«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Էդգար Ղարիբյան
Էմիլ Սահակյան
Նարեկ Հարությունյան

Tir Demo

Ծրագիրը հնարավորություն է տալիս խաղացողին թռցնելու թիրախը, փոխել կրակողի դիրքը և կրակել թիրախի վրա։ Դիպչելու դեպքում թիրախը փոխում է շարժման ուղղությունը:

Ծրագիրը միացնելուց հետո ավտոմատ կանչվում է  startup ենթածրագիրը:Այստեղ նախատեսված են  նախապատրաստական քայլերը, որոնցից ամենակարևորը Rdkey ենթածրագիրը կանչելն է:

Rdkey ենթածրագիրը ստեղծում է  ընդմիշտ գործող առանձին հոսք, որը անընդհատ կատարելու է  Readkey ենթածրագիրը: Make հրամանը ստեղծում է  charBuf փոփոխական և մեջը գրում է ReadChar-ի որոշած կլավիշը:  Եթե սեղմենք 39-րդ ստեղնը, ապա  կրակող կրիան (t1-ը) 10 աստիճան աջ կթեքվի: Եթե սեղմենք 37-րդ ստեղնը, ապա t1-ը  10 աստիճան ձախ կթեքվի:  Եթե սեղմենք 38-րդ ստեղնը, ապա կկատարվի Shot ենթածրագիրը, այսինքն` կկատարվի կրակոց: Իսկ եթե  սեղմենք 32-րդ ստեղնը, ապա կկատարվի Target ենթածրագիրը` թիրախը կհայտնվի, և կսկսի շարժումը:

Target ենթածրագիր  -  t4-ը, որը թիրախն է, տեղադրվում է վերևի ձախ անկյունում, ուղղվում է դեպի արևմուտք և դարձվում է տեսանելի: Ստեղծվում է  միշտ գործող առանձին հրամանի հոսք, որը անընդհատ աշխատեցնում է  TargetStep ենթածրագիրը:

TargetStep ենթածրագիր -  Թիրախն ընդունում է  9-րդ կերպարը, 9 անգամ անում է մեկ քայլ առաջ և ստուգում է` դո՞ւրս է եկել  պատուհանի սահմաններից, թե՞ ոչ։ Եթե դուրս է եկել, ապա թիրախը դարձնում է անտեսանելի, և ոչնչանում է  TargetStep հոսքը (այսինքն` այլևս չի կրկնվելու): Եթե դուրս չի եկել, ապա սպասում է  ժամանակի 1 միավոր, թիրախը ընդունում է 10-րդ կերպարը, որից հետո 9 անգամ գնում է  առաջ մեկ քայլ, ստուգում է` դո՞ւրս է եկել   պատուհանի սահմաններից, թե՞ ոչ: Եթե  դուրս է եկել, ապա թիրախը դարձնում է անտեսանելի, և ոչնչացնում է  TargetStep հոսքը (այսինքն այլևս չի կրկնվելու), որից հետո սպասում է  ժամանակի մեկ միավոր:

Shot ենթածրագիր - Եթե կարելի է կրակել, ապա արգելում ենք կրակոցը, գնդակի հետք գծող կրիան (t2-ը) ընդունում է t1-ի դիրքը, և ստեղծվում է առանձին  մեկ անգամ գործող հրամանների հոսք, որը կատարում է BulletStep ենթածրագիրը (գնդակը շարժվում է 1 քայլ):

BulletStep ենթածրագիր - t2-ը  նկարում է  գնդակի հետքը, t3-ը  ջնջում է գնդակի հետքը:
Եթե գնդակը դուրս է եկել պատուհանի սահմանից, ապա թույլատրում ենք կրակել: Որոշում ենք, որ ապագա կրակոցի հետքի հաստությունը հավասար է 1, որոշում ենք, որ t2 կրիայի մատիտի հաստությունը հավասար է 1, և կանգնեցնում ենք այս (BulletStep) ենթածրագրի կատարումը: t3-ը  ընդունում է  t2-ի դիրք: Մեկով մեծացնում ենք գնդակի հետքի լայնությունը, t2-ը նկարում է հետքի 1 մասը: Դիմում ենք թիրախին, եթե նրա տակ սպիտակ գույն է, ապա գնդակը չի դիպչել  թիրախին: Ջնջում ենք գնդակի հետքի նկարած մասը, և աշխատող ենթածրագիրը (BulletStep) կանչում է ինքն իրեն:  Եթե գնդակը դիպել է թիրախին, ապա թեքում ենք թիրախի շարժման ուղղությունը 60 աստիճանով, որպեսզի թիրախը փոխի շարժման ուղղությունը, թույլատրում ենք հաջորդ կրակոցը, և նախապատրաստում ենք հաջորդ կրակոցի համար գնդակի հետքի հաստությունը հավասար 1

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.