«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Ռուզաննա Պետրոսյան
ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի թիվ 1 միջն. դպրոց

Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց

Գիտությունների և արտադրության ինտեգրացման մեր ժամանակներում առաջնակարգ նշանակություն է ստանում գիտությունների համագործակցությունը` միջգիտական կապերը: Քանի որ ուսումնական առարկաները ուսուցանում են գիտությունների հիմունքները, ուստի հրատապ է դառնում նաև ուսուցման գործընթացում միջառարկայական կապերի իրականացումը:

Ուսուցման արդյունավետությունը բարձրացնում են ոչ թե մեխանիկորեն սերտած ինտեգրացված տեղեկություններով, այլ իրականությունն միջառարկայական կապերով: «Ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ոչ թե ինտեգրացում, այլ ուսումնական առարկաների ընթացակարգային կորդինացում միջառարկայական կապերի, որոնք արտացոլում են բնության և հասարակության մեջ առկա կապերը»[1]:

Մանկավարժական պրակտիկայում երբեմն նույնացնում են միջառարկայական կապերը իրականացնող և, այսպես կոչված, ինտեգրացված դասերը: Այժմ էլ ինչպես բարձր դասարաններում, այնպես էլ արտադասարանական առարկայական խմբակների պարապմունքներում, կազմակերպվում են ինտեգրացված դասեր` նվիրված կոնկրետ որևէ տարողունակ-համալիր ընտրովի թեմայի ուսումնասիրմանը: Օրինակ` «Բնությունը և մարդը», «Ես և շրջակա աշխարհը», «Քիմիան և ֆիզիկան մեր շրջապատում» և այլ թեմաների համալիր ուսումնասիրումը հնարավոր է միայն միջառարկայական կապեր իրականացնող ինտեգրացված դասերին:

Սակայն քիմիայից, ֆիզիկայից, կենսաբանությունից կամ այլ առարկաներից կազմակերպվող ինտեգրացված դասերը պիտի տարբերել միջառարկայական կապերը իրականացնող սովորական դասերից, որտեղ ուսումնասիրվում են ոչ թե ընտրովի թեմաներ /ինչպես ինտեգրացված դասերի ժամանակ է արվում/, այլ տվյալ առարկայի դպրոցական ծրագրային նյութերը:

Ինտեգրացված դասերը լավ է նկարագրել Ի. Պ. Պոդլասին, գրելով. «Ինտեգրացված դասերին միավորվում են մեկ թեմային նվիրված տարբեր առարկաներից գիտելիքների բլոկները: Ուստի շատ կարևոր է ճիշտ որոշել ինտեգրացված դասի գլխավոր նպատակը: Երբ որոշված է ընդհանուր նպատակը, արդեն առարկաների բովանդակությունից ընտրում են միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար[2]: Սակայն դեռևս ստեղծված չեն բավականաչափ ինտեգրացված դասագրքեր, ընդգծված և հահակարգված չեն ուսումնական նյութերը, որը ուսուցչի համար դժվարին խնդիր է: Սակայն ուսուցչի համար դժվար չէ նախապես պլանավորել, թե տվյալ առարկայից այս կամմ այն թեման, ենթաթեման անցնելիս ինչպիսի կապեր է ստեղծվելու հարակից առարկաների միջև:

Այսպիսով, փորձելով հաղթահարել դժվարությունները, համագործակցելով ուսուցիչների հետ` կազմակերպեցի բաց դաս ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցում 6-րդ դասարանում բնագիտություն առարկայից «Ես և շրջակա աշխարհը» թեմայով:
 
Ինտեգրացված դաս
Դ ա ս ի պ լ ան
Թեմատիկ միավոր` «Ես և շրջակա աշխարհը «.
Դ ա ս ը ն թ ա ց` Միջառարկայական ինտեգրում.
6 – րդ դասարան
Ու ս ու ց իչ` Ռուզաննա Պետրոսյան

Առաջնային առարկայախումբ

  • Քիմիա
  • Ֆիզիկա
  • Կենսաբանություն
  • Աշխարհագրություն

Երկրորդային առարկայախումբ

  • Պատմություն
  • Հայոց լեզու
  • Ինֆորմատիկա
  • Արվեստ /նկարչություն/

Հիմնական հասկացությունները /էկոլոգիական հիմնախնդիրներ/

  • Մթնոլորտ: օզոնային շերտ
  • Ջրի աղտոտում
  • Թթվային անձրևներ
  • Հին հռոմ; նրա ծաղկումը և կործանումը
  • Ֆոտոսինթեզ

Չափորոշիչներ

  • Հասարակության էկոհամակարգերի միջև կապի ու փոխներգործության առավել խոր պատկերացում,
  • Բնական պաշարների կարևորության գիտակցում,
  • Հասարակության` շրջակա միջավայրը փոփոխող գործունեության պատճառների ու հետևանքների ընկալում և վերլուծում,
  • Բնության և հասարակության միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտության ըմբռնում,
  • Երկրի մթնոլորտի կառուցվածքի մասին պատկերացում,
  • Կենդանի օրգանիզմների համար օդի նշանակության կարևորում,
  • Օդի բաղադրության, թթվածնի և ածխաթթու գազի հատկությունների, բույսերի և կենդանիների, այդ թվում նաև մարդու կենսագործունեության վրա օդի աղտոտման վնասակար ազդեցության իմացություն,
  • Օդի մաքրության պահպանման անհրաժեշտության կաևորություն

Դասի նպատակները`
Ընդհանուր նպատակներ

  • Աշակերտներին գաղափար տալ բնության միասնության մասին
  • Բացատրել կենցաղային քիմիայի ոչ ճիշտ կիրառման բացասական նշանակությունը
  • Աշակերտներին իրազեկ պահել էկոլոգիական հիմնախնդիրներին և նպաստել որոշակի վարքագծի ձևավորմանը էկոլոգիական հիմնախնդիրների շուրջ որոշումներ կայացնելիս

Վարքային նպատակներ

  • Ուսուցման գործընթացում բնապահպանական դաստիարակությունը դարձնել առաջնահերթ խնդիր
  • Սովորողներին ծանոթացնել երկիր մոլորակի մթնոլորտային թաղանթին, ինչպես նաև երկիր մոլորակի վրա կյանքի պահպանման գործում դրա նշանակությանը
  • Ձևավորել խմբում աշխատելու, համագործակցելու, գիտելիքը հիմնավորելու, և որոշումներ կայացնելու կարողությունները

Դասի կարևորությունը
Որպես ՀՀ քաղաքացիներ աշակերտները պետք է`

  • Զարգացնեն իրենց քննադատական մտածողությունն ու ստեղծագործական ներուժը, օրինակելի վարքագիծ ձևավորեն,
  • Բաարեխղճորեն և խնայողաբար օգտագործեն բնական ռեսուրսները, դա անեն գիտակցաբար և իրազեկորեն,
  • Գաղափար ունենան մթնոլորտի կազմության մասին,
  • Գիտենան, որ բոլոր կենդանի օրգանիզմները բաց համակարգեր են, այսինքն` տեղի է ունենում գազափոխանակություն օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև, որ շնչառությունը բնորոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին և այն անընդմեջ գործընթաց է,
  • Գիտենա, ու մթնոլորտում եղած թթվածինը հիմնականում ծախսվում է շնչառության, այրման և նեխման ժամանակ, սակայն նրա քանակությունն անընդհատ վերականգնվում է կանաչ բույսերի ֆոտոսինթեզի արդյունքում,
  • Մտահոգվի օդի մաքրությամբ
  • Հոգ տանի տարածքում կանաչ բույսերի պահպանմանը և խնայի սենյակային բույսերը
  • Կարողանա իր հետազոտության արդյունքում եզրահանգումներ անել և կիրառել:

Դասի պլան

 

Ժամաքանակ

Ուսուցչի գործողությունը

Աշակերտի գործողությունը

Օգտագործված մեթոդներ և հնարներ

Ներածական մաս
Խթանում /խ/

20 րոպե

Լսել, ուղղորդել, պարզաբանել,կապակցել այլ առարկաներից ստացած գիտելիքների հետ, տալ խրախուսող հարցեր, կապել հիմնախնդիրները առօրյա կյանքի հետ:

Նկարագրել հիմնախնդիրները և նրանց վերաբերյալ գրել հեքիաթ:

Մտագրոհ
Կազմել հասկացությունների ցանց:

Հիմնական մաս
Իմաստի ընկալում /ի/

40 րոպե

Վերահսկել, ուղղորդել, կատարել մեջբերումներ, խթանել աշակերտների ներքին շարժառիթները, արձագանքել նրանց բարձրացրած հարցերին:

Վերլուծել հիմնախնդիրները, հարցերի շուրջ զրուցել և բանավիճել:

Գրել աքրոստիկոս հիմնախնդրի վերաբերյալ:

Ամփոփում
Կշռադատում /կ/

30 րոպե

Հանձնարրել աշակերտներին համակարգչի վրա պատկերավորել հիմնախնդրի առաջացման պատճառը, հետևանքըևկանխարգելման միջոցները:

Աշխատանք համակարգչի վրա, բացատրել հիմնախնդիրների առաջացման պատճառները, հետևանքը և կանխարգելման միջոցները:

«Ապագայի անիվ» մեթոդով,
«սարդոստայն»:

Դասի նկարագրությունը
Դասի ներածական մասում օգտագործվեց «Մտագրոհ «մեթոդը աշակերտների օգնությամբ կազմվեց հասկացությունների ցանց, ցույց տրվեց «մարդու և հիմնախնդիրների միջև եղած բոլոր առումներով փոխադարձ կապերը:
Աշակերտներին տրվեց ժամանակ և հանձնարարվեց գրել հեքիաթ հիմնախնդիրների մասին:

Հեքիաթների ներկայացումը սկսեց «Թթվային անձրևը»:

Լինում է չի լինում մի թթվային անձրև է լինում: Այս թթվային անձրևին ոչ ոք չի սիրում: Այդ ամենից հոգնած թթվային անձրևը էլ չի դիմանում և դիմում է իրեն չսիրող ընկերներին:
Ասացեք ինձ իմ ընկերներ, ինչո՞ւ ինձ չեք սիրում:

 ՖՈՏՈՍԻՆԹԵԶԸ պատասխանում է. Ինչպես քեզ սիրեմ, դու խանգարում ես իմ գործունեությանը, չէ որ ես կատարվում եմ կանաչ բույսերի քլորոպլաստներում և սինթեզում եմ օրգանական նյութեր ու թթվածին, առանց որի մարդը 1 րոպե անգամ չի կարող ապրել: Հիշեք նաև, որ ես ֆոտոսինթեզ եմ կատարում վերցնելով օդում եղած ածխաթթու գազը /сo2 /-ը և պակասեցնելով նրա քանակը, կանխում եմ օզոնային շերտի համար այնքան վտանգավոր ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԷՖԵԿՏԻ առաջացումը: Իսկ դու քեզանից գոհ թափվում ես երկնքից, քայքայելով շինությունները, հիվանդացնելով բույսերին, խաթարելով իմ ֆունկցիան:
 
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏ -Իսկ ինչպե՞ս կարող եմ ե´ս քեզ սիրել, չէ՞ որ դու մեծ վնաս ես հասցնում իմ ամենամտերիմ բարեկամին և ընկերոջը` ՖՈՏՈՍԻՆԹԵԶԻՆ: Ոչնչացնում ու հիվանդացնում ես կանաչ զանգվածին, որոնք չեն կարողանում լավ իրականացնել ՖՈՏՈՍԻՆԹԵԶԸ, որի հետևանքով ածխաթթու գազը գլուխ է բարձրացնում և տեղիք տալիս ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԷՖԵԿՏԻ առաջացմանը, որի հետևանքը իմ բարակելն ու ճեղքվելն է: Դուք բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ ես ԵՐԿԻՐ մոլորակի վահանն եմ: Գտնվելով երկրի մակերևույթից 20 -25 կմ բարձրության վրա, պահպանում եմ կենդանի բնությանը ամենավտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Հաստատ համոզված եղեք, որ իմ վերացումը կբերի ԵՐԿԻՐ մոլորակի վրա կյանքի լրիվ ոչնչացմանը/3/:

ՋՐԻ ԱՂՏՈՏՈՒՄ – Ե′ս էլ եմ դժգոհ քեզանից ԹԹՎԱՅԻՆ ԱՆՁՐև, որովհետև քո գալով թթվեցնում ու կեղտոտում ես ինձ, ոչնչացնելով իմ բուսական և կենդանական աշխարհը/4/:

ՀԻՆ ՀՌՈՄ - Ե′ս բարձր եմ գնահատում ջրի մաքրությունը, որովհետև իմ անկումը և կործանումը պայմանավորված էր ջրի աղտոտմամբ: Հիմա ես ձեզ կպատմեմ իմ գլխին եկածը:

Լինում է չի լինում մի գերակա պետություն է լինում, անունը` ՀԻՆ ՀՌՈՄ: Նրան շատ անգամ թշնամու հարվածներից փրկել էին սագերը: Նրբազգաց թռչունները ժամանակին զգալով թշնամու մոտենալը, իրենց կռկռոցով անմիջապես ահազանգում էին մոտալուտ վտանգը: Եվ մենք` հռոմեացիներս թշնամուն հակահարված տալով ստիպում էինք նրանց հեռանալ: Բայց իմ կայսրությունը դատապարտված էր անկման:

Ո՞րն էր իմ նման հզոր պետության անկման պատճառը: Պատճառը կապարն էր և նրա իոններով թունավորվելը, որովհետև իմ երկրում կապարից էր պատրաստված ջրատար խողովակները, կենցազային իրերը, կոսմետիկ ներկերը: Պարբերաբար կապարի իոններով թունավորվելը, իմ ժողովրդի կյանքի միջին տևողությունը իջեցրեց մինչև 25 տարի: Այս միջադեպը պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկանում, թե ինչպիսի վատ հետևանքներ կարող է ունենալ ջրի աղտոտումը / 5/:

ՋՐԻ ԱՂՏՈՏՈՒՄ – Սիրելի ՀԻՆ ՀՌՈՄ, քո կործանումը եղել է չիմացության արդյունք, իսկ այսօր իմ աղտոտումը գիտակցված է և մատնված անտարբերության: Այսօր մարդկանց մոտ պակասում բնապահպանական դաստիարակությունը և նրանք կարող են պատեհ և անպատեհ ձևով ամեն ինչ շպրտել իմ մեջ, աղտոտելով ինձ: Իմ աղտոտման պատճառը արդյունաբերությունն է, գյուղատնտեսությունը և հենց անմիջապես ինձ սպառողները: Էլ չեմ խոսում Հայաստանի «Մարգարիտ ««Սևանա լճի մասին, որի ջուրը այնքան է աղտոտվել, որ ոչ ոք այլևս չի ուզում նրա ափին հանգստանալ: Այս հարցում իրենց մեղավորությունը ունեն և´ բնակչությունը, և´ տեղական համայնքները, և´ տեղական ինքնակառավարման մարմինները:

ԹԹՎԱՅԻՆ ԱՆՁՐև - Բոլորդ ինձ եք մեղադրում, բայց գիտե՞ք թե ես որտեղից եմ առաջանում: Ես առաջանում եմ արդյունաբերական ձեռնարկությունների, գործարանների, ջերմոէլեկտրակայանների անփույթ աշխատանքի հետևանքով, մթնոլորտ արտանետված գազերից /so2, so3, ио, ио2, /, որոնք միանալով օդի ջրային գոլորշիների հետ, առաջացնում են թթուներ / н2sо3, н2sо4, нио2, нио3 /, որոնք ձյան և իմ տեսքով թափվում են երկրի մակերևույթի վրա: Ավելի ճիշտ կլինի, որ դուք մեղադրեք ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և առաջարկեք, որ գործարաններում ու ձեռնարկություններում տեղադրեն հատուկ մաքրող սարքավորումներ, որոնք կարգելակեն գազերի արտանետումը մթնոլորտ, իսկ կեղտոտված ու տաքացած հոսքաջրերը չլցվեն էկոհամակարգերի մեջ, մեծ վնաս հասցնելով այնտեղի բուսական ու կենդանական աշխարհին /6/:

Այսպիսով դասը անցկացվեց ԽԻԿ համակարգով, արտիվ փոխներգործուն մեթոդներից

ԽԹԱՆՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ օգտագործվեց ՄՏԱԳՐՈՀԸ` կազմվեց հասկացությունների ցանց:

ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ աշակերտները հեքիաթի ձևով և զրույցի ու բանավեճային կարգով ներկայացրեցին բոլոր հինգ խմբերի հիմնախնդիրները:

ԿՇՌԱԴԱՏՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ- օգտագործելով «ԱՊԱԳԱՅԻ ԱՆԻՎ «մեթոդը, բոլոր խմբերը համակարգիչների վրա պատկերավորեցին հիմնախնդիրների ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ և ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ:
 
Դասի ամփոփումը կատարվեց ՍԱՐԴՈՍՏԱՅՆ մեթոդով, որի ժամանակ աշակերտները թելի կծիկը նետելով մեկը մյուսին ասում էին, թե այսօրվա դասից ո՞վ ումի՞ց ի՞նչ սովորեց և սովորածը ինչպես կարող կիրառել կյանքում:
 
Այնուհետև ուսուցչուհին ավելացրեց –սիրելի աշակերտներ, կանխարգելեք օդային ավազանի աղտոտումը, քանզի մթնոլորտի մաքրությունից է կախված ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ճակատագիրը

 Մի անգամ լուսինը երկար, շատ երկար նայեց երկիր մոլորակին և նախանձով ասաց. «Ինչո՞ւ, երկիր մոլորակ, դու ունես մթնոլորտ, հարուստ բուսական և կենդանական աշխարհ, մարդկային կյանք, իսկ իմ վրա դատարկություն է: Պարզվում է, որ ես չունեմ մթնոլորտ, գիշերը իմ ջերմաստիճանը` -140 աստիճան է, իսկ ցերեկը` +120:

Մարդի′կ, մի′ կեղտոտեք մթնոլորտը, ափի մեջ պահեք ձեր մոլորակը, սիրեք ու փայփայեք նրան:


Ամենավերջում, աշակերտների կարծիքը ինտեգրացված դասերի մասին իմանալու համար, առաջարկեցի երեք տարբերակ, առանձնացնելով դասարանում երեք գոտի:

Տարբերակ 1-ին - ուսուցիչը մտնում է դասարան, ներածական մասը ավարտելուց հետո, հարցնում է 1-2 աշակերտի, գնահատում, այնուհետև հաղորդում է նոր դասը և ավարտում:
Տարբերակ 2-րդ - ուսուցիչը մտնում է դասարան, բաժանում աշակերտներին խմբերի, ամեն խմբին տալիս է դասից մի մաս կարդալու, հասցնում մասամբ վերլուծել, ավարտում է և գնում:
Տարբերակ 3-րդ - ուսուցիչը նախօրոք աշակերտներին թեմայի վերաբերյալ հանձնարարում է հավաքել նյութեր ինտերնետից, հանրագիտարաններից և այլ աղբյուրներից /պրոբլեմային ուսուցում/, այնուհետև կազմում խմբեր և տալիս առաջադրանքներ: Դասի ընթացքում խմբերի միջև անցկացվում է բանավեճ, զրույց, գրում են աքրոստիկոսներ, ներկայացնում են հեքիաթներ, աշխատում համակարգիչների վրա:

Թեմայի պարզաբանման և դասի նպատակին հասնելու համար, օգտագործվում են ակտիվ ուսուցման մեթոդներ: Կատարվում է և´ խմբային, և´ ինքնագնահատում, և´ փոխգնահատում:

Արդյունքների ամփոփումից պարզ դարձավ, որ դասարանի 32 աշակերտներից`
1-ին տարբերակի հետ համակարծիք էին` 5աշակերտ
 2-րդ տարբերակի հետ` 10աշակերտ
 3-րդ տարբերակի հետ` 15աշակերտ

 
 
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. И. П. Подласый. Педагогика начальной школы, М. 2000, с. 233.
2. Федосеева В. Н., Кирюшкин Д. М., “Педагогика”, 1972, с 20.
3.Թեմատիկ միավորների ժողովածու: Ձեռնարկ միջին դպրոցի ուսուցիչների և ուսուցիչ վերապատրաստողների համար.- Եր.: Տիգրան Մեծ, 2005. -352 էջ:
4.Բնագիտություն 5: Հանրակրթ. դպր. 5-րդ դաս. Դասագիրք/ Ա. Գրիգորյան, Վ. Պողոսյան, Տ. Թարգմանյան և ուրիշ. Եր., /Էդիտ Պրինտ, 2007-160 էջ:
5. Ալեքսանյան Գ., Քիմիա /դիդակտիկական և ինտելեկտուալ խաղեր, վիկտորինա, զարմանահրաշ փորձեր, վարկածներ, թեստեր //- Եր.: Մակմիլան-Արմենիա, 2004, -128 էջ:
6. Բնագիտություն: 6-րդ դաս. Դասագիրք / Գ. Պետրոսյան, Լ. Սահակյան և ուրիշ.-Եր.: Զանգակ –97, 2008-192 էջ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.