«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Անահիտ Ավագյան

Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում

Կրտսեր դպրոցում  «Իմացումի հրճվանք» ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս ուսուցումը կազմակերպել  իրական գործունեության միջոցով` կենդանի, հետաքրքիր և ուրախ, նպատակ ունենալով այդ գործունեության ընթացքում  զարգացնելու սովորողի կարողություններն ու ձեռք բերել նոր հմտություններ: Տեխնոլոգիայի դասերը պիտի լինեն բազմաբովանդակ, համապատասխանեն  երեխայի հետաքրքրություններին, նախասիրություններին, կապվեն նրան շրջապատող միջավայրի և կենցաղի հետ: Տեխնոլոգիայի դասը պետք է  միջառարկայական կապ ունենա, որը հնարավորություն կտա   զարգացնելու երեխայի  լեզվամտածողությունը, երևակայությունը, մաթեմատիկական մտածողությունը:

Տեխնոլոգիայի ժամերին  երեխաները հաճույքով են մասնակցում: Նյութերը և աշխատանքային գործիքները ձեռք ենք բերում  տարեսկզբին` ծնողների աջակցությամբ: Խոհարարության ժամանակ բոլորը ունեն գոգնոց, գլխաշոր, դանակ ու կտրատելու տախտակ: Խոհարարության ժամերին երեխաների մոտ ձևավորվում է պատկերացում խոհանոցի մասին, սպասքից ճիշտ օգտվելու կարողություն, մթերքներից  կերպարներ պատրաստելու, ձևավորելու հմտություններ, մթերքները տարբեր չափերի կտրատելու կարողություն, զարգանում է երեխայի մանր մոտորիկան: Որևէ առաջադրանք կատարելուց առաջ  դասարանում զրուցում ենք այդ թեմայի շուրջ: Օրինակ`առաջադրանքի համար օգտագործվող նյութերին իրենց շրջապատում որտե՞ղ են հանդիպել, որտե՞ղ են դրանք օգտագործել, ինչե՞ր են պատրաստում այդ նյութերից և այլն:

Հետո  ցույց եմ տալիս պատրաստվող նյութը, կերպարը, օրինակը, այսինքն  տալիս եմ «կմախքը», իսկ հետագա քայլերը որոշում է ինքը` երեխան: Նա է ընտրում գույները, չափերը, ձևավորման ընթացքը, օգտագործվող նյութերի քանակը: Կան այնպիսի աշխատանքներ, որոնց պատրաստման  նյութերը կազմում են մի քանի տեսակի  սննդամթերքներ:Նախ խոսում ենք տվյալ սննդամթերքների մասին,  դրանք բանջարեղեն են, թե միրգ, առնելիս խանութում կշռում են, թե հատով վաճառում,  շուկայից ենք գնում, թե  խանութից, առնելիս զանգվածի որ միավորներն ենք օգտագործում` լիտր, գրամ, թե կիլոգրամ: Հետո սկսում ենք աշխատել:

Իրենց պատրաստածի մասին երեխաները  հորինում են հեքիաթներ, պատմություններ, հայտնում են իրենց կարծիքն  ու վերաբերմունքը:  Ստացված կերպարները տեղում դառնում են  դասարանական  ներկայացման հերոսներ կամ անցած հեքիաթների հերոսներ: Երեխան իր պատրաստածը դարձնում է մի կերպար, պատմում  նրա մասին, սկսում է երևակայել  կամ դարձնում է իր անցած հեքիաթների նոր կերպար,   ստանում է աղցան, շիլափլավ: Աշխատում են, հորինում նաև խմբերով:

Տեխնոլոգիայի դասերին օգտագործում ենք տարբեր նյութեր, սննդամթերքներ: Պատրաստել ենք հետևյալը`
Արև`օգտագործված նյութերն են նարինջ ու գազար:
Ոզնի` օգտագործված նյութերն են հյութ խմելու ձողիկներ և կարտոֆիլ:
Արջուկ` օգտագործել ենք բամբակ, որը հետո ներկել ենք ջրաներկով:
Կատու` օգտագործված նյութերն են ստվարաթուղթ ու բրդյա թել:
Արև` օգտագործված նյութերն են դեղին գունավոր թուղթ ու կոնֆետի թուղթ:
Ոզնի` օգտագործել ենք խնձոր, չամիչ ու ատամ մաքրելու ձողիկներ:
Արևածաղիկ` դեղին կանաչ  թուղթ, արևածաղկի սերմեր:
Մկնիկ` մարմինը`  խաշած ձվից, ականջները` երշիկից, պոչիկը` կանաչ սոխից, աչքերը`հատիկավոր սև պղպեղից:
Խաղողի վազ` կանաչ և սև ձիթապտուղներից ու կանաչիներից:
Դդումից պատրաստել ենք ծաղկաման, լուսամփոփ, մոմակալ, մարդուկ:
Ութոտնուկ պատրաստել ենք նրբերշիկից, բարակ մակարոններից, որը հետո եփել ենք ու կերել:
Արև պատրաստել ենք հոլանդական պանրից:
Մենք նաև պատրաստել էինք  նարնջից ու գազարից արևներ, բանանից ու մանդարինից` դելֆիններ, չամիչից, խնձորից` ոզնիներ և այլն:

Կարևորը, որ չեն ստացվում միօրինակ,  ստանդարտ  աշխատանքներ: Յուրաքանչյուր  աշխատանքում երևում են երեխայի անհատականությունը, տրամադրությունը,  հոգեբանական առանձնահատկությունները: Աստիճանաբար զարգանում են սովորողի երևակայությունը,   ստեղծագործական կարողություններն  ու ընդունակությունները:

Չենք մոռանում նաև մաթեմատիկայով զբաղվել: Հաշվում ենք, թե քանի կգ մթերք օգտագործեցինք այդ աղցանը պատրաստելիս, որքան արժեն այդ մթերքները, որքան ենք վճարել: Սննդամթերքից պատրաստված աշխատանքները ձևավորելուց, պատրաստելուց  հետո երեխաները վերջում ուտում են իրենց պատրաստածը, նաև հյուրասիրում են իրենց ընկերներին և ուսուցիչներին:  Յուրաքանչյուր աշխատանք նկարում են թվային ֆոտոխցիկով:

Տեխնոլոգիայի դասերին մենք նաև նկարում ենք, ծեփում քանդակներ, պատրաստում տիկնիկներ տարբեր իրերից, նաև թափոններից: Պատրաստված տիկնիկներով տիկնիկային թատրոն ենք ներկայացնում: Ստացված կերպարները դառնում են  ներկայացման հերոսներ: Երեխան իր պատրաստածը դարձնում է կերպար, պատմում  նրա մասին, սկսում է երևակայել: Թումանյանական ստուգատեսին կավից պատրաստեցինք «Չարի վերջը» հեքիաթի հերոսներին, ու այդ քանդակները դարձան հեքիաթասացներ:

Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում չի կարող առանձնացվել երեխայի ողջ գործունեությունից: Այն տարրալուծվում և ինտեգրվում է ընդհանուր ուսումնական գործընթացի մեջ`  կազմելով դրա բաղկացուցիչ մասը:

Այն անմիջապես կապվում է երեխայի կենցաղի, նրա առօրյայի հետ: Դա կարող է լինել նաև բույսերի, կենդանիների խնամք: Դրանք կարևոր են   սովորողների մոտ տարրական հմտություններ ձևավորելու համար, նաև նպաստում են երեխայի կենսափորձի հարստացմանը, աշխարհընկալման ձևավորմանն  ու  զարգացմանը:

Դասարանում ունենք սենյակային բույսեր: Տարբեր տիպի ամաններում տնկել ենք դրանք, ուսումնասիրել ենք դրանց արմատների ձևերը, սովորել ենք , թե ինչպես պետք է բույսերը  ջրել և խնամել, մաքրել փոշուց: Ընթացքում  ճանաչել ենք, թե որն է   ծաղկի արմատը, ցողունը , տերևը: Չափել ենք ցողունի երկարությունը, տեղում կազմել առաջադրանքներ: Յուրաքանչյուր երեխա ամանով  բերել է իր  բույսը: Հաճախ տվյալ բույսի մասին հորինում ենք հեքիաթ, անուն, ազգանուն տալիս նրան, նկարագրում կամ բնութագրում ենք այն:  Հետո նկարում ենք կամ տարբեր նյութերից պատրաստում այդ բույսը:
Գ
արնան սկզբին դասարանի երեխաների մեծ մասը բերեց տնկիներ և ծառեր, որոնք պետք է տնկեինք դպրոցի արտաքին կամ ներքին բակում: Այդ ժամանակ  ընկեր Գոհարի հետ սովորեցինք տարբերել ծառերի տեսակները, ուսումնասիրեցինք դրանց արմատները: Միևնույն ժամանակ իմացանք  ծառ տնկելու ձևը, որի ընթացքում նաև  սովորեցինք  գործիքների տեսակները` օրինակ` բահ, փոցխ,  պատգարակ  և դրանցով  ճիշտ  ու անվտանգ աշխատելու ձևերը:Երեխաները կարողացան ծառ տնկելու  համար բահով հողը փորել, փոցխով մաքրել հողը:    Դրանից հետո պարբերաբար  հետևում ենք ծառի աճին, խնամում այն,  ջրում:  Տնկելուց հետո յուրաքանչյուր ծառի համար սարքել ենք ծառի անձնագիր, ուր նշել ենք ծառի տեսակը, ծառ բերողի անունը: Արդյունքում  եղավ այն, որ երեխաները սովորեցին  ոչ միայն ծառ տնկել,  այլ  ծառը  խնամել և   մեծացնել:  Մի  քանի օրից կունենանք հավի ճտեր, կարծում եմ, կմեծանան ու փարթամ հավեր ու աքլորներ կդառնան: Կկերակրենք, կտաքացնենք, որ շուտ մեծանան:

Թվային ֆոտոխցիկով նկարում ենք մեր բույսերն ու կենդանիները, համացանցից դուրս ենք բերում մեր բույսերի, կենդանիների խնամքի և այլ բաների մասին կարևոր տեղեկություններ, ռուսերենի ուսուցչի օգնությամբ երեխաները թարգմանում են, նյութը մուտքագրում ենք և կազմում ենք մեզ շրջապատող բույսերի և կենդանիների պատկերազարդ հանրագիտարանը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.