«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Նաիրա Դալուզյան

Ամեն ինչ սկսվում է հետաքրքրությունից

Երեխաներին հետաքրքրում է շրջապատող աշխարհի և տիեզերքի հետ կապված ամեն ինչ: Նրանք սիրում են ուսումնասիրել, հասկանալ այն ամենը, ինչը խորհրդավոր և անհասկանալի է թվում: Նրանց հատկապես հետաքրքրում է  տիեզերքը` իր անսահմանությամբ և խորհրդավորությամբ: Նրանք կարող են հազարավոր հարցեր տալ, երբեմն նույնիսկ չլսել դրանց պատասխանն ու ինքնուրույն եզրահանգումներ անել:

Ես փորձում եմ բավարարել երեխաների հետաքրքրությունը, բայց ոչ երբեք նրանց պատրաստի պատասխաններ տալով (մանավանդ, որ ինքս էլ նրանց տված բոլոր հարցերի պատասխանները չունեմ):  Նրանք ստիպված են լինում շատ հարցերի պատասխաններ ինքնուրույն  գտնել: Նրանց ամեն մի հարցը դառնում է հետազոտական աշխատանքի խթան, և երեխաները սկսում են փնտրել, հարցնել, կարդալ, հայտնաբերել: Նրանք տարբեր աղբյուրներից /համացանցից, հանրագիտարաններից, այլ գրքերից/ թեմայի վերաբերյալ տեղեկություններ են հավաքում: Նրանք փորձում են իրենց գտած նյութերից ընտրել այնպիսի ինֆորմացիա, որը նոր է, հետաքրքիր է։   Նրանց հետ փնտրում, կարդում և հայտնաբերում եմ նաև ես: Հաճախ լինում են դեպքեր, որ երեխաները շատ հետաքրքիր նյութեր են բերում, և ես ինքս էլ շատ բան եմ սովորում այդ նյութից: Շատ հաճախ հենց այդ նյութերն էլ դառնում են դասի նյութ: Դրանց շուրջ կատարում ենք լեզվական, երևակայական ստեղծագործական աշխատանքներ, խնդիրներ ենք կազմում և լուծում: Երեխաները շատ  են սիրում մնջախաղով ցույց տալ արև, լուսին, գիշեր, ցերեկ, նրանք նույնիսկ խմբով ցույց են տալիս արեգակնային համակարգը (մոլորակների պտույտը Արեգակի շուրջ):

Մենք զրուցում ենք մեզ շրջապատող աշխարհի, բնական երևույթների և տիեզերքի մասին: Յուրաքանչյուրը պատմում է իր իմացածը, ասում է իր կարծիքը և փորձում այն հիմնավորել: Երբեմն թվում է, թե այդ զրույցները, հարցերն ու պատասխանները վերջ չունեն: Լինում են դեպքեր, երբ երեխաների հարցերի պատասխանները շատ բարդ են և իրենց տարիքի համար անհասկանալի: Ուզում եմ այդպիսի մի օրինակ բերել.

Երեխաներին շատ էր հետաքրքրում, թե ինչպես է, որ լուսինը իր իրական չափսերը (կլորությունը) չփոխելով մեզ երևում է տարբեր չափերով (նորալուսին, կիսալուսին, լիալուսին): Ես փորձեցի նրանց համոզել, որ այդ փոփոխությունը իրենց համար հասկանալի չի լինի եթե նույնիսկ իրենք այդ հարցի պատասխանը  գտնեն և կարդան:Երեխաները համառեցին, և ես ցանկացողներին առաջարկեցի ինքնուրույն գտնել այդ հարցի պատասխանը, մի փոքրիկ նյութ պատրաստել և ներկայացնել: Հաջորդ դասին երեխաներից մեկը տեսնյութ էր պատրաստել: Տեսանյութում նա պատմում էր այդ պրոցեսի մասին, բայց նա խոստովանեց, որ միևնույն է չի կարողանում հասկանալ այդ ամենը:  Այս ամբողջ  գործընթացում կարևորն այն էր, որ երեխան հեազոտական աշխատանք էր կատարել, գտել էր իրեն հետաքրքրող տեղեկությունը:

Կան նաև շատ երևույթներ, բառեր, որ երեխաների համար անհասկանալի են, բայց նրանք դրանից չեն նեղվում, այլ փորձում են գտնել այդ բառերի «բացատրությունը», և պետք է ասեմ, որ շատ լավ հաջողում են: Որպես օրինակ ուզում եմ նշել «արբանյակ» բառը: Մենք անընդհատ կրկնում ենք` «Լուսինը երկիր մոլորակի արբանյակն է»։ Երեխաների համար սա նոր և  անհասկանալի տերմին է: Մենք միշտ նոր, անհասկանալի բառի բացատրությունը փնտրում ենք  բառարանում: Բացատրությունը գտնելուց հետո գտնում ենք այդ բառի հոմանիշներն ու հականիշները: Մենք պարզեցինք, որ արբանյակ նշանակում է ծառա, սպասավոր, իսկ հոմանիշներն են կամակատար, ուղեկից…. 

Եվ երբ նրանք իմացան, որ լուսինը միշտ Երկիր մոլորակի կողքին է և միշտ պտտվում է Երկիր մոլորակի շուրջ, որ Լուսինը կարծես թե ուղեկցում է մեր մոլորակին, իրենք որոշեցին, որ Լուսինը  Երկիր մոլորակի ուղեկիցն է. արբանյակ-ուղեկից:

Հետո մի այսպիսի հարց առաջացավ. «Ինչո՞ւ է արևը ցերեկները դուրս գ ալիս, իսկ լուսինը` գիշերները»: Այս հարցին հետևեց ռոդարիական հնարքներից մեկը` ինչ կլիներ եթե..
 
Ինչ
կլիներ, եթե արևը արձակուրդ գնար:
Միշտ մութ կլիներ:  Վլադիկ
Մարդիկ ցրտից կմեռնեին: Աստղիկ
Երկրում ուրախություն չէր լինի: Լևոն
Արևն իր լույսը կտար լուսնին: Ռադիկ
Երկնքում միշտ լուսինը կլիներ: Հովիկ
Ամառ չէր լինի: Արաքս
Իր լույսը կթողներ մեզ մոտ նոր կգնար: Սերժ
Աշխարհի վերջը կլիներ: Միքայել
Եթե արևը արձակուրդ գնա, ո'չ լուսինը կլինի, ո´չ էլ արևը, որովհետև արևն է լուսնին լույս տալիս: Սարգիս

Ինչ
կլիներ, եթե լուսինը ցերեկը դուրս գար:
Արևախառը լուսին կլիներ: Լևոն
Առավոտյան կքնեինք գիշերը կարթնանայինք: Արաքս
Անընդհատ գիշեր ցերեկ կլիներ: Արտակ
Շատ լույս կլիներ: Արեգ
Լուսինը կվառվեր: Սարգիս

Ինչ
կլիներ, եթե լուսինը քնած մնար:
Ե'վ ցերեկը, և' գիշերը արև կլիներ: Հովիկ
Արևն իր լույսը կշատացներ ու լուսնի փոխարեն էլ լույս կտար:
Ամբողջ օրը լույս կլիներ և մարդիկ չէին կարող քնել: Արեգ

Դրանից հետո երեխաները հորինեցին պատմություններ «Արևոտ գիշերը և լուսնոտ ցերեկը» վերնագրով: Ներկայացնում եմ այդ պատմություններից երկուսը:

Լուսնոտ
ցերեկն ու արևոտ գիշերը
Կար- չկար Օլիմպիադայի մի չեմպիոն կար: Նա բոլոր սպորտաձևերում հաղթել էր: Մի օր նա դուրս եկավ բաց տիեզերք և որոշեց իր ուժը փորձել: 
Երբ գիշեր էր լինում, նա արևին հրում էր դեպի երկիր, և երկնքում արև էր լինում, իսկ երբ ցերեկ է լինում, նա լուսինն է հրում դեպի երկիր, և ցերեկով երկնքում լուսինն է հայտնվում: Նրա ուժը չի էլ պակասում: Խեղճ մարդիկ չեն հասկանում, թե ինչու է այդպես լինում: Եվ այդպես շարունակվում է, մինչև մի օր չեմպիոնը հոգնում է արևին ու լուսնին գլորելուց: Այդ օրվանից ամեն ինչ ընկնում է իր տեղը:
ԱրեգՂալամքարյան

Աստղոտ ցերեկն ու արևոտ գիշերը
Մի օր Արևը շատ էր հոգնել և խորը քուն էր մտել: Արևածագի ժամն էր, լուսինը պետք է հեռանար, իսկ Արևը չէր գալիս ու չէր գալիս: Դու մի ասա Արևը քնած է մնացել:
Լուսինը խղճաց նրան ու չարթնացնեց: Նա աստղերի հետ որոշեց մի քիչ էլ մնալ և փոխարինել Արևին: Նրան ինչքան ուժ ունեին հավաքեցին և ավելի ուժեղ լուսավորեցին օրը: Մարդիկ արթնացան և շատ զարմացան առավոտով երկնքում աստղ ու լուսին տեսնելով: Երեկոյան Արևն արթնացավ, արդեն մայրամուտի ժամն էր, բայց հիմա էլ Լուսինն էր քնել ուզում, և Արևը ստիպված ամբողջ գիշեր երկնքում մնաց` Լուսնի փոխարեն: Այդ օրվանից նրանք որոշեցին քնով չնկնել և օրվա կանոնները չխախտել:
Սարգսյան Հովհաննես

Որոշ ժամանակ այս թեմայով աշխատելուց հետո, տեսնելով երեխաների հետաքրքրությունը և աշխուժությունը որոշեցի պատրաստել խաղ-վիկտորինա:

Ինչո՞վ եմ կարևորում այս դասը:

  • Այն օգնում է հետաքրքիր կազմակերպելու թեմայի ամփոփումը:
  • Խմբային աշխատանք կազմակերպելու մեծ հնարավորություն է ընձեռում:
  • Երեխաներին մղում է հետազոտական աշխատանքի։

Այս խաղ-վիկտորինան մեծ հաջողություն ունեցավ իմ դասարանում (3-րդ դասարան):
Երեխաներն աշխատել են խմբերով: Հարցը բացվում էր էլեկտրոնային գրատախտակին, խմբերը կարդում էին հարցը, միասին քննարկում, ընտրում ճիշտ տարբերակը և թղթի վրա գրում իրենց ընտրած տարբերակը: Բոլոր խմբերի պատասխանները վերցնելուց հետո ես կանչում էի որևէ խմբից մի հոգու և խնդրում էի սեղմել իրեց ընտրած տարբերակի վրա: Արդյունքը անմիջապես երևում էր:

Ամենակարևորն այն էր, որ իմ աշխույժ և անհամբեր երեխաներից և ոչ մեկն առանց խմբի ընկերների հետ քննարկելու ոչինչ չէր գրում, ոչ մեկը միանձնյա որոշումներ չէր կայացնում: Այս դեպքում կարևոր էր նաև այն պայմանը, որ խմբերը պետք է պատասխանը ոչ թե բարձրաձայն ասեին,այլ`  գրեին: Դասն ընթացավ հետաքրքիր, աշխույժ, բայց անաղմուկ:Անկեղծ ասած` երեխաների խնդրանքով մեկ ամիս հետո մենք կրկնեցիք այս դասը: Ոգևորությունը նույնն էր:
Խաղի արդյունքներից մեկն էլ այն եղավ, որ երեխաներից մեկը` (Արեգ Ղալամքարյանը) կազմեց նմանատիպ մի խաղ` կենդնիների վերաբերյալ: Նա  գտել էր կենդանիների մասին հետաքրքիր տեղեկություններ, կազմել էր հարցեր և պատրաստել էր շատ հետաքրքիր աշխատանք:

Մենք նրա կազմած խաղ-վիկտորինան նույնպես դարձրինք դասի նյութ: Վերջում ուզում եմ նշել, որ առանց էլեկտրոնային  գրատախտակի պարզապես հնարավոր չէր լինի այսպիսի դաս կազմակերպել:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.