«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Գրիգոր Խաչատրյան
Հեռուստատեսություն
խոսքը արժևորելու միջոց

Գիրը և գրականությունը երկար ժամանակ եղել է հաղորդակցության հիմնական միջոց` քաղաքակրթության փորձը պահպանելու և փոխանցելու համար:
Նրա անբաժան մասն է եղել նաև պատկերը`  որպես խոսքը լրացնող հաստատող միջոց (նկարազարդում,ձևավորում):
Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքը առանց հեռուստատեսության, որին մեղադրում են մեր կյանքում գրի և գրականության դերի նվազման համար: Իրականում այն պարզապես կրթության, գիտության և տեղեկատվության փոխանակման ավելի արդյունավետ միջոց է (լավ է մեկ անգամ տեսնել քան տասը անգամ լսել):

Պատկերը հիմա հանդես է գալիս որպես ինքնուրույն արժեք, և շատ դեպքերում արդեն խոսքն է դառնում լրացնող ամբաղջացնող մաս պատկերին:Այն ինչ կարելի է ցույց տալ, կարիք չունի ասելու, գրելու, ցույց տալով մենք մի քիչ քիչ ենք խոսում, որով միայն արժևորվում է խոսքը, որովհետև ամեն ինչի ավելին տանում է դրա արժեզրկմանը;
Կրթության մեջ այս հանգամանքը դեռևս լիովին չի հասկացվել և չի կիրառվում, ինչը նշանակում է ընդամենը չհասկանալ և չգնալ ժամանակի պահանջներին ընդառաջ: Կարծում եմ, որ  արդեն եկող ուստարվա ուսպլանի մեջ ամբողջ կրթահամալիրով կարտացոլվի հստակ մեդիա կրթությունը:

Մենք օգտագործում ենք «իմացումի հրճվանք» արտահայտությունը, ինչը նաև ճանաչում, ինքնաճանաչում է, որով մարդ տարված է ամբողջ կյանքում: Բոլորս էլ մեծ հետաքրքրությամբ ենք մեզ զննում լուսանկարներում և տեսանյութերում, դա մի անկողմնակալ հայելի է և դաստիարակման միջոց: Ես տեսել եմ այդ ազդեցությունը կրած դպրոցի ուսուցիչներ և սովորողներ, արտաքին և ներքին կտրվածքով: Այսօր ամբողջ աշխարհում գնալով ավելի և ավելի են շատանում ամենուր տեղադրվող տեսախցիկները, մենք կարող ենք տեսնել մեր յուրաքանչյուր քայլը արբանյակային կապի միջոցով, որից  կարելի է միայն ուրախանալ, որովհետև գաղտնի միայն վատ գործերն են արվում, և ինչքան տեսախցիկ` այնքան քիչ վատ գործեր:Եվ քանի որ մենք ոչինչ չունենք թաքցնելու ոչ մեկից, և մեր տանիքները թաքցնում  են մեր գործերը արբանյակային տեսախցիկներից, նրանց սկսել ենք տեղադրել  դասասենյակներում:

Մեզ մոտ արդեն ավարտվել է, կարծում եմ, տեսախցիկներով նկարելու, նայելու-ուրախանալու էտապը, և տեսախցիկները սկսում են դառնալ կրթության մեջ գրին հավասար աշխարհա- և ինքնաճանաչողության միջոց:
Մենք նախատեսել ենք և արդեն սկսել ենք անցկացնել ուսուցիչների համար սեմինարներ, տեսանյութերն ավելի վարպետորեն օգտագործելու  և այդ փորձը սովորողներին հաղորդելու համար: Կարծում եմ` մեր ինտերնետային հեռուստատեսությունը մի մեծ քայլ կլինի կրթության արդյունավետության բարձրացման հեռավար ուսուցման, և մեր էլեկտրոնային ամսագրերն ու թերթերը գնալով ավելի շատ կպարունակեն տեսանյութեր, հանուն մատչելիության և գրավչության:

Այսօր ես արդեն ուղարկել եմ Ամերիկա կրթահամալիրում անցկացված Տիգրան Հայարապետյան և Հովհաննես Թումանյան օրերի տեսանյութերը հեռուստատեսային ձևաչափով, այնտեղի հեռուստատեսությամբ ցուցադրելու համար, որը կարծում եմ շարունակություն կունենա մի փոքր փոփոխված ձևով:

19.04.2010թ.

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.