«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Լուսինե Ալեքսանյան

ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝
որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք

21-րդ դարում չի կարելի պատկերացնել ուսումնական գործունեության կազմակերպման ավելի արդյունավետ ձև, քան համակարգչի և ինտերնետի ընձեռած լայն հնարավորությունների ամբողջական  կիրառումը:
Ինտերնետում հաճախ կարելի է հանդիպել տարբեր թեստերի, հարցաթերթիկների, որոնց միջով իրականացվում են  հոգեբանական, սոցիոլոգիական ուսումնասիրություններ:
Ինչպիսի՞ գործառություններ կրող է կատարել ՏՀՏ-ի ( ինտերնետի) միջոցով կազմակերպած սոցիոլոգիական ուսումնասիրությունը դպրոցում և դասագործընթացում:
Մինչ այս հարցին անցնելը, ասեմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 10 տարուց ավելի է, ինչ գործում է սոցիոլոգի ծառայությունը և կազմակերպում է տարբեր ուսումնասիրություններ  (ստորև թվարկված են դրանցից մի քանիսը)՝

-           Դպրոցից դպրոց տեղափոխվելու պատճառները
-           Անհատական համակարգիչն ու ինտերնետը ուսուցման միջոց
-           Որտեղ եմ պատրաստվում ուսումս շարումակել դպրոցն ավարտելուց հետո
-           Ինչով են զբաղված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շրջանավարտները
-           Լավն ու վատը դպրոցում
-           Կրթություն՝ բոլորի համար։

Քանի որ այժմ կրթահամալիրում ընթացքի մեջ է «Լավն ու վատը դպրոցում» էլեկտրոնային ուսումնասիրությունը, հենց դրա օրինակով էլ փորձեմ պատասխանել վերը նշված հարցադրմանը. այն է՝ «Ինչպիսի գործառություններ կրող է կատարել ՏՀՏ-ի միջոցով կազմակերպած սոցիոլոգիական ուսումնասիրությունը դպրոցում և դասագործընթացում»:
Պատմեմ այն մասին, թե ինչպես է կազմակերպվում ուսումնասիրությունը։ ուսումնասիրությանը մասնակցում են կրթահամալիրի բոլոր սովորողները: Նրանցից յուաքանչյուրն ստանում է էլեկտրոնային նամակ  և պատասխանում դրան:
Առանձնացված է նամակների  երեք աստիճան, որոնք հարցադրումներով իրարից քիչ են տարբերվում:

1-ին դասարան
Ողջույն,  սիրելի՛ բարեկամ,
խնդրում եմ՝ պատմի՛ր ինձ Քո դպրոցի մասին: Անունդ գրելիս խնդրում եմ նշել նաև դպրոցդ և դասարանդ։
Նամակդ ուղարկի՛ր ble@bk. ru հասցեով:

2-6--րդ դասարաններ
Ողջույն,  սիրելի՛ բարեկամ,
խնդրում եմ՝ պատմի՛ր ինձ Քո դպրոցի մասին: Դպրոցդ և դասարանդ   նշելիս կարող ես գրել նաև անունդ:
Նամակդ ուղարկի՛ր ble@bk. ru հասցեով:

  1. Ի՞նչն է  քեզ դուր գալիս քո դպրոցում։
  2. Ի՞նչը քեզ դուր  չի գալիս քո դպրոցում։
  3. Ի՞նչ փոփոխություններ են կատարվել քո դպրոցում։
  4. Ի՞նչը կուզեիր փոխել քո դպրոցում։
  5. Ի՞նչը չէիր ուզի փոխել քո դպրոցում։։
  6. Ո՞ր դասերին ես հաճույքով հաճախում։
  7. Ի՞նչն ես սիրով անում դպրոցում։
  8. Ո՞րն է դպրոցում քո ամենասիրելի վայրը։

7-10-րդ դասարաններ
Ողջույն,  սիրելի՛ բարեկամ,
խնդրում եմ՝ պատմի՛ր ինձ Քո դպրոցի մասին: Դպրոցդ և դասարանդ   նշելիս կարող ես գրել նաև անունդ:
Նամակդ ուղարկի՛ր ble@bk. ru հասցեով:

  1. Դո՞ւ ես ընտրել քո դպրոցը և ինչո՞ւ։
  2. Ի՞նչն է քեզ դուր գալիս քո դպրոցում։
  3. Ի՞նչը քեզ դուր  չի գալիս քո դպրոցում։
  4. Ի՞նչ փոփոխություններ են կատարվել քո դպրոցում։
  5. Ի՞նչը կուզեիր փոխել քո դպրոցում։
  6. Ի՞նչը չէիր ուզի փոխել քո դպրոցում։
  7. Ո՞ր դասերին ես հաճույքով հաճախում։
  8. Ի՞նչն ես սիրով անում դպրոցում։
  9. Ո՞րն է դպրոցում քո ամենասիրելի վայրը։

Նամակները հավաքվում են, մշակվում և վերլուծվում:
Ամփոփելով կարելի է ասել, որ վերջինս՝
I - սոցիոլոգիական ուսումնասիրություն է, որի միջոցով ստանում ենք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ տեղեկատվություն և ձեռնարկում համապատասխան միջոցառումներ։
II - քանի որ ուսումնասիրությունը էլեկտրոնային է, նրա միջոցով պարզ է դառնում, թե՝

  • ինչպես է սովորողը տիրապետում համակարգչին
  • մայրենիին կամ այլ լեզուների (եթե հարցումը կազմակերպվել է այլ լեզվով)
  • ունի արդյոք էլեկտրոնային հասցե և օգտվում է դրանից
  • կարողանում է արդյոք հստակ ու գրագետ  շարադրել մտքերը
  • կարծիք հայտնել որևէ հարցի վերաբերյալ:

Ուսումնասիրության թեմայի շրջանակում կարողանում է.

  • տեսնել ու տարբերել  լավը վատից
  • կարողանալ բարձրաձայնել իրեն անհանգստացնող ու անհարմարություն պատճառող հարցերի մասին
  • գնահատել ու արժևորել ունեցածը:

Երկու դեպքում էլ` և՛ որպես զուտ սոցիոլոգիական, և՛ ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը որպես դասագործընթաց, կատարում է վերահսկող և գնահատող գործառույթներ.

  • մի դեպքում վերահսկվում և գնահատվում է դպրոցը, ուսմնական  գործընթացի կազմակերպումը
  • իսկ  մյուս դեպքում` սովորողը:
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.