«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Գոհար Բադալյան

3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ

«Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում հանրապետական ծրագիրը» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երեխայի զարգացման կենտրոնին 2006 թ. աշնանը տվել էր 3-5 տարեկան երեխաների բնական զարգացման և  աճի բնութագիր-սանդղակի ստեղծման և փորձարկման պատվեր: Հետազոտական նյութի վրա  աշխատեցին կենտրոնի բազմամասնագիտական խմբի անդամները` հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ և կրթահամալիրի 3, 4 և 5 տարեկանների խմբերում աշխատող մի խումբ դաստիարակներ, ինչպես նաև ծրագրի ղեկավար Ա. Պետրոսյանը:
3-5 տարեկանների աճի և զարգացման բնութագիր-սանդղակի ստեղծման նպատակն էր ունենալ այնպիսի փաստաթուղթ, որի մեջ նկատելի կլինեն երեխայի բնական զարգացման և աճի օրինաչափությունները, առանձնահատկությունները: Այն կօգնի դաստիարակին պարզելու երեխայի զարգացման և աճի առաջընթացը, դպրոցի նկատմամբ պատրաստակամությունը, երեխայի դժվարությունները, անհրաժեշտության դեպքում նաև հատուկ կարիքները` այլ մասնագետների մոտ ուղղորդելու համար:
3-5 տարեկանների զարգացման և աճի բնութագիր-սանդղակը բաղկացած է հետևյալ մասերից.
            ընդհանուր շարժողականություն
            նուրբ շարժողականություն
            ընդհանուր ֆիզիկական զարգացում
            իմացական գործընթացներ (ուշադրություն, հիշողություն, խոսք, ընկալում և այլն)
            սոցիալական զարգացում
            հուզական զարգացում
 Կարծում ենք, որ այս հավաքի ընթացքում այս փաստաթուղթ-նախագիծը կենթարկվի լրամշակման և կստանա ավարտուն տեսք:

  Նախադպրոցականի` 3-6 տարեկանի զարգացման քարտեզ

3-4տարեկան 4-5տարեկան 5-6տարեկան
  Ֆիզիկական զարգացումը  
  Ընդհանուր շարժողականությունը  
Ցատկում է աճող հմտությամբ ցատկում է, հաճախակի է բռնոցի խաղում

խաղում է ակտիվ, շարժուն խաղեր, ցատկում է փոսերի և իր մարմնի չափսերին համապատասխան այլ արգելքների վրայով

քայլում է ոտքերի մատների վրա պարան է խաղում (ցատկում է) անցնում է աթոռի, հաստ պարանի տակով
վարժ վազում է կարող է վազել ծնկները բարձրացնելով կարողանում է արագ վազել, վազում է ցածր արգելքներ հաղթահարելով

գնդակը խփում է գետնին և բռնում երկու ձեռքով

կարողանում է գնդակը 3-4անգամ նետել վեր ու բռնել երկու ձեռքով

գնդակը գցում է նպատակատեղին (ցանցի, փոսի մեջ),կարող է գնդակը 10 անգամ նետել և բռնել

պահում է իր մարմնի հավասարակշռությունը կարողանում է ուղիղ գծով քայլել

քայլում է թեք հարթության վրայով, 20 վայրկյան կանգնում է մի ոտքի վրա.

քշում է եռանիվ հեծանիվ կարող է քշել  երկանիվ հեծանիվ քշում է երկանիվ հեծանիվ

թռչկոտում է

  մագլցում է   թռչկոտելով առաջ  է շարժվում
կարճ  տարածություն  (3-4մ) կարող է ետ-ետ քայլել կարողանում է ետ-ետ քայլել 5մ և ավելի փորձում է ետ-ետ վազել
ինքնուրույն բարձրանում է աստիճաններով կարողանում է շվեդական պատը բարձրանալ

բարձրանում և իջնում է շվեդական պատի վրայով, շվեդական պատի վրայից  թռչում է մարզական ներքնակի վրա 1մ բարձրությունից

կարողանում է ուղիղ քայլել դժվարությամբ, բայց կարողանում է քայլել մարզական նստարանի վրա

կարողանում է հավասարակշռված քայլել, դանդաղ վազել մարզական նստարանի վրա 

կարողանում է անցնել օղակի միջով կարողանում է օղակը գլորել ուղիղ գծով գլորում է օղակը և ետևից վազում
     
 

Նուրբ շարժողականությունը

 
կարող է մի բաժակից մյուսը հեղուկ լցնել երկու ձեռքով բռնելով՝ հեղուկըը  թեյնիկից լցնում է բաժակը` առանց թափելու քամում է թաց կտորը
ինքնուրույն հանում է հագուստը ինքնուրույն հագնվում է՝ բացառությամբ կոշիկների հագնում է նաև կոշիկները
մանր առարկաները կարող է լցնել տուփի մեջ խոշոր ուլունքները հավաքում է թելի վրա կարողանում է ասեղ թելել և կարել
կոճկում, արձակում է մեծ կոճակները կոճկում է միջին կոճակները կարողանում է կապել կոշկաքուղերը
բացում է ֆլոմաստերի կափարիչը կարողանում է պտտելով բացել և փակել  սոսնձի և նման այլ կափարիչներ տարբեր կտրվածքներով մանր կտորներով նկար է հավաքում
օգտվում է մատիտից, խզբզում է գծում և նկարում է ճանաչելի առարկաներ

կտրատում է տարբեր երկրաչափական պատկերներ, աշխատում է կավճով, վրձինով

անվարժ խզբզոցով փորձում է ներկել նկարները ներկում է նկարները (ոչ վարժ) հմտորեն ներկում է նկարները, շրջագծում է տարբեր պատկերներ, շարունակում է նկարել տրված զարդանախշը
 

Ընդհանուր ֆիզիկական զարգացում

 
կաթնատամների մեծ մասը ծկլթել են բոլոր կաթնատամները ծկլթել են սկսում է կորցնել կաթնատամները
     
 

Մտավոր զարգացումը

 
 

Ընդհանուր ճանաչողություն

 
գիտի իր անունը, երբեմն նաև` ազգանունը կարող է  իր ընտանիքի մասին համառոտ պատմել տարբերակում է հարազատական կապերը, գիտի իր բարեկամների անունները, կարողանում է նրանց մասին պատմել, գիտի իր հասցեն և հեռախոսի համարը
կարող է համեմատելով ասել երեք առարկաներից որն է մեծ կարող է նույն ձևն ունեցող 5-7 առարկա դասավորել ըստ մեծության համեմատում է տարբեր առարկաներ, իրեր և փորձում է վերլուծել դրանց հատկությունները
մեծահասակի տված օրինակով կարող է 3-4 խորանարդիկով կառույց ստեղծել կարող է պարզ կառույցներ ստեղծել խորանարդիկներով, լեգոներով, այլ իրերով զանազան կառույցներ է ստեղծում
գիտի 3-4 գույների անուններ ճանաչում է մինչև 6 գույն կարողանում է համեմատել գույները (մուգ ու բաց), կարող է ճանաչել թվերը, տառերը
կարողանում է ըստ 1 հատկանիշի համեմատել 2 առարկա կարողանում է համեմատել 3-4 առարկա կարողանում է հետազոտել երևույթները
կողմնորոշվում է տարածության մեջ հասկանում է «տակ», « վրա», «կողքին», « առաջ», «ետ» և  այլ բառերի իմաստները, իր վրա ասում է` որն է աջ ձեռքը, որը՝ ձախ
յուրացնում է մեծերի հաղորդած ինֆորմացիան հեռուստատեսությունից, այլ աղբյուրներից մեծերի աջակցությամբ ինֆորմացիա է ստանում  կարողանում է հետազոտությունից հետևություն անել, ինքնուրույն ինֆորմացիա ձեռք բերել
մեծերի հուշելով կարողանում է դժվար իրավիճակից դուրս գալ փորձում է դժվար իրավիճակից ելք գտնել

կարողանում է տարբեր իրավիճակների, խնդիրների լուծումներ գտնել

ճանաչում է մի շարք բնական երևույթներ (ամառ, ձմեռ, անձրև) փորձում է բացատրել ծանոթ երևույթները կարողանում է պատճառահետևանքային պարզ կապեր  գտնել ( շ ոգ է, որովհետև ամառ է)
հաշվում է 3-5 առարկա կարողանում է հաշվել 5-10 առարկա տիրապետում է թվաբանական  տարրական գիտելիքների
տարբերում է մութը լույսից տարբերում է առավոտը երեկոյից կարողանում է կողմնորոշվել ժամանակի մեջ, տարբերում է օրվա պահերը, տարվա եղանակները, երեկը, այսօրը, վաղը
տալիս է «ինչո՞» հարցը տալիս է  «ինչո՞ւ, ի՞նչ է» հարցերը անվերջ հարցեր է տալիս   և ուզում է ստանալ դրանց պատասխանները
սկսում է իրեն «ես» ասել որոշ տեղեկություններ կարող է հաղորդել իր մասին ուսումնասիրում է իրեն, նկարագրում է ու փորձում բնութագրել
ճանաչում է շրջապատի որոշ երևույթներ, բայց դրանք չի կարող բացատրել կամ դրանց մասին դատողություններ անել դիտարկում և փորձում է ճանաչել շրջապատը սկսում է յուրացնել շրջապատող աշխարհը,  դիտարկումներ է կատարում և հետևություններ անում բնության փոփոխությունների վերաբերյալ
սիրով խաղում է երկրաչափական մարմիններով, բայց դրանք չի ճանաչում կարողանում է կտրել երկաչափական որոշ պատկերներ, դրանցով որոշ «կառույցներ ստանալ ( տուն, ծառ..) ճանաչում է երկրաչափական որոշ պատկերներ և մարմիններ, դրանցով ծանոթ կերպարներ ու առարկաներ է ստանում (ապլիկացիա, կառուցողական աշխատանք)
 

Խոսք, մտածողություն

 
խոսքի մեջ օգտագործում է մինչև 1000 բառ

բառապաշարը կազմում է մոտավորապես 1500-2000 բառ

բառապաշարը հասնում է 2.500 բառի
սկսում է բառերը հստակ արտասանել ճիշտ է արտաբերում բոլոր հնչյունները՝ բացի սուլականներից  և շչականներից ճիշտ է արտաբերում բոլոր հնչյունները , նկատում է հնչյունների արտաբերման սխալները
կարողանում է բարդ բառեր արտասանել կարողանում է բառերը վանկատել կարողանում է հեգել 3-5 հնչյուն ունեցող բառեր
խոսելիս  փորձում է պահպանել որոշ քերականական կանոններ խոսելիս պահպանում է մի շարք քերականական կանոններ խոսելիս քերականական սխալներ քիչ է անում
քերականական ձևերն օգտագործելիս համաձայնեցնում է ըստ թվի, ժամանակի և այլն (երբեմն առանձին սխալներ են լինում) վերապատմում է ոչ մեծ ստեղծագործություններ կարողանում է ամբողջական հեքիաթներ պատմել` դերերը խաղալով
կարող է նմանակող ձայներ անել «հաֆ-հաֆ», «կըռ-կըռ» և այլն օգտագործում է բոլոր խոսքի մասերը խոսում է նախադասություններով, կապակցաված խոսքով, պատմություն է հորինում
կարողանում է կրկնել 3-4 վանկանի բառերը, դրանք ճիշտ արտասանել կրկնում է առաջարկված բառերն ու բառակապակցությունները` ճիշտ արտաբերելով հնչյունները կարողանում է  հանգերով բառեր ասել, հասկանում է պարզ առած-ասացվածքներ
խոսքը կազմակերպված է դառնում խոսում է 4-5 բառանոց նախադասություններով 7-8 բառով նախադասություն է կազմում 
խոսքում սկսում է՝ օգտագործել դերանուններ աստիճանաբար ձևավորվում է ներքին խոսքը, մտածում է, հետո ասում, թե  ինչի մասին էր մտածում օգտագործում է հոմանիշներ, հականիշներ
կարողանում է փոքրիկ (քառատող, վեցտող)  ոտանավորներ անգիր անել     շատի ու քչի ընդհանուր պատկերացում ունի կարողանում է որոշ բառերի հականիշներն ու հոմանիշներն անվանել
կարողանում է կարճ հեքիաթներ պատմել կարողանում է թվարկել հեքիաթի հերոսներին, դեպքերը կարողանում է թվարկել դեպքերն ըստ հերթականության,  հեքիաթը ինքնուրույն մասերի բաժանել
 

Երևակայություն, ստեղծագործություն

 
սիրում է երևակայական և ընդօրինակման խաղեր հնարում է զվարճալի, չափազանցացված կարճ պատմություններ հորինում է երկար պատմություններ
կարողանում է ծանոթ առարկաներով տարբեր խաղեր խաղալ առարկաներին կարող է տարբեր դերեր տալ դրսևորում է սիմվոլիկ մտածողություն, կարողանում է կերպավորել
երբեմն կարողանում է երազները պատմել հասկանում է վերացական շատ հասկացություններ (երազանք, տխրություն…) վերացական հասկացություններ է նկարում, երևակայական պատմություններ հորինում
դերային խաղերում ընդօրինակում է մեծերի գործողությունները դերային խաղերին ստեղծագործաբար է մոտենում

ինքն է հաճախ որոշում խաղի կանոնները` ելնելով խաղի բնույթից

սիրում է նույն պատմությունը մի քանի անգամ լսել լսած պատմությունը վերապատմելիս  երբեմն իր վերաբերմունքն է արտահայտում կարող է փոխել պատմության ավարտը, շարունակել այն, նոր հերոս ներմուծել, պատմության վերաբերյալ իր վերաբերմունքն է արտահայտում
զարգանում է միմիկան, փորձում է նմանակել կենդանիներին նմանակում է ծանոթ կենդանիների, փորձում է նմանակել սիրելի մուլտհերոսների կարողանում է մնաջախաղով ծանոթ տեսարաններ և պատմություններ ներկայացնել
 

Սոցիալական զարգացում

 

կողմնորոշվում է մեծերի խնդրանքներով և պահանջներով (հավաքել խաղալիքները, օգնել հասակակիցներին, խաղալիքներով միասին խաղալ և այլն)

դրսևորում է վարքի՝ սոցիալապես ընդունելի վարք (կարող է ինքնուրույն հավաքել խաղալիքները, տարրական աշխատանքային պարտա¬կա¬նու¬թյուն¬ներ կատարել և այլն) յուրացրած կանոններին և նորմերին համապատասխան կանոնակարգում է իր վարքը (զսպում է ագրեսիվ ար¬ձա¬գանքները, արդարացի դերաբաշխում է անում, օգնում է ընկերներին և այլն)
նկատում է մյուս երեխաների՝ մեծերի պահանջներին չհամապատասխանող վարքագիծը նկատում է մյուս երեխաների՝ ընդունված կանոններին ու նորմերին չհամապատասխանող վարքագիծը ուղղում է իր ընկերոջ՝ ընդունված կանոններին ու նորմերին չհամապատասխանող վարքագիծը
հետարքրքրված մասնակցում է ընտանեկան անցուդարձին երեխաների հետ մտնում է դերային փոխհարաբերությունների մեջ ավելի շատ է ենթարկվում կարգ ու կանոնի, ինքն է հաճախ կանոններ թելադրում
պաշտում է իր ծնողներին դրսևորում է սոցիալապես ընդունելի վարք մեծերի հետ կարողանում է ավելի  լուրջ հարաբերվել, կարևորում է փոխադարձ վստահությունը
ձգտում է արժանանալ մեծերի հավանությանը

կարող է ինքնուրույն տարրական պարտականնություններ կատարել

հասկանում է սեռերի դերերի տարբերությունները
մշտապես փորձում է իր հնարավորությունները շարունակում է փորձել ծնողների համբերատարության սահմանները (օրինակ՝ հասկանալով, որ սխալ է, շարունակում է, քանի դեռ ծնողները դիտողություն չեն արել) համագործակցում է այլ երեխաների, մեծերի հետ
վարվում է այնպես, ինչպես իրեն է հարմար հաճախ ձանձրանում է պարտականություններ կատարելուց խաղալիս սպասում է իր հերթին, ոչ միայն ենթարկվում է խաղի կանոններին, այլև ընդունում է խմբի որոշած կանոնները
հաճախ գերադասում է մենակ խաղալ խաղում է հասակակիցների հետ` դերերը բաժանելով համագործակցում է ընկերների հետ, բաժանում է պարտականությունները
կոնֆլիկտներ առաջանալիս համարյա երբեք չի զիջում խոսում է ուրիշ երեխայի հետ` երբեմն առանց լսելու, փորձում է իր տեսակետը պարտադրել

հարմարվում է նոր միջավայրին, համապատասխան իրավիճակում համապատասխան վարք է դրսևորում

մեծի պահանջով զսպում է իր ագրեսիան նմանակում է մեծերի գործողությունները կանոնակարգում է վարքը
խաղում է միայն իր հասակակիցների հետ խաղում է իրենից 1-2 տարի մեծերի հետ, ընդունում է նրանց օգնությունն ու աջակցությունը տարիքային համապատասխան վարքագիծ է ցուցաբերում, խաղում է հասակակիցների հետ, սկսում է համագործակցել  իրենից մեծերի հետ,  փոքրերին կարող է ներգրավել խաղի մեջ
 

Հուզական զարգացում

 
դառնում է ավելի հանգիստ և ճկուն դրսևորում է նոր վախեր ավելի շատ զգացմունքներ է  արտահայտում բառերով
երբեմն լաց է լինում, խփում  ուրիշներին հակված է չարություններ անելու, սիրում է աղմկել հեշտորեն շփոթվում է, ամաչում
երբեմն մարդամոտ է, կենսուրախ սկսում է հասկանալ, որ ուրիշներն էլ իր նման զգացմունքներ ունեն ի հայտ են գալիս զգացունքներ (վախեր) մահվան նկատմամբ
կարող է ամաչել այլ մարդկանց մոտ փորձում է ուղղել վատ արարքը

վատ վարքի դեպքում մեղավորության զգացում է ունենում

երբեմն ուզում է, որ իրեն վերաբերվեն որպես մանչուկի ձգտում է անկախության սիրում է անկախություն
չի վերահսկում իր հույզերը, զգացմունքային է փորձում է վերահսկել իր զգացմունքները, բայց հաճախ չի ստացվում

հաճախ վերահսկում է իր հույզերն ու զգացմունքները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.