«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Հակոբ Հակոբյան

Համակարգիչը որպես չափիչ գործիք

Համակարգիչների և բազմաթիվ համակարգչային ծրագրերի կիրառությունը ուսուցման պրոցեսում հաճախ հնարավորություն են տալիս լուծել այնպիսի մեթոդական պրոբլեմներ, որոնք մինչ այդ կամ մեծ դժվարությունների հետ էին կապված, կամ էլ հիմնավորապես լուծված չէին: Ներկայացվող աշխատանքը նվիրված է ֆիզիկայի (նաև մաթեմատիկայի) դասընթացում առկա այդպիսի մի պրոբլեմի: Խոսքը վերաբերում է սահմանային անցման և ածանցյալի գաղափարներին: Խնդիրը իրոք լուրջ է, քանի որ գործ ունենք անընդհատի և ընդհատի դիալեկտիկական հակասության ուսուցման հետ, հակասություն, որն ընկած է մարդու մտածողության հիմքում: Դպրոցական մաթեմատիկայի դասընթացում, հրաժարվելով նշված գաղափարների վերլուծությունից, նախընտրում են ուսուցանել ածանցման միայն տեխնիկան: Ֆիզիկայում այդպես վարվել չենք կարող: Մեծ թվով ֆիզիկական մեծություններ (ավելի ճիշտ մեծությունների ականթարթային արժեքները), ածանցյալներ են: Հետևաբար առանց հասկանալու սահմանային անցման և ածանցման գործողությունների էությունը, դժվար է յուրացնել այդ մեծությունները:

Առաջին անգամ նշված պրոբլեմին հանդիպում ենք անհավասարաչափ շարժման ակնթարթային արագությունը ներմուծելիս: Դասագրքում այս հարցի շարադրման հաջորդականությունը հետևյալն է. նախ ներմուծվում է տվյալ ժամանակամիջոցի համար մարմնի միջին արագություն մեծությունը, ցույց է տրվում որ այն կախված է ժամանակամիջոցից, որի համար հաշվում ենք միջին արագությունը և ակնթարթային արագությունը սահմանվում է որպես փոքր ժամանակամիջոցում հաշված միջին արագություն:

Գրքի սահմանումը հետևյալն է. ակնթարթային արագություն ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) կոչվում է մարմնի միջին արագությունը բավականաչափ փոքր Dt ժամանակամիջոցում, որն ընդգրկում է տվյալ t պահը:

Սահմանման մեջ առնվազն երկու բան մնում է անհասկանալի.
ա. ինչքա՞ն պետք է փոքր լինի այդ ժամանակամիջոցը և տարբեր շարժումների դեպքում այդ փոքր ժամանակամիջոցը նույնն է, թե տարբեր
բ. ինչո՞ւ է այդպես որոշվող մեծությունը կախված ժամանակից (ակնթարթային արագությունը ժամանակից ֆունցիա է):

Այս թեման շարադրելիս, մենք ավելի մանրամասն ենք ուսումնասիրում միջին արագությունը`ցույց տալով, որ այն կախված է ոչ միայն ժամանակամիջոցից, որի համար հաշվում է, այլ նաև ժամանակի սկզբնական պահի ընտրությունից: Բացատրում ենք նաև, որ միջին արագությունը համեմատական է x=x(t) ֆունկիայի գրաֆիկին համապատասխան ձևով տարված հատողի և t-երի առանցքի կազմած անկյան տանգեսին (նկ.1):

                                                                         tga~ Dx/Dt կամ tga ~ vx միջ

Նախքան ակնթարթային արագության մասին խոսելը հիշեցնում եմ սովորողներին ֆիզիկական մեծությունների չափումների և չափման սխալի մասին: Յուրաքանչյուր չափիչ գործիք ունի իր չափման սխալը, և չափման արդյունքում մենք միշտ ստանում ենք չափվող մեծության մոտավոր արժեքը: Եթե երկու մեծություններ իրարից տարբերվում են ավելի քիչ, քան մեր չափիչ գործիքի սխալն է, ապա այդ գործիքով չափելով երկու մեծությունները` դրանց համար ստանալու ենք նույն արժեքը և ստիպված ենք համարել, որ այդ մեծությունները իրար հավասար են:

Հիմա պատկերացնենք, որ համակարգիչը միջին արագություն չափող գործիք է: Եթե այդ գործիքին տալիս ենք ժամանակամիջոցի` Dt-ի արժեքը, նա ինր-ոչ ձևով չափում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհը և որոշում է այդ ժամանակամիջոցի համար մարմնի միջին արագությունը: Աշխատանքը կատարված է «Excel» ծրագրով, այն դեպքերի համար, երբ մարմնի կոորդինատը ժամանակից կամ քառակուսային, կամ էլ խորանարդ ֆունկցիա է: Ներմուծում ենք հաստատունների արժեքները, ընտրում ենք ժամանակի պահը և Dt-ին տալիս ենք նվազող արժեքներ: Ինչպես ցանկացած գործիք, մեր սարքն էլ ունի իր չափման սխալը, որը որոշվում է ծրագրով և կարելի է փոփոխել:

Չափման սխալի տվյալ արժեքի դեպքում, որոշակի Dt-ից հետո մեր սարքը միջին արագությունների համար տալիս է նույն արժեքը: Նշանակում է այդ Dt-ից ավելի փոքր ժամանակամիջոցներում մարմինը շարժվել է նույն միջին արագությամբ, այսինքն հավասարաչափ: Այդ արագությունն էլ հենց մարմնի ակնթարթային արագությունն է ժամանակի մեր ընտրած պահին: Փոխելով չափման սխալը` համոզվում ենք, որ մեկ այլ Dt-ից սկսած միջին արագությունները նորից իրար հավասար են լինում: Փոփոխելով ժամանակի պահի արժեքը, համոզվում ենք, որ այդ հաստատուն միջին արագությունը (այսինքն` ակնթարթային արագությունը) փոփոխվում է: Այսպիսով համոզվում ենք, որ ակնթարթային արագությունը կախված է ժամանակից: Փոփոխելով հաստատունների արժեքները համոզվում ենք, որ ակնթարթային արագությունը կախված է նաև այդ հաստատունների արժեքներից:

Ամփոփելով ասենք, որ համակարգչի օգտագործումը այս դեպքում ավելի շոշափելի է դարձնում այնպիսի բարդ գաղափար ինչպիսին է ակնթարթային արագություն մեծությունը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.