«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Աշխեն Թադևոսյան

Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում

Դասընթացը նախատեսված է 5-6րդ դասարանների համար: Այն նախատեսում է որոշ նախնական պատրաստվածություն աշխարհագրություն, պատմություն, «Համակարգչային գրագիտություն» առարկաներից: Սակայն դասընթացը կարելի է արդյունավետ անցկացնել նաև վերը նշված առարկաների դասավանդման հետ զուգընթաց:
Դասընթացի համար նախատեսված է շաբաթական 2 ժամ:
Դասընթացի ողջ ընթացքում աշակերտները, նախապես ունենալով որոշակի պետությունների և ազգերի ցանկը, բաժանվում են աշխատանքային խմբերի` ըստ իրենց նախասիրությունների` արվեստ, մշակույթ, պատմություն, աշխարհագրություն և այլն:
Յուրաքանչյուր աշխատանքային խումբ հավաքում, մշակում, համակարգում և վերլուծում է որևէ երկրի կամ ազգի՝ իր խմբին հանձնարարված ոլորտի տեղեկությունները, այն խմբագրելուց և քննարկելու հետո բոլոր խմբերը իրենց փաթեթները մեկտեղում են մեկ ընդհանուր թղթապանակի մեջ: Ուսումնական տարվա վերջում նրանք ներկայացնում են փաթեթները և կատարված աշխատանքները:
Դասընթացի ընթացքում նախատեսվում են ճամփորդություններ թանգարաններ, ցուցահանդեսներ, ֆիլմասրահներ, քաղաք-հնավայրեր:

Դասընթացի հիմնավորումը
Դասընթացը ներառում է այն առարկաները, որոնց բովանդակությունն ուղղակիորեն առնչվում է մարդկային հասարակության կազմակերպմանն ու զարգացմանը, ինչպես նաև մարդուն՝ որպես սոցիալական խմբերի անդամի:
Դասընթացի նպատակը ժողովրդավարական կյանքին մասնակցող քաղաքացիներ պատրաստելն է, ազգային, ռասսայական, կրոնական և մշակութային հանդուրժողականությամբ օժտված անհատի ձևավորումը:
Նյութի կարևորությունն այն է, որ ծրագրի շրջանակներում սովորողները փորձելու են հավաքել, մշակել ու վերլուծել դպրոցում, ինչպես նաև նրա շրջանակներից դուրս (համացանց, հեռուստատեսություն, մամուլ, գրադարան և այլք)  ձեռք բերվող գիտելիքներն ու տեղեկությունները, որից հետո աշխատանքային խմբերի շնորհիվ կկազմեն ամփոփ փաթեթներ յուրաքանչյուր ազգի ու նրա՝ քաղաքակրթության զարգացման մեջ ունեցած ներդրումների ու ավանդի վերաբերյալ:
Որպես դասընթացի խնդիրներ՝ սահմանվել է հետևյալը.

  • աշակերտներին նախապատրաստել ներկա՝ բազմամշակութային աշխարհում ապրելուն և փոփոխվող տարբեր արժեքային համակարգերին,
  • ընդլայնել սովորողների մտահորիզոնը, պետությունների, ազգերի ու աշխարհի մասին նրանց ունեցած պատկերացումները,
  • աշակերտներին օգնել հասկանալ, թե ինչ է նշանակում ապրել բազմազան և բազմակարծիք հասարակության մեջ,
  • ձևավորել այնպիսի քաղաքացի, որը պատրաստ լինի համաշխարհային փոխկախվածությանն ու փոխկապվածությանը՝ համաշխարհային կարիքների, կապերի և մարդկության նկատմամբ ունեցած պարտականությունների գիտակցմանն ու կարևորմանը։

Դասընթացի նպատակը
Նոր հազարամյակի մարտահրավերները, գլոբալացման դրական և բացասական հետևանքները ուղղակիորեն հրամայական են դարձնում նման դասընթացի կազմակերպումը, քանի որ աշխարհում տիրող ներկա բարդ իրավիճակը, միջէթնիկ և միջպետական կոնֆլիկտները ինչ-որ տեղ նաև փոխադարձ անհանդուրժողականության, ինչպես նաև միմյանց դերն ու նշանակությունը չարժևորելու, ազգերի ու պետությունների պատմության միայն քաղաքական մասի իմացության արդյունք է, որտեղ անտեսվում են ցանկացած ժողովրդի գիտական, մշակութային, ինչու չէ, նաև կրոնական արժեքները:
Այս վիճակը շտկելու հնարավոր միջոցներից մեկը համարելով սույն դասընթացը՝ նպատակահարմար ենք գտել երեխաների մոտ զարգացնել հետևյալ արժեքները։

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ
Ուսումնական նյութի հիմքում ընկած է ոչ միայն պատմական ու աշխարհագրական գիտելիքների ձեռքբերում, այլև տեղեկատվական տարբեր միջոցների շնորհիվ մշակութային, կրոնական, ճարտարապետական և այլ կարգի տեղեկությունների ձեռքբերումը, դրանց համադրումը, համեմատումը, մտքերի փոխանակությունը միմյանց միջև, ինչի շնորհիվ սովորողները հաղորդակից կլինեն տվյալ ազգի, երկրի ու պետության արժեքներին, մեկը մյուսի կարևորած մտքերին, վերջնահաշվարկում դրանց միջից վերհանելով իրենց հայացքով ամենաարժեքավորները:

ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ
Ապրումակցումը մեկ այլ անձի, իսկ այս պարագայում նաև մեկ այլ երկրի ու ազգի ներաշխարհին հաղորդակից լինելու հմտությունն է, դեպքերին և իրադարձություններին տվյալ ազգի ու պետության տեսանկյունից դիտելու կարողությունը:

ԼՈՒՍՆԻ ՄՅՈՒՍ ԵՐԵՍԸ
Սովորողները պետք է որ դասընթացի ընթացքում գան այն հետևության, որ ոչինչ միակողմանի չէ կամ մի երես չունի, ինչպես որ միշտ ներկայացվում է հանրությանը: Ցանկացած երևույթ, որևէ խնդիր կամ կոնֆլիկտ ունի նաև հակառակ պատկերն ու դիրքորոշումը, որը նույնպես գոյության իրավունք ունի: Դրա շնորհիվ սովորողների մեջ կձևավորվեն նաև անհատի այլ կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են ինքնատիրապետումն ու արդարամտությունը:

ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄ
Ինքնատիրապետումն օգնում է մեզ բարոյական վարքագիծ դրսևորել նույնիսկ այն դեպքերում, երբ դա չենք ցանկանում: Ի վերջո, երբ մարդը գիտակցում է դիմացինի վիճակը տվյալ պահին, նա չի կարող չափն անցնել, եթե նույնիսկ կա դրա անհրաժեշտությունը, միշտ նրան կարող է զսպել դիմացինի կարևորության և բարձր արժեքներ ունենալու գիտակցությունը:
 
ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ
Երկիր մոլորակի ազգերին ու պետություններին, նրանց արժեքներին ու խնդիրներին տիրապետող անհատը երբեք չի կարող ընկնել որևէ մեկի կամ որևէ միջոցի ազդեցության տակ, նա միշտ կունենա իր սեփական կարծիքն ու մոտեցումը դեպքերին ու դրանց զարգացումներին, կունենա իր սեփական դիրքորոշումն այս կամ այն իրավիճակում, միջազգային ճգնաժամային իրադրություններում, ինչպես նաև միջէթնիկ կամ միջպետական, միջկրոնական կամ ռասսայական կոնֆլիկտների ժամանակ:

Զրույցներ մարդու իրավունքների մասին

Ուսումնական նյութը նախատեսված է 5-6րդ դասարանների համար: Այն չի նախատեսում որևէ նախնական պատրաստվածություն:
Այն ընթանալու է քննարկումների, բանավեճերի, դերային խաղեր կազմակերպելու, տնային առաջադրանքների և հարցազրույցներ վարելու միջոցով:
Ծրագիրը նախատեսում է գիտելիքների ձեռք բերում հետևյալ թեմաներով՝

  • Անհատ
  • Անհատ, հասարակություն, պետություն
  • Իրավունք և պարտականություն
  • Մարդու քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները
  • Ընտանիքի և երեխայի իրավունքները
  • Ազատություն
  • Պատասխանատվություն
  • Հանդուրժողականություն
  • Առաջնորդ և ղեկավար
  • Մասնակցություն
  • Արդարություն

Դասընթացի նպատակը
Դասընթացը միտված է նոր անհատի և քաղաքացու իրավական գիտելիքների համար հիմքեր ստեղծելու, ձևավորելու և ամբողջացնելու:  Սովորողները ձեռք կբերեն նախնական  պատկերացումներ ու գիտելիքներ իրենց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, կկարողանան ընկալել, ընդունել և կարևորել ազատության սահմանափակ լինելու գաղափարը, կգիտակցեն իրենց պատասխանատվության իրական չափն ու ծանրության աստիճանը, կկարողանան իրենց Ես-ից դուրս տեսնել ու արժևորել մյուս անհատներին ևս, կգնահատեն հանդուրժող միջավայրում խաղաղ գոյակցելու դերն ու նշանակությունը, իրենց կտեսնեն ոչ միայն որպես ընտանիքի անդամի, այլ համայնքի, ազգի, պետության և երկիր մոլորակի ներկայացուցչի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.