մշակույթի ուսումնասիրմանը: Մինչև դրամի հանդես գալը գոյություն է ունեցել փոխանակային առևտուր ցեղերի և ժողովուրդների միջև: Որպես փոխանակման միջոց հանդես են եկել այն իրերն ու առարկաները, որոնք կարևորվել են տվյալ ցեղի տնտեսության մեջ: Հայերի մոտ դրանք եղել են եզներ ու ցուլեր, հացահատիկ, պղնձի ձուլակտորներ և այլն:

Դրամները պատմում են թագավորների հզորության նասին: Հզոր արքաները հատել են ոսկյա և արծաթյա խոշոր դրամներ: Մինչդեռ նրանց հպատակ երկրները` մանր պղնձադրամներ: Հայկական դրամներ հատել են Արտաշիսյան և Արշակունյաց հարստության շատ տիրակալներ լատին և հունական արձանագրություններով: Միջնադարում Կյուրիկյանները հատեցին նաև հայատառ դրամ Քրիստոսի պատկերով: Հայատառ դրամներ հատվել են նաև Հայաստանի առաջին հանրապետության գոյության տարիներին: ԽՍՀՄ ժամանակ խորհրդային ռուբլիների վրա կար նաև հայկական արձանագրություն:

Դրամագիտությունը աշակերտներին կայուն գիտելիքներ է տալիս նաև տնտեսագիտությունից: Նրանք իմանում են, թե ինչ է դրամը, ապրանքը, արժեքը, գինը, ինչպես են դրանք գոյանում, և այլն: Ծանոթանում են Հին աշխարհի առևտրական կապերին ու ուղիներին: Իմանում են, թե ինչ արժեք ուներ հայ վաճառականի տված ազնիվ խոսքը: Դրամագիտության դասընթացում շատ հետաքրքիր նյութեր կան նաև աշխարհի տարբեր երկրների դրամների ստեղծման պատմությունից:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.