«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Յուրա Գանջալյան
Շուշան Ազատյան
Նարինե Պետրոսյան
Սիլվա Հարությունյան

Խմբային ուսումնական գործունեության տեսակները

Արդի կրթական բարեփոխումների հիմնական նպատակը սովորողին ուսումնառության պասիվ օբյեկտից աշխատող, ակտիվ սուբյեկտի վերածումն է։ Օտար լեզվով հաղորդակցական բոլոր բաղադրիչների (ունկնդրելու, խոսելու, ընթերցելու, գրելու) գիտելիքների և կարողությունների ձեռքբերման գործընթացում ուսումնական գործունեության տարբեր տեսակները պետք է խթանեն ինքնուրույնությունը, նախաձեռնությունը, հետազոտելու ու ստեղծագործելու կամքի դրսևորումը։
Օտար լեզուների ուսուցման դասարանական ժամանակակից եղանակը խմբայինն է, որն ավելի արդյունավետ է դարձնում դասավանդումը:
Ստորև ներկայացվում են դասարանական զույգով և խմբային գործունեության մի քանի գործնական օրինակներ, որոնք դասավանդումը դարձնում են ավելի հետաքրքիր, մեծապես նպաստում են հաղորդակցական կարողությունների զարգացմանը: Դասարանական գործունեության ներկայացվող խմբային  տեսակները կարող են մեղմել սովորողների մեծ թվի խանգարող հանգամանքը:

Խոսելու կարողությունները զարգացնող գործունեություն

Գովազդի պատրաստում
ա) Դասարանի սովորողներն աշխատում են փոքր խմբերով։ Նրանց առաջադրանքն է նախագծել իդեալական տուն՝ իր պարտեզով և այնուհետև այն գովազդել վաճառքի համար։ Գովազդային տեղեկատվությունը ներառում է սենյակների կահավորանքը նույնպես։ Երբ բոլոր գովազդները պատրաստ են, ամբողջ դասարանով ընտրում են լավագույն տունն ու լավագույն գովազդը։
բ) Առաջարկվում է մի որևէ իր վաճառելու համար գովազդ պատրաստել։ Սովորողներն աշխատում են փոքր խմբերով։ Յուրաքանչյուր խումբ գրում է իր գովազդը։ Այնուհետև խմբի ավագը կարդում է այն բարձրաձայն։ Քվեարկության միջոցով որոշվում է, թե ում գովազդն է ամենալավը։

Սեփական կարծիքի պաշտպանում
Հանրահայտ է, որ տարբեր երկրների մեծ համալսարանների ուսանողների մեծամասնությունն ապրում է հանրակացարանում։ Ի՞նչ վիճաբանություններ կամ անախորժություններ կարող են առաջանալ միևնույն բնակարանի կամ սենյակի ուսանողների միջև հետևյալ թեմաներով՝ տան աշխատանք, փող, հեռուստացույց, լողարան, հեռախոս, մթերք։
Առաջարկվում է կազմել վիճաբանություններով հարուստ երկխոսություններ։

Ծայրահեղ հատկանիշների բացահայտում
Մի որևէ թեմայով (օրինակ՝ կենդանիներ) քննարկում է սկսվում պարզելու համար, թե որն է ամենամեծը, ամենագեղեցիկը, ամենաերկարակյացը, ամենաարագավազը, ամենավտանգավորը, ամենաարտասովորը, ամենատգեղը, ամենաբարեհամբույրը և այլն։ Քննարկման արդյունքը բարձրաձայնում է տվյալ խմբի ավագը։
Այնուհետև համեմատվում են տարբեր խմբերի քննարկման արդյունքները։

Դեմ և կողմ
Փոքր խմբերով քննարկվում են մի որևէ երևույթի վերաբերյալ կողմ և դեմ հայացքները։ Մի խումբը մտածում է «կողմ» փաստարկների մասին, իսկ մյուս խումբը՝ «դեմ» փաստարկների մասին։ Այնուհետև «կողմ»-երի ավագը վիճում է  «դեմ»-երի ավագի հետ։

Մեր պատգամավորը
Փոքրիկ խմբերով քննարկվում են ուսումնասիրվող մի որևէ թեմայի վերաբերյալ ըտրված 10-15 վիճահարույց հարցեր։ Այնուհետև խմբերն ընտրում են իրենց պատգամավորներին, ովքեր նշված հարցերի պատասխանները բարձրաձայնում են՝ հաշվի առնելով խմբի անդամների կարծիքները։

Դերերի կատարում
Դասավանդողը տալիս է ուսումնասիրվող թեմային վերաբերող նախօրոք պատրաստված որևէ իրավիճակի բնորոշ, հնարավոր երկխոսության բառեր և արտահայտություններ։ Կազմվում են զույգեր, որոնք տրված բառերով և արտահայտություններով կազմում են երկխոսություններ՝ տանտեր և հյուր, բժիշկ և հիվանդ, զբոսաշրջիկ և տեղաբնակ, ուսուցիչ և աշակերտ։

Լավը և վատը
Նախապես սովորողներին է տրվում բառերի կամ հասկացողությունների ցանկ, օրինակ՝ արշավ, փող, համակարգիչ, արև, անգլերենը՝ որպես միջազգային լեզու, արձակուրդը ծովափին, արձակուրդը լեռնային վայրում և այլն։ Դասարանը բաժանվում է երկու թիմերի։ Մի թիմը խոսում է տվյալ հասկացողության միայն առավելությունների ու լավ կողմերի մասին, իսկ մյուս թիմը խոսում է տվյալ միայն թերությունների և վատ կողմերի մասին։

Բարեբախտաբար և դժբախտաբար
Դասարանը բաժանվում է երկու խմբի։ Ա խումբը տրված պատմության սկիզբը շարունակում է «Բարեբախտաբար» առաջաբանով, իսկ Բ խումբը՝ «Դժբախտաբար» առաջաբանով։

Կռահի՛ր բառը կամ բացատրի՛ր այն, ինչպես կարող ես
Դասարանը բաժանվում է երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր ավագին, որն ամենալավն է կարողանում տալ անգլերեն բառերի անգլերեն բացատրությունները: Ընտրված ավագներին են տրվում նախապես գրված հինգական բառերի ցուցակներ: Ավագը պետք է գրված բառերը բացատրի այնպես, որ իր խումբը կռահի, և մի փոքր խորհրդակցելուց հետո, բարձրաձայն հայտարարի բառերը: Մեկ միավոր է խումբը ստանում յուրաքանչյուր ճիշտ կռահումից հետո: Այս խաղի ընթացքում ուսուցիչը չի ուղղում քերականական սխալները: Խաղը մեծապես նպաստում է հաղորդակցման կարողության զարգացմանը:

Դասարանական պայմանագիր
Դասարանը բաժանվում է երկու մասի: Մի մասը գրում է սովորողի պարտականությունները և իրավունքները, իսկ մյուս մասը` դասավանդողի: Այդպիսով անգլերեն դասարանական պայմանագիր է կազմվում դասավանդողի և սովորողի միջև:

Խոսքի սպիրալաձև զարգացում
Սովորողներից մեկն ասում է առաջին նախադասությունը: Հաջորդը կրկնում է առաջինի նախադասությունը և ավելացնում է իրենը: Երրորդը կրկնում է առաջին երկուսի նախադասությունները և ավելացնում է իրենը, և այդպես շարունակ: Վերջին աշակերտը պատմում է հանպատրաստից հորինված մի ամբողջ պատմություն: Այս խոսքային վարժանքը մեծապես նպաստում է ուշադրության և ստեղծագործ մտքի զարգացմանը:

Խոսքի փոխներգործությունն ապահովող
արտահայտությունների
ամրապնդման գործունեություն

Ծանոթացի՛ր, ընկերս է
Դասարանը բաժանվում է երեքական անդամներով խմբերի: Մի աշակերտը ներկայացնում է մյուսին: Դերերն անընդհատ փոխվում են, որպեսզի յուրաքանչյուրն իմանա ներկայացնել և ներկայացվել:

Շնորհակալություն և դրա պատասխանը
Աշխատանքը կատարվում է զույգերով: Խնդրվում է մի բան, որը տրվում է, ասվում է շնորհակալություն, որին հետևում է շնորհակալության պատասխանը:

Համաձայնություն և անհամաձայնություն
Աշխատանքը կատարվում է զույգերով: Մի սովորող մի որևէ ակնհայտ սուտ տեղեկատվություն է տալիս: Մյուսն արտահայտում է իր անհամաձայնությունը տարբեր արտահայտչամիջոցներով: Երկրորդ սովորողը մի որևէ ճիշտ, հավաստի տեղեկատվություն է տալիս, որի հետ տարբեր արտահայտչամիջոցներով համաձայնում է երկրորդ աշակերտը:
Հիացմունք և հիասթափություն, կասկածանք և վստահություն, կարծիք հայտնել և խուսափել տեսակետ հայտնելուց. սրանք կարող են լինել վերոնշյալ գործունեությունների այլ դիրքորոշումները:

Քերականության ամրապնդումը խմբային գործունեությամբ

Կռահում մնջախաղի միջոցով
Նպաստում է ներկա շարունակական ժամանակի իմացության ամրապնդմանը և մակբայների կիրառման կարողությունների ընդլայնմանը:
Դասարանը բաժանվում է զույգերի: Ուսուցիչը զույգերին է տալիս նախօրոք պատրաստված բայ-գոյական կապակցություններ օրինակ`թեյ խմել, ավտոմեքենա վարել և այլն: Զույգերից մեկը մնջախաղով ցույց է տալիս տվյալ բայ-գոյական կապակցությունը, իսկ մյուսը պետք է ասի, թե նա ինչ է անում տվյալ պահին` գործածելով ներկա շարունակական ժամանակը և  ավելացնելով մի որևէ մակբայ` ըստ մնջախաղի կատարման ձևի:

Ի՞նչ կանես, եթե Փարիզում լինես
Ամրապնդվում է պայմանական երկրորդական նախադասություններով բարդ ստորադասական նախադասություններ կազմելու և գործածելու հմտությունները:
Այս աշխատանքով անգլերենի և աշխարհագրության միջառարկայական կապ է ստեղծվում: Տրվում են նախօրոք պատրաստված հարցեր տարբեր երկրների կամ քաղաքների մասին: Պատասխանները ակնկալում են անորոշ ապառնի, անորոշ ներկա ժամանակների գործածության կարողություն և աշխարհագրական տեղեկությունների իմացություն: Աշխատանքը կատարվում է զույգերով:

Դասավանդողներին առաջարկվում է ներկայացնել դասարանական խմբային գործունեության իրենց ձևերը: Փորձը ցույց է տալիս, որ երեխաները ավելի ոգևորված են աշխատում և ստեղծագործում, երբ առկա է մրցակցության, շփման, ասվող խոսքի փոխներգործության հանգամանքը։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.