«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Նաիրա Դալուզյան

Էլեկտրոնային գրատախտակը դասարանում

 Ուսուցումը պետք է լինի կենդանի, հետաքրքիր, գունավոր և ուրախ: Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները սովորեն, հետազոտեն և հաճույք ստանան ուսումնական գործընթացից, պետք է ոչ մի ջանք չխնայենք դրան հասնելու համար: Երեխային առաջ մղողը հետաքրքրությունն է, խաղը և խաղի միջոցով նոր հմտություններ ձեռք բերելու պահանջը:
Թվում է, թե դասարանում էլեկտրոնային գրատախտակ ունենալը  մեծ շռայլություն է դպրոցի և ծնողի համար: Բայց եթե հաշվի առնենք, թե որքան արդյունավետ է այն դարձնում ուսումնական գործնըթացը, մնացած բոլոր մտահոգությունները անհետանում են:

Երբ գրատախտակը հայտնվեց մեր դասարանում, ծնողներին անհանգստացնում էր, թե արդյոք այն չի վնասի երեխաների տեսողությանը: Շուտով համոզվեցինք, գրատախտակը ճառագայթ չի արձակում և անվնաս է տեսողության համար: Բացի այդ, մենք ունենք աչքերի համար նախատեսված մի շարք վարժություններ, որոնք կատարում ենք դասերի ընթացքում: Գրատախտակի և դրա հետ դասարանում դրված համակարգչի օգնությամբ մեր դասարանի երեխաները գործնականում տիրապետում են համակարգչային անհրաժեշտ ծրագրերի, կարողանում են օգտվել համացանցից, իրենց ինտերնետային հասցեներից, գիտեն Notebook ծրագիրը: Նրանք այս ամենը սովորել են այն ժամանակ, երբ ես կամ երեխաներից մեկը ինչ-որ աշխատանք է արել էլեկտրոնային գրատախտակով, իսկ մյուսներն այդ ամենին հետևել են մեծ էկրանի միջոցով: Նրանք այդ ամենը սովորել են աննկատ և անընդհատ գործունեության մեջ, քանի որ ուսումնական գործընթացը հիմնականում կազմակերպվում է էլեկտրոնային գրատախտակով: Երեխաները տեսողական հիշողության շնորհիվ կարողանում են ընկալել, հիշել և սովորել մի շարք համակարգչային ծրագրեր և դրանք կիռարել ուսումնական գործունեության ընթացքում:

Օտար լեզուների ուսուցման համար էլեկտրոնային գրատախտակը ամենաարդյունավետ միջոցն է: Կան շատ on-line խաղեր, դասեր, որոնք հնարավորություն են տալիս  ոչ միայն տեսնել և կարդալ բառերն ու արտահայտությունները, այլ նաև լսել օտար լեզվով արտասանվող բառեր:

Էլեկտրոնային գրատախտակով կազմակերպվող խաղ- դասերը բազմաբնույթ են, բազմաբովանդակ, գունավոր, կենդանի երեխաների մեջ առաջացնում են մեծ հետաքրքրություն և սեր  դասավանդվող առարկաների հանդեպ: Գրատախտակով ուսուցանվող դասերի  ընթացքում երեխաները բավականին ակտիվ են, քանի որ իրենք ինքնուրույն գտնում են առաջադրանքի լուծումը և հնարավորություն ունեն մատիկներով գրատախտակի էկրանին սեղմելով` ստուգելու պատասխանները, կարողանում են տեղաշարժել պատկերները, դասավորել  բառերը, թվերը: Այս ամենի շնորհիվ երեխաները հեշտությամբ և արագ յուրացնում են ուսուցանվող նյութը:

Էլեկտրոնային գրատախտակով ուսուցումը հնարավորություն է տալիս դասարանում կազմակերպել խմբային աշխատանքներ, հաճախ ինքնուրույն օգտվել համացանցից, նայել կրթահամալիրի կայքը և այն դարձնել ուսումնական նյութ: Notebook ծրագիրն ունի հետաքրքիր  պատկերներ, խաղեր և դասեր, որոնց օգնությամբ կարելի է կազմակերպել ինտեգրված դասընթացներ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.