«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Նարինե Խաչատրյան

Անգլերենը ինտերակտիվ միջավայրում

Լեզվի գործածման օրինաչափությունների մասին գիտելիքների դերի մեծացումը պայմանավորված է տեղեկատվական հեղափոխությամբ, որն  այսօր ապրում է մարդկությունը:
Տվյալ պահի առանձնահատկությունն այն է, որ այսօր ավելի քան երբևէ տեղի է ունենում լեզվաբանական տեսության և լեզուների դասավանդման և ուսուցման մերձեցումը:
Տեսական գիտելիքներն ամենաանմիջական ձևով են ազդում գործնական մեթոդների, մեթոդաբանությունների մշակման և  լեզուների ուսուցման մոդելների կատարելագործման վրա:  Առանց այդ տեսական գիտելիքների այսօր հնարավոր չէ լուծել բանավոր և գրավոր խոսքի յուրացման, մեքենայական մշակման և ճանաչման  կիրառական խնդիրները:  
Ունիվերսալ համակարգչային ուսուցողական փաթեթը պետք է կառուցված լինի որպես բազմամիջավայրային  համակարգ (hypermedia system), քանի որ լեզուն պոլիմոդալ համակարգ է:
Օտար լեզուների դասագործընթացում լեզվի հաղորդակցական գործառույթը հանգեցրել է մշակութաբանական և պատմական տեղեկատվության լայն ընգրկմանը:  Այդ տեղեկատվությունը լավ համակարգվում է և կարող է ներկայացվել ոչ միայն տեքստային կամ ձայնային ձևով, այլև տեսա-լուսանակարային տեղեկատվության ձևով:
Ժամանակակից համակարգիչները թույլ են տալիս ինտեգրելու մեկ ծրագրի շրջանակներում  տեքստերը, գրաֆիկան, ձայնը, անիմացիան, տեսակլիպները,  լուսանկարները, վերջերս նաև  վիդեո-ն, որի որակը չի զիջում հեռուստատեսայինին:   
Համակարգչային ուսուցողական միջավայրը, որը հիմնված է ուսումնագործընթացում համակարգչային տեխնոլոգիաների  ներդրման վրա,  պետք է առաջին հերթին լինի կրթական գործընթացի գործիք,  ինչպես սովորողի, այդպես էլ դասավանդողի համար:  Այսինքն՝ համակարգչային միջավայրը իր խնդրին համարժեք պետք է լինի:  
Այդ գործիքը չպետք է սահմանափակի օգտվողների մտադրությունները, ուսումնագործընթացում նրանց  չպետք է պարտադրի խիստ սահմանված գործառույթների հերթականություն:
Օտար լեզվի դասընթացին մասնակցելիս հաճախակի կարելի է տեսնել աշակերտների, որոնք պասիվ նստած են և փորձում են խոսել միայն, երբ ուսուցիչն է  կանչում գրատախտակի մոտ: Քանի որ աշակերտների մեծ մասը հնարավորություն չունի օտար լեզվով խոսելու դպրոցի պատերից դուրս, անգլերենի ուսուցումը վերածվում է քերականական կանոնների յուրացմանը, և անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն վարժությունների կատարմանը:
Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել ուսուցիչներին օգտագործելու տարբեր մեդիաները դասարանի լեզվական միջավայրի հարստացման համար:  Եթե անցած դարի 80-ական թվականներին օտար լեզվի ուսուցչի տրամադրության տակ միայն ձայնագրություններ և ուսումնական տեսաֆիլմեր էին (լինգաֆոնային կաբինետները թեքումով դպրոցներում և բուհերի լեզվական ֆակուլտետներում էին), ապա 90-ականների վերջին և 21-րդ դարի սկզբին ուսուցչին օգնության հասան համակարգչային CD-ROM-ները, տեսա- և արբանյակային հեռուստատեսությունը, ինտերնետը։
Այս տեսանկյունից համակարգչային ունիվերսալ միջավայրերի կիրառումը անգլերենի դասագործընթացում արդյունավետ միջոց է ուսումանական արդյունավետ  միջավայրի ստեղծման գործում:
 

Ներկայացում: Թեզիսներ:

  1. ՏՀՏ կիրառմամբ դասընթացի գործնական պարապմունքները կազմակերպվում են համակարգչային լաբորատորիայում` մուլտիմեդիա ինտերակտիվ միջավայրում:
  2. Ծրագիրն ունի հարուստ մուլտիմեդիա տեսա- և ձայնա- հնարավորություններ՝ զարգացնելու և բարելավելու բանավոր և գրավոր խոսքը, ձևավորելու արտասանական հմտությունները և ունկնդրման կարողությունները:
  3. Բոլոր փուլերում կիրառվում են խաղեր, քերականական անիմացիոն օրինակներ և տեսասյուժեներ: Օգտագործվում է 3.500 բառ պարունակող աուդիո-բառարան:
  4. Ինտերակտիվ համակարգում ուսուցումը միաժամանակ նպաստում է ձեռք բերված գիտելիքների համակարգմանը և հաղորդակցական կարողությունների զարգացմանը
  5. Ուսուցանվող լեզուն ոչ թե ուսումնառության առարկա է, այլ հաղորդակցության շարժանիվ
  6. Դասավանդման և ուսումնառության գործընթացում հանգուցային են սյուժետադերային խաղերը և խնդրահարույց առաջադրանքները: Ուսանողը, մասնակցելով այդ իրադրություններին, ինքնուրույն է  գտնում հակասության կամ խնդրի  հանգուցալուծումը:
  7. Ուսանողը մասնակցում է իրական կյանքում տեղի ունեցող երկխոսություններին: Թեստերն ու խաղերը նույնպես մոտ են իրական կյանքում առաջացող իրավիճակներին:
  8. Գործնական պարապմունքներին կատարվող ինտերակտիվ քերականական վարժությունները նպաստում են  խոսքային հմտությունների, լեզվական կարողությունների և մտածողության զարգացմանը:  
  9. Քանի որ լեզուն հաղորդակցական նպատակ է կրում, դա հանգեցրել է մշակութաբանական և պատմական տեղեկատվության լայն ընգրկմանը օտար լեզուների դասագործընթացում:  
  10. Օգտագործվում է սոսկ ժամանակակից լեզուն և ժամանակակից թեմաները (խնդրահարույց հրապարակումներ, ռադիոհաղորդումներ, տեսաֆիլմեր և անիմացիոն սյուժեներ):
  11. Ուսանողներին ներկայացվում են անգլերենի տարբեր առոգանությունները: Կիրառվում է առոգանության մշակման արդյունավետ մեթոդաբանություն, որը հիմնված է ձայնի գրաֆիկական ներկայացման վրա:
  12. Ծրագիրը գրանցում է ուսանողների առաջընթացը և ունի թեստերի արդյունքների շտեմարան:
  13. Իրականացվում է անհատական մոտեցում: Ծրագիրը հարմարեցված է ինչպես սկսնակների, այդպես էլ լեզուն տիրապետողների պահանջներին: Ուսանողը կարող է խոսքային գործունեության որևէ տեսակին ավելի լավ տիրապետել (բանավոր խոսքի ընկալում, բանավոր խոսք, գրավոր խոսք, գրավոր խոսքի ընկալում):
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.