«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Թադևոս Մարկոսյան

Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում

Նպատակը` տեղադրում ենք ռոբոտին սպիտակի վրա, և նա պետք է գտնի ճանապարհը, պետք է շարժվի սև ճանապարհով: Քանի որ նա ունի ընդամենը մեկ տեսողական զգայարան, ապա ճանապարհից դուրս գալն անխուսափելի է: Խնդիրն այն է, որ դուրս գալուց հետո կարճ ժամանակում գտնի ճանապարհը և շարունակի շարժվելը: Քանի որ ձախ շարժվելու ժամանակ նա անընդհատ դուրս է գալիս աջ եզրը, իսկ աջ շարժվելու ժամանակ` ձախ եզրը, ծրագրով նախատեսված է, որ ռոբոտը փնտրի ճանապարհը այն կողմից, որ կողմից գտել էր ճանապարհը նախորդ անգամ:

Հիմա ես կպատմեմ այս ծրագրի մասին: Այս ծրագիրը գրված է RoboLab միջավայրում: Ծրագրի սկզբում փոփոխականների մեջ գրվում են անհրաժեշտ արժեքները, որոնք որոշում են սև ամենամեծ լուսավորվածությունը, սպիտակի ամենափոքր լուսավորվածությունը և փնտրելու առաջին ուղղությունը: Դրանից հետո միացվում են անիվների շարժիչները, և ռոբոտը գնում է առաջ: Սկսում է աշխատել հաջորդ ենթածրագիրը: Նա հերթը չի տալիս հաջորդ հրամանին, մինչև ռոբոտը չհանդիպի սևին: Ճանապարհին հանդիպելուց հետո սկսում է աշխատել անվերջ ցիկլը: Ցիկլի առաջին հրամանը White ենթածրագիրը: Նա հերթը չի տալիս հաջորդ հրամանին, մինչև չգտնի սպիտակին, այսինքն` մինչև չդուրս գա ճանապարհից: Դրանից հետո անիվների շարժիչները անջատվում են, և սկսվում է ճանապարհի որոնումը աջից կամ ձախից կախված next փոփոխականի արժեքից: Ուշ թե շուտ ռոբոտը կատարելով First_R կամ First_L ենթածրագիրը գտնում է ճանապարհը և գրում է next փոփոխականի մեջ, թե որ կողմից է գտել ճանապարհը: Դրանից հետո միանում են անիվների շարժիչները, և ցիկլը կրկնվում է, այսինքն ռոբոտը շարժվում է մինչև չկորցնի ճանապարհը, գտնում է ճանապարհը, շարունակում է շարժումը, և այդպես շարունակ:

Ներկայացնենք օգտագործվող ենթածրագրերից ամենահետաքրքիրը: Այդ ենթածրագրի անունն է «Սահմանափակ որոնում աջից»: Ռոբոտը ունի պտտման անկյան ներքին հաշվիչ: Զրոյացնում ենք այդ հաշվիչը և մտնում ենք ցիկլի մեջ: Այս ցիկլը ընդհատվում է, երբ արտադրվում է True ազդանշանը: Ցիկլի սկզբում ձախ անիվը պտտեցնում ենք 10 աստիճանով: Ստուգում ենք պայծառությունը և համեմատում ենք black փոփոխականի արժեքի հետ: Եթե ռոբոտը գտել է ճանապարհը, ապա գրանցում ենք logic1 փոփոխականում: Հաջորդ քայլում կարդում ենք ռոբոտի պտտման անկյան արժեքը: Եթե այն 30-ից ավելի է, կամ ռոբոտը գտել է ճանապարհը, ապա դուրս ենք գալիս ցիկլից: Հակառակ դեպքում ցիկլը կրկնվում է: Այսպիսով ցիկլից դուրս գալու պահին կա´մ ռոբոտը գտել է ճանապարհը, կա´մ չի գտել, բայց սպառվել է պտտման քանակի սահմանը: Բոլոր դեպքերում անջատվում է ձախ անիվի շարժիչը, և next փոփոխականի մեջ գրվում է true, եթե ռոբոտը գտել է ճանապարհը, և false` հակառակ դեպքում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.