«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Մանուշակ Չորեկյան
Հասմիկ Ղազարյան
Նանե Ասատրյան

«ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ԵՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ. ԽՈՀԵՐ ԿԱՄ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ընդհանրապես օտար լեզվի ուսուցումը մի շարք խնդիրներ ունի իր առաջ՝ օտար լեզվի միջոցով օտար մշակույթին առչվելը, մայրենի լեզվի համեմատությամբ տարբերությունները նկատելու միջոցով դիտողականության զարգացումը, բառապաշարի հարստացումը և այլն։
Թարգմանության միջոցով օտար լեզվի ուսուցումն անհամեմատ ավելի շատ խնդիրներ է լուծում։

Մեր ղեկավարած խումբը, որի հետ աշխատում ենք արդեն երեք տարի,  ոչ միայն  ռուսերենն իր համար դարձրել է տեղեկություն ստանալու լեզու, այլև կատարել է մի շարք թարգմանական աշխատանքներ՝ ուղղված իրենցից փոքր կամ իրենց հասակակից սովորողներին։ Մասնավորապես՝ Վասիլի Լիվանովի հեքիաթների՝մեր կայքում պարբերաբար հրատարակվող թարգմանությունները 8-րդ դասարանում նրանց կատարած աշխատանքի արդյունքն են։ Մինչ այդ և դրան զուգահեռ երեխաների հետ հասցրել ենք թարգմանել հետաքրքիր տեղեկություններ տարբեր ռուսալեզու գրքերից ու ռուսալեզու կայքերից, մի շարք մուտֆիլմեր։

Այս տարի ձեռնամուխ եղանք ավելի լուրջ աշխատանքի (թեպետ դժվար է ասել՝ որն է ավելի աշխատատար. հանրամատչելի փաստագրական ֆի՞լմը, թե՞ մուլտֆիլմը)։  Չենք դադարեցրել նաև գրավոր տեքստեր թարգմանելը. պարբերաբար «Аргументы и факты» և այլ ռուսալեզու լրատվական կայքերից թարգմանություններով հարստացնում ենք կայքի «Լրատվական ծառայություն» բաժինը (նյութերը՝ կայքում)։

Եվ այսպես՝ ինչ է տալիս սովորողին թարգմանությունը։  
Տպագիր տեքստից թարգմանելիս սովորողները նախ՝ վարժվում են տվյալ լեզվի տառատեսակներին, այնուհետև՝ ուշադրություն են դարձնում այդ լեզվի ուղղագրությանն ու բառապաշարին, աստիճանաբար ընկալում են օտար լեզվամտածողությունը՝ ակամա համեմատելով մայրենի լեզվի հետ։ Հընթացս հմտանում են բառարաններից օգտվելուն։  Մասնագետ ուսուցիչների օգնությամբ համեմատում են ոչ միայն բառապաշարն ու շարահյուսական կառույցները, այլև խորանում են խոսքի ոճի մեջ, կատարում են խոսքային շերտի համապատասխանեցում թարգմանության ժամանակ։ Այս իմաստով կարևոր է երկու լեզուների ուսուցիչների ներկայությունը դասին։ Սա բացառում է ինչպես տեքստի, բառի կամ արտահայտության (դարձվածքի) սխալ հասկանալը, այնպես էլ բառացի,  առաջինը մտքին եկած բառերով թարգմանությունը կամ օտարաբանությունը։

Մուլտֆիլմերի կամ տեսանյութերի թարգմանությունը լեզվի ու խոսքի իմացության նոր մակարդակ են ապահովում։ Այստեղ սովորողները մի քիչ լարվում են՝ լսելով հասկանալու համար։ Աստիճանաբար վարժվում են թարգմանվող լեզվի ռիթմին ու շեշտադրությանը հնարավորինս բնական միջավայրում (ուսուցիչը, անգամ մայրենի լեզվի ուսուցիչը, միանգամայն բարի նկատառումներով բառերն արտասանելիս ջանում է իր սաներին հասկանալի լինել ու հնչեցնել նաև, որքան էլ զարմանալի է, ուղղագրությունը)։ Ֆիլմեր թարգմանելիս մենք մի հնարք ենք գործածում. սովորողներից պահանջում ենք կրկնել լսած նախադասությունը կամ արտահայտությունը։ Այդպես ուսուցիչներս պարզում ենք՝ ամե՞ն ինչ են լսել ու ճիշտ ընկալել, իսկ երեխաները հմտանում են օտար լեզուն արտասանելու մեջ, սովորում են ճիշտ շեշտադրել և ջանում են համապատասխան առոգանություն ապահովել։ Լսելով թարգմանելու դեպքում բառարանին դիմելիս բառի ուղղագրությունն ստիպված են հիշել։

Ուրեմն՝ թարգմանությամբ օտար լեզվից սովորում են կարդալ, լսելով հասկանալ , հիշել ուղղագրական ամենագործածական կանոնները, ընկալել տվյալ լեզվի առոգանությունն ու արտաբերել այն։

Սակայն, կասկած չկա, որ թարգմանությունը խորացնում է նաև մայրենի լեզվի իմացությունը, յուրօրինակ ձևով մշակում խոսքը։ Եթե հայոց լեզվի ժամին առաջարկում ես սովորողին կարծիք հայտնել կամ խոսել մի բանի մասին, երբեք չես կարող վստահ լինել, թե նա ասաց հատկապես այն, ինչ ուզում էր ասել։ Թարգմանության ժամանակ ասվածը հստակ հասկանալի է։ Հարկավոր է նույնն ասել մայրենի լեզվով։ Էստեղ սկսվում է հոմանիշների փնտրտուքը, խոսքի ոճն ապահովող շարահյուսական կառույցների ընտրությունը, բառախաղերը, դարձվածքներն ու ասացվածքները ոչ թե նույնությամբ, այլ համապատասխան միավորներով թարգմանելու ոչ հեշտ, բայց շատ հետաքրքիր աշխատանքը։ Էլ չեմ խոսում թարգմանելիս ճիշտ շարադասություն կառուցելու  և շրջուն շարադասությունն ըստ հարկի կիրառելու մասին։
Թարգմանության դասընթացում խոսքի մշակույթ ասելով՝ մենք հենց սա ենք հասկանում։

Խոսքի մի այլ մշակույթ էլ ապահովվում է թարգմանությունը ձայնագրելիս։ Ֆիլմի կամ մուլտֆիլմի կրկնօրինակումը հետաքրքիր խաղ է դպրոցականի համար։ Բայց և թվային ձայնագրիչը բացահայտում է  արտասանական թերությունները։ Մենք չենք նկատում, որ խոսքի ժամանակ բառերը մինչև վերջ չենք արտասանում, կուլ ենք տալիս որոշ հնչյուններ, շատ դանդաղ, անհարկի դադարներով կամ, ընդհակառակը, անհասկանալի լինելու չափ արագ, անշեշտ կամ տարօրինակ առոգանությամբ ենք խոսում ։ Ձայնագրությունը հնարավորություն է տալիս լսելու հենց նոր հնչած խոսքը, ուշադրություն դարձնելու թերությունների վրա և նոր ձայնագրությամբ շտկելու դրանք։ Սովորողները հասկանում են, որ մի բան է  պարզապես խոսելը, մի այլ բան՝ ինչ-որ բան խոսքով ներկայացնելը։ Ասում ես, որ լսեն։ Պետք է լսելի լինել։ Դրա վրա ջանք թափելը նույնպես ապարդյուն չէ։

Եթե տպագիր տեքստի թարգմանությունների ժամանակ երեխաները սովորեցին օգտվել word ծրագրի տարբեր հնարավորություններից, իրենց արածը ներկայացնելու համար՝ Power Point ծրագրից, իրենց թարգմանած գիրքն ու տեքստերը ձևավորելու համար՝ համացանցից ու  AdobePhotoshop-ից, ապա կրկնօրինակումը ձայնագրելու համար սկսել են գործածել թվային ձայնագրիչը, իրենց աշխատանքը նկարել-լուսաբանելու համար՝ թվային ֆոտոխցիկը. նկարների լեզվով խոսելն էլ մտքերի յուրօրինակ թարգմանություն է։

Թվային միջոցները յուրացնելու գործում նույնպես սովորողների հետ աշխատում է հմուտ մասնագետը։

Դժվար է ասել՝ թարգմանիչների խմբից քանի՞սը հետո թարգմանությունը կընտրեն որպես մասնագիտություն։ Բայց այն, որ թարգմանության դասընթացը նրանց այս տարիների ընթացքում ավելի լայնախոհ, բանիմաց է դարձրել և օժտել մի շարք հմտություններով, անկասկած է։ Եվ, ամեն ինչից զատ, սովորելն այդ միջոցով, ուզում ենք հավատալ, հետաքրքիր է եղել։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.