«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Մարգարիտ Սարգսյան

Լրատվական գործակալությունը` որպես ՏՀՏ-ի օգտագործման և օտար լեզուների գործնական կիրառման արդյունավետ ձև ուսուցման գործընթացում

Լրատվական գործակալություն. նպատակ, խնդիրներ
Լրատավական գործակալության նպատակն է նախ և առաջ խթանել օտար լեզվի գործնական ուսուցումը: Թվում է` մենք շատ վաղ տարիքից սկսում ենք ուսումնասիրել օտար լեզու ու պետք է որ արդեն ավագ դպրոցում կարողանանք ազատ շփվել այդ լեզվով, բայց փաստերը ցույց են տալիս, որ այդպես չէ: Սովորողների մեծ մասը տեսական պատկերացում ունի օտար լեզվի մասին, և միայն շատ փոքր խումբ է կարողանում գործնականում կիրառել այն: Այս դեպքում չեմ առանձնացնում օտար լեզվի ուսուցման խորացված դասարանները, քանզի կարծում ենք, որ օտար լեզու գործնականում պետք է կիրառեն բոլոր սովորողները: Այս խնդրի լուծման տարբեր ճանապարհներ կան, դրանցից մեկն էլ թարգմանչական աշխատանքն է: Շատերը կարող են ընդդիմանալ` ասելով, որ թարգմանությունը լիովին այլ լեզվաընկալում ու լուրջ հմտություններ է պահանջում: Այդ ամենն, իհարկե, այդպես է, սակայն խնդրին պետք է մոտենալ այլ տեսանկյունից. մենք չենք խոսում գեղարվեստական բարձրաժեք թարգմանության մասին, այլ խոսում ենք նյութի փոխադրման մասին: Բացի այդ, ուսուցումը անընդհատ ու շարունակական գործընթաց է, որի ընթացքում պետք է յուրացվեն նորանոր հմտություններ: Շատ կարևոր է, որպեսզի սովորողը կարողանա հասկանալ օտար լեզվով գրված նյութը և հնարավորություն ունենա այն փոխադրելու մայրենի լեզվով: Այդ աշխատանքի ընթացքում սովորողը ոչ միայն օտար լեզուն է գործնականում կիրառում, ծանոթանում նրա քերականական կառույցներին, բառապաշարին, այլև աշխատում է մայրենի լեզվով` միաժամանակ յուրացնելով մայրենի լեզվի քերականական կառույցները, ոճական առանձնահատկությունները և այլն:

Կա մեկ այլ կարևոր խնդիր ևս. սովորողը և դասավանդողը հետ չեն մնում ժամանակից` կարդում են ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, գիտական ու մշակութային նորությունների և հայտնագործությունների մասին: Չեն աշխատում ժամանակավրեպ ու անհետաքրքիր նյութերով: Ե´վ սովորողը, և´ դասավանդողը սովորում են փնտրել, գտնել հենց իրենց հետաքրքրող նյութերը` կարևորը զատելով անկարևորից, գլխավորը` երկրորդականից. ինչն էլ շատ կարևոր է:

Ինտերնետն ու համակարգչային ծրագրերի գործնական կիրառումը չի դառնում միայն հայտարարություն, այլ ամենօրյա, գործնական աշխատանք: Նյութը թարգմանելու ժամանակ սովորողն օգտվում է թարգմանչական ծրագրերից, Microsoft office, photoshop ծրագրերից, ինտերնետից: Սովորում է ոչ միայն թարգմանել, այլև` նյութին համապատասխան նկար ընտրել` ձևափոխելով ըստ իր ճաշակի:

Լրատվական գործակալությունն այսօր

Այժմ լրատվական գործակալության համար կարևոր է խթանել յուրաքանչյուր դասավանդողի և սովորողի անհատական մասնակցությունը, ստեղծել թարգմանական նյութերի հետաքրքիր շտեմարան, խրախուսել այդ նյութերի օգտագործումը դասապրոցեսում: Հրապարակված նյութերը համարելով սովորողների և դասավանդողների համատեղ կամ անհատական հետազոտական, որոնողական աշխատանքի արդյունավետ ձև` դարձնել այդ աշխատանքը թեթև, ամենօրյա, արդյունավետ և հետաքրքիր: Աշխատանքի մեջ ներգրավել դասավանդողների ու սովորողների մեծ մասին:
Գործնական աշխատանքների ընթացքում սովորեցնել` ինչ թարգմանել և ինչպես, ինչպես օգտվել արդեն ստեղծված թարգմանական աշխատանքների շտեմարանից:

Լրատվական գործակալությունը վաղը

Լրատվական գործակալությունը նպատակ ունի հետագայում մշակելու և փորձարկելու online դասընթացների շարք, որը հնարավորություն կտա սովորողներին կարդալու օտարալեզու մամուլ, գրականություն, կատարելու համապատասխան մշակումներ, լեզվական-փոխադրական աշխատանք` առանց սահմանափակվելու դասաժամով: Հնարավորություն կտա սովորողներին online ռեժիմում հաղորդակցվելու դասավանդողների հետ` ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն: Շփվել օտարալեզու իրենց հասակակիցների հետ` իրականացնելով մշակութային, գիտական ռեսուրսների, նյութերի, փոխադրումների փոխանակումներ: Դասընթացների այդ շարքը հնարավորություն կտա սովորողին հարմար ժամանակ և հարմար պայմաններում յուրացնելու առաջարկվող նյութը` իրականացնելով դրա գործնական կիրառությունը: Այս դասընթացների շարքը կառաջարկվի հատկապես ավագ դպրոցի դասավանդողներին և սովորողներին` խրախուսելով սովորողների ազատ ընտրության և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.