«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Նաիրա Նիկողոսյան

«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»-Ն ՆՈՐ ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶՈՒՄ

Ասա ինձ, և ես կմոռանամ,
Ցույց տուր, և ես կհիշեմ,
Մասնակից դարձրո´ւ, և ես կսովորեմ:
Չինական ասացվածք

Կրթահամալիրի կրտսեր դպրոցների (նախակրթարան, 1-4-րդ դաս., 5-6-րդ դաս.) կառուցվածքը  այս առարկայի իր կազմակերպումն է պահանջում: Նախակրթարանում, 1-4-րդ դասարաններում  տեխնոլոգիան ներառված է «Իմացումի հրճվանք» ծրագրում: Գործունեության պատասխանատուն դասվարն է, իսկ մասնագետները դասվարների հետ խորհրդատվություն ու վերապատրաստումներ են իրականացնում: 2-4-րդ  դասարաններում, ըստ ուսումնական պլանի, սովորողը շաբաթական 2 ժամ կարող է ընտրել տեխնոլոգիա` դիզայն, խեցեգործություն, բույսերի և կենդանիների խնամք, խոհանոցային գործ: Այս ուսումնական տարում ընտրել են. 30 սովորող` դիզայն, 15 սովորող`բուսերի խնամք, 30 սովորող`խեցեգործություն: 5-6-րդ դասարաններում  ուսպլանով տեխնոլոգիային տրված 2 ժամը դասացուցակում դրված է իրար ետևից: Տեխնոլոգիայի դասին դասարանը բաժանվում է խմբերի` դիզայն, բույսերի և կենդանիների խնամք: Խմբերը երկրորդ կիսամյակում փոխվում են. բոլոր սովորողներն էլ  մասնակից են լինում և´ դիզայնի պարապմունքներին, և´ բույսերի և կենդանիների խնամքին: Այս դասարաններում սովորղին տրված է նաև տեխնոլոգիան շաբաթական 3 ժամ ընտրելու հնարավորություն: Այս ուսումնական տարում ընտրել են 22 սովորող դիզայն, 12 սովորող` բույսերի խնամք, 12 սովորող`կենդանիներ խնամք: Սովորողների ուսումնառության այս բաղկացուցիչների (ընդհանուր պարտադիր, ընտրությամբ և լրացուցիչ կրթություն) ծրագրային կազմակերպման արդյունքում ունենք շարունակական կրթություն, որոնք լրացնում են իրար, դառնում հանրակրթության բաղկացուցիչ  ու մեծացնում սովորողների  ինքնարտահայտման, ինքնադրսևորման հնարավորությունները:

Տեխնոլոգիան կազմակերպվում է լաբորատորիաներում` խոհանոց-լաբորատորիա, խեցեգործության ահեստանոց, բնագիտության-լաբորատորիա, բակ-պարտեզ։

Կրթահամալիրի 2009-2012թթ. Զարգացման ծրագրի խնդիրներից են.
«ա/ պարազիտիկ՝ ոչ ստեղծական, ոչ արտադրական (արտադրողական) ուսումնական աշխատանքից վերջնական և ամբողջական ձերբազատում. զարգացման ծրագրի ողջ ժամանակահատվածում կրթահամալիրի յուրաքանչյուր ուսուցչի (մասնագետի), սովորողի, կրթահամալիրի յուրաքանչյուր օղակի  կողմից կրթական ամեն մի նախաձեռնության, ուսումնական ամբողջ աշխատանքի իրագործում հասարակական-անհատական կոնկրետ պահանջարկ ունեցող ծառայությունների  և (կամ) ապրանքների տեսքով:
բ/ հավաստի և օպերատիվ, յուրաքանչյուրին տեսանելի ներկայացնելով ուսումնառության արդյունքում և դրա միջոցով ստեղծվող ապրանքների ու ծառայությունների քանակը, ծավալն ու տեսականին՝ կրթական գործունեության գնահատման նոր համակարգի ձևավորում. հասարակական կյանքին լիարժեք ներառված սովորող (այդ թվում հատուկ պայմանների կարիքով և արտակարգ ունակություններ դրսևորած) ու մասնագետ քաղաքացիների պատրաստում»:

Զարգացման ծրագրի այս խնդիր-պահանջներն արդեն կատարվում են. էլեկտրոնային ուսումնական նյութեր, թաղարներ, միջավարի բարելավման նախագծեր (սոսյաց պուրակ, հողերի ազատագրում ասֆալտից, «կանաչ ներսում»):
Շնորհիվ նպատակային և արդյունավետ ներդրումների, ուսուցողական միջավայրը դարձավ ավելի անվտանգ, հարմար, հիգիենիկ, հետաքրքիր:

Դպրոցը կապվում է  կյանքին, որ սովորողը սովորական, առօրյայում ձեռք բերած փորձը դպրոց բերի ու կիրառի և հակառակը` կարողանա իր հետ տանել և ամենօրյա կյանքում կիրառել: Այսպես սովորողն ուսումնական գործունեության ակտիվ մասնակից է, ոչ թե պասիվ դիտող կամ լսող:

Միջավարի բարելավում, ուսումնական նյութեր, ծեսեր, սննդի կազմկերպում. մեր կյանքն են ու պահանջում են նորովի կազմակերպում: Բոլորը ուսումնական են և ուղղված են սովորողի բնական ու ներդաշնակ զարգացմանը: Նախորդ տարիներին էլ էինք ծառեր, թփեր տնկում, մաքրում էինք տարածքը, դրանց մի մասը չորանում էր, մի մասը տանում էին: Բայց մենք սովորողների հետ անհոգնել տնկեցինք ու մաքրեցինք: Այս կազմակերպումը բերեց նրան, որ, որպես ցուցանիշ, այս տարի արձանագրեցինք, որ անցյալ տարի տնկված բոլոր ծառերը պահպանվել են, շրջապատը անհամեմատ մաքուր է, քան անցյալ տարիներին։ Հիմա ավելի քիչ ենք մաքրում, բայց մաքուր է։ Ստացվում է, որ անցորդները, բնակիչները, սովորողներն ավելի ուշադիր են դարձել իրենց շրջապատի նկատմամբ: Նկատելի է սովորողների անձնական հոգատարությունը իրենց տնկած ծառերի, թփերի նկատմամբ` ոչ թե դասից դաս, այլ ամենօրյա խնամք: Սովորողները իրենց տնկած ծառերի, թփերի մասին հանրագիտարաններ են ստեղծել: Տեղեկությունները հավաքել են համացանցից, տեղեկատու գրականությունից:

Գործող կարգի համաձայն, սովորողների աշխատանքները գնահատվել են ցուցադրությունների, ցուցահանդեսեների, ստուգատեսների ժամանակ:

Կրտսեր դպրոցում  մեդիատեխնոլոգիաների ամենօրյա կիրառումն ու զարգացումը ավելի արդյունավետ է դարձնում հանրակրթության կազմակերպումը: Ուսուցողական ծրագրում այս ուսումնական տարում մեկ դասարանի օրինակով արդեն փորձարկել ենք  էլեկտրոնային գրատախտակը դասարանում ծրագիրը: Ծրագրի իրագործման աջակցել են ծնողները և ուսուցողական ծրագիրը: Ծրագրի արդյունքները մանրամասն ներկայացված են «Դպիր»Էլեկտրոնային  ամսագրի 29-րդ համարում` Լուսինե Փաշայանի հոդվածում:

2010-11 ուստարում այս ծրագրով ևս մեկ առաջին դասարան կբացենք Նոր դպրոցում: Համակարգչային լաբորատորիաները, մի տեսակ, սպառել են իրենց. այսօր անհրաժեշտություն է դարձել, որ սովորողը ոչ թե որոշակի ժամերի գնա համակարգչային լաբորատորիա, այլ իր գործունեության ընթացքում անընդհատ կարողնանա կիրառել ՏՀՏ-ը գործիքները` և´ տանը, և´ դպրոցում:

Մեդիատեխնոլոգիաների հետևողական ներմուծումը ուսուցողական ծրագիր, անհատական համակարգիչն ու ինտերնետը, ուսուցման թվային այլ միջոցները դարձել են սվորողների ու դասավանդողներ աշխատանքային գործիքները: Էլեկտրոնային փոստը դարձել է մեր հաղորդակցությունների փոխանակման հիմնական միջոցը: Առանձին դասավանդողներ ու ուսոցիչներ իրագործում են հեռավար ուսուցման ծրագիր:

Ցուցանիշներ
Հետազոտությունները ցույց տվեցին, որ սեպտեմբերի համեմատությամբ և´ սովորողներ, և´ դասավանդողների ՏՀՏ անհատական գործիքները ավելացել են ուսուցողական ծրագրում:

Ուսուցողական ծրագրում ամեն օր օգտագործվող մեդիա միջոցներ

Թվային ֆոտախցիկներ
Թվային ձայնագրիչ
Համակարգիչներ
Էլեկտրոնային գրատախտակ
Սկաներ
Ականջակալներ

Շրջակա միջավայր

Հողերի ազատագրում ասֆալտից - 100 քառ.մ
կանաչ ներսում - 27տեսակ, 35թաղար
լաբորատորիայում բազմացրած 50 նոր թաղարներ, որոնք հիմնականում նվիրել են
Սոսիների պուրակ - 60 նորատունկ սոսի

Դիզայն

Օրացույցներ, SD-ներ
Զատկական հագուստներ

Սուգատեսներ

Թվային տեխնիկական միջոցները որպես ուսուցման գործիքներ - 110 սովորող
Թումանյանական ստուգատես - 160 սովորող, 70 նյութ, 5 հատուկ մրցանակ
Չարենցյան ստուգատես - 30 ուսումնական նյութ, 60 սովորող (հիմնականում 5-6-րդ դաս./
«4-6» էլեկտրոնային թերթ
«Նոր դպրոց» էլեկտրոնային օրաթերթ

Ցուցահանդեսներ

Կրթահամալիը 20 տարեկան է
Անսովոր տոնածառներ
Բարեկենդանից Զատիկ
Սև-սպիտակ

Ցուցահանդեսներին ու ցացադրություններին  մասնակցում են ուսուցողական ծրագրի բոլոր սովորողները:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.