«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Նաիրա Նիկողոսյան

Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և գործիքներ

XXI դարի դպրոցի բարեփոխումներն անհնար են առանց հետազոտող ուսուցչի: Ուսուցիչ, ում  հետազոտական որոնողական աշխատանքը նպատակաուղղված է նոր տեղեկատվություն ստանալուն, ուսումնառության ընթացքի արդյունավետության բարձրացման նոր ուղիների որոնմանն ու հայտնաբերմանը:

Հեղինակային մանկավարժության ծրագրերի հեղինակների նախորդ (1-ին) հավաքի ժամանակ արձանագրեցինք, որ  մեր դասավանդողների մի մասն էր զբաղվում հետազոտական աշխատանքով:
2007թ. հունվարից գործում է դասավանդողի նոր աշխատակարգը, որով պայմանավորված՝ բոլորն են հետազոտական աշխատանքով զբաղվում: 2-րդ հավաքին արդեն բոլոր դասավանդողներն  են հեղինակային մանկավարժության հեղինակներ:

Ինչպիսին ուսուցիչն է, այնպիսին էլ սովորողն է:
Դասավանդողներն այսօր ազատ տիրապետում են ՏՀՏ-ներին և գործածում ուսումնական գործընթացում, 2-10-րդ դասարանցիներն ունեն էլ.փոստի հասցեներ և ազատ օգտվում են ինտերնետից: Արդեն ունենք «Էլեկտրոնային դպրոցի» օրինակներ:

 Կրթահամալիրը իր 20-ամյա գործունեության ընթացքում իրագործել է հետազոտող ուսուցչի ու սովորողի պատրաստման մոդելը: Մոտեցման այս ուղիներն այսօր արդեն ամրագրված են ՀՀ հանրակրթության պետական կրթակարգում և արդեն իրողություն են (տե՛ս ՀՀ հանրակրթության պետական կրթակարգ, բաժին 14 «Ուսուցչին ներկայացվող ընդհանրական պահանջներ», բաժին 5 «Միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտին ներկայացվող պահանջներ», կրթահամալիրի կայք «Զարգացման ծրագիր», դասավանդողի  աշխատակարգ):  Հետազոտողների համայնքում գնահատումը դարձել է ստեղծագործական աշխատանք. գնահատում ենք ամեն ինչ ու անընդհատ.  պայմանով, որ խրախուսում ենք:

Եթե հավակնել ենք հայտարարել, որ կրթությունն ապրելու գործընթաց է, ապա գնահատումը ոչ թե զուտ կրթական, այլ կյանքի բոլոր բնագավառներին առնչվող խնդիր է. յուրաքանչյուրիս անհրաժեշտ է գնահատման հմտություն ունենալ: Մենք չենք առաջարկում  տեսություն, որ պետք է իրագործենք  պրակտիկայում, այլ  երաշխավորում ենք գործնականը: Իր ստեղծման օրվանից կրթահամալիրն անընդհատ է զբաղվել   գնահատման այլընտրանքային ձևերի ու գործիքների մշակմամբ: 

Կրթահամալիրում գործող գնահատման ձևեր ու գործիքներ

- Արդեն 10 տարի է կիրառում  ենք սովորողի ուսումնական գործունեության անհատական թղթապանակը (թղթային, էլեկտրոնային)
- Ի նքնաստուգման փաթեթներ
- Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ
- Սովորողի ուսումնական հաշվետվություն
- Դասավանդողի հաշվետվություն
- Ցուցադրություններ,  ստուգատեսներ,
- Ամենուրբաթյա  ուսումնական նյութերի ներկայացում
- Ամառային, ձմեռային  ստեղծագործական ճամբարներ
- «Լավն ու վատը դպրոցում»
- Մանկան զարգացման կենտրոն
- Սովորողների ու դասավանդողների ամենամյա մրցանակներ
*«Տիգրան Հայրապետյան»
*«Ծուղրուղո~ւ»
*«Իմացումի հրճվանք»
*«Կրթություն բոլորի համար»
- Սովորողների ու դասավանդողների պարգևատրումներ
- Էլեկտրոնային լրատվամիջոցներ
- Կրթահամալիրի կայք, www.mskh.am
- «Դպիր» մանկավարժական ամսագիր
- «4-ից-6», «Կարդա, ինձ»  աշակերտական էլեկտրոնային թերթեր
- «Բնագետիկ» էլեկտրոնային պարբերական
- Մասնագիտական զարգացման կենտրոն
* գիտելիքների գնահատման կենտրոն
* Սովորողը՝ որպես վերապատրաստող
* Դպրոց-կենտրոն

Գնահատումը մարդուն ապրեցնելու համար է. չվախենանք սխալներից, սխալները համարենք գործընկեր:
Բոլորիս միջից հանենք ձախողման տագնապը....

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.