«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Հակոբ Հակոբյան
Թամար Սահակյան

Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար

Սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգումը ուսուցման պրոցեսի կարևոր և անբաժանելի բաղդրիչներից է: Ստուգման օգնությամբ պարզում ենք առանձին աշակերտների և ամբողջ դասարանի կողմից ուսումնական նյութի, կարողությունների և հմտությունների յուրացման աստիճանը: Ստուգման պրոցեսը շատ կարևոր է դասավանդողի համար, քանի որ այն թույլ է տալիս միարժեք կապ հաստատել կիրառված ուսուցման մեթոդների, դասապրոցեսի կազմակերպման ընտրված ձևերի, օգտագործվող ուսումնական միջոցների և անցած նյութի յուրացման աստիճանի միջև: Վերջինս օգնությամբ ուսուցիչը ճշգրտում է իր կիրառած դասավանդման տեխնոլոգիաների արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում դրանցում համապատասխան փոփոխություններ մտցնում: Ստուգումը թույլ է տալիս ուսուցչին պարզել աշակերտների կողմից անցած նյութի յուրացման մեջ եղած բացթողումները, ծրագրավորել հետագայում դրանք վերացնելու ուղիները: Հարցման պրոցեսը հմուտ ուսուցչի համար անցած նյութը կրկնելու, խորացնելու, ամրապնդելու և ստացած գիտելիքները համակարգելու մի լրացուցիչ հնարավորություն է:

Ֆիզիկայից սովորողների ստացած գիտելիքների և գործնական հմտությունների ստուգումը բավականաչափ բարդ և բազմակողմանի պրոցես է: Որևէ կոնկրետ աշխատանքի համար նշանակված գնահատականը չի կարող ծառայել որպես տվյալ պահին աշակերտի ունեցած գիտելիքների և հմտությունների ճշգրիտ, բազմակողմանի և օբյեկտիվ չափանիշ: Անհրաժեշտ է ստուգումն անցկացնել և գնահատել բազմաթիվ պարամետրերով: Իսկ ստուգման ենթակա պարամետրերը ֆիզիկայում շատ են: Ակնհայտ է, որ ստուգման որևէ ձև առանձին կիրառման դեպքում չի կարող ապահովել սովորողի գնահատումը ըստ բոլոր պարամետրերի: Այդ պատճառով անհրաժեշտ է կիրառել ստուգման տարբեր ձևեր` բանավոր հարցում (անհատական, խտացված, ֆրոնտալ, ստուգարք), գրավոր (կարճաժամկետ և ամփոփիչ ստուգողականներ, թելադրություններ), տնային առաջադրանքների ստուգում, թեստային ստուգում և այն: Այս ձևերից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները: Միայն դրանց խելացի ձևով համակարգված կիրառությունն է թույլ տալիս ստանալ բավականաչափ օբյեկտիվ և ամբողջական պատկերացում սովորողների գիտելիքների և հմտությունների վերաբերյալ:

Ստուգման (գնահատման) յուրաքանչյուր գործընթաց պետք է հստակ ձևակերպված նպատակ ունենա: Դրանից է կախված օգտագործվող ստուգման ձևերի, ստուգվող նյութի ծավալի, ստուգմանը տրամադրվող ժամաքանակի, ստուգման անցկացման պայմանների ընտրությունը: Ուսուցչի համար առավել կարևոր է ձևավորող (ուսուցանող) գնահատումը: Այն թույլ է տալիս հենց ուսուցման պրոցեսում պարզել սովորողի (ամբողջ դասարանի) ձեռքբերումների, դժվարությունների և բացթողումների պատճառները: Այդպիսի ստուգման արդյունքների վերլուծության հիման վրա ուսուցիչը կատարելագործում է ուսուցման տեխնոլոգիաները, ուսուցման պրոցեսի կազմակերպան ձևերը և յուրաքանչյուր աշակերտի հետ անհատական աշխատանքի մարտավարությունը: Ուսուցանող ստուգումները ուսուցչի համար մեթոդական պրպտումների անսպառ աղբյուր են:

Առարկայական թեսթերը տվյալ առարկայից սովորողների գիտելիքների և հմտությունների ստուգման առավել արդյունավետ ձևերից է: Թեսթը, որպես ստուգման գործիք, շատ առավելություններ ունի ստուգման այլ ձևերի նկատմամբ: Բայց թեսթային ստուգումն ունի մի շարք էական թերություններ: Ամենակարևոր թերությունն այն է, որ թեսթով ստուգվում է սովորողի մնացորդային գիտելիքների մակարդակը: Թեսթով չենք կարող պարզել աշակերտի մտավոր հմտությունների զարգացման վիճակը: Թեսթերի օգնությամբ դժվար է գնահատել նաև սովորողների ձեռք բերած գործնական հմտություններ: Թեսթերի օգնությամբ միայն ստուգում ենք, բայց չենք սովորեցնում:

Այս աշխատանքում ներկայացնում ենք թեսթի մի նոր տեսակ, որը մեր կարծիքով մասամբ զերծ է վերը նշված թերություններից: Թեսթը ստեղծելիս մեր նպատակներն էին.
ա. աշակերտը հնարավորություն ունենար աշխատանքի ընթացքում սովորելու իր չիմացած տեսական նյութը.
բ. յուրացրած գիտելիքը անմիջապես կիրառել գործնական խնդիրնել լուծելու համար.
գ. ուսուցիչը հնարավորություն ունենա գնահատելու սովորողի սկզբնական գիտելիքների մակարդակը և այն, թե նա որքանով է կարողանում գործնական խնդիրներ լուծելիս կիրառել նոր յուրացրած գիտելիքը:

Թեսթը բաղկացած է բազմակի ընտրությամբ առաջադրանքներից` պատասխանի հնարավոր չորս տարբերակներով: Պատասխաններից ճիշտ է միայն մեկը: Յուրաքանչյուր հարցի համար տրվում է ինտերակտիվ մեդելի հետ կատարվելիք առաջադրանք: Այդ գործնական առաջադրանքը աշակերտը կարող է կատարել, եթե գիտի տեսական հարցի ճիշտ պատասխանը:

Թեսթի հետ աշխատանքի կարգը հետևյալն է. աշակերտը կարդում է տեսական հարցը, ընտրում իր կարծիքով ճիշտ պատասխանը: Եթե ընտրել է իրոք ճիշտ պատասխանը, թեսթը հնարավորություն է տալիս անցնելու գործնական մասի կատարմանը: Գործնական առաջադրանքը աշակերտը կատարում է հենց մոդելի վրա (համացանցից վերցված մոդելները հարմարեցրել ենք այդ աշխատանքին` օգտվելով «SMART Notebook» հնարավորություններից):

Գործնական աշխատանքի արդյունքները անմիջապես ստուգվում է ուսուցչի կողմից (եթե աշխատանքը կատարվում է էլեկտրոնային տարբերակով) կամ էլ ամբողջ աշխատանքը կատարելուց հետո (եթե աշխատանքը կատարվում է տպագիր տարբերակով): Պատասխանի սխալ ընտրության դեպքում, թեսթը հնարավորություն է տալիս սովորողին նոր ընտրություն կատարել, միաժամանակ ամրագրելով կատարված ընտրությունների թիվը: Այսպիսով ուսուցիչը կարողանում է պարզել`աշակերտը գիտեր հարցի պատասխանը, թե ընտրությունը կատարել է պատահականորեն: Մոդելի վրա գործնական առաջադրանքը կատարելիս սովորողը կարող է վերադառնալ տեքստին, նորից կարդալ ճիշտ պատասխանը, մինչև որ կկարողանա կատարել գործնական առաջադրանքը:

Ստորև բերված է այդպիսի թեսթի մի օրինակ, որը վերաբերվում է «Ուղղագիծ հավասարաչափ շարժում» թեմային (տեքստում դրված հղումները չեն աշխատում):

Ուղղագիծ հավասարաչափ շարժում
(Ինտերակտիվ թեստ)

I. Ընտրիր բերված նախադասության առավել ճիշտ շարունակությունը:
 Ուղղագիծ հավասարաչափ անվանում են այն շարժումը, որի դեպքում …
1. մարմինը հավասար ժամանակամիջոցներում կատարում է հավասար տեղափոխություններ
2. մարմինը ցանկացած հավասար ժամանակմիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ
3. մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում կատարում է հավասար տեղափոխություններ
4. մարմինը ցանկացած ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ:

1. Մոդելում պատկերված մարմիններից, որո՞նք են շարժվում հավասարաչափ և որո՞նք անհավասարաչափ:

2. Ինչպե՞ս են շարժվում մոդելում պատկերված սայլակները: Պատասխանդ հիմնավորի´ր:

II. Ստորև բերված են հավասարաչափ շարժման երկու սահմանումներ:
 ա. Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում կատարում է հավասար տեղափոխություններ, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:
բ. Այն շարժումը, որի ընթացքում մարմինը հավասար ժամանակամիջոցներում կատարում է հավասար տեղափոխություններ, կոչվում է ուղղա•իծ հավասարաչափ շարժում:

Մոդելում պատկերված շարժումը ըստ ո՞ր սահմանման կարելի է համարել հավասարաչափ
 
1. Մոդելում պատկերված շարժումը հավասարաչափ է ըստ ա) սահմանման:
2. Մոդելում պատկերված շարժումը հավասարաչափ է ըստ բ) սահմանման:
3. Մոդելում պատկերված շարժումը հավասարաչափ է ըստ ա) և բ) սահմանումների:
4 . Մոդելում պատկերված շարժումը հավասարաչափ չի կարելի համարել ո´չ ըստ ա) և ո´չ էլ ըստ բ) սահմանումների:
 
III. Ստորև բերված են հավասարաչափ շարժման երկու սահմանումներ:
 ա. Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում կատարում է հավասար տեղափոխություններ, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:
 բ. Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:

Մոդելում պատկերված շարժումը ըստ ո՞ր սահմանման կարելի է համարել հավասարաչափ։
1. Մոդելում պատկերված շարժումը հավասարաչափ է ըստ ա) սահմանման:
2. Մոդելում պատկերված շարժումը հավասարաչափ է ըստ բ) սահմանման:
3. Մոդելում պատկերված շարժումը հավասարաչափ է ըստ ա) և բ) սահմանումների:
4 . Մոդելում պատկերված շարժումը հավասարաչափ չի կարելի համարել ոչ ըստ ա) և ոչ էլ ըստ բ) սահմանումների:
 
IV. Ընտրի´ր բերված նախադասության մեջ բաց թողնված ճիշտ մեծությունը:
 Ուղղագիծ հավասարաչափ շարժման առանձնահատկությունն այն է, որ այս շարժման դեպքում …….. մեծությունը մնում է հաստատուն:
  

Հիմնավորի´ր այն պնդումը, որ մոդելում պատկերված մարմինը շարժվում է հավասարաչափ

V. Ընտրի´ր նախադասության սխալ շարունակությունը:
Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագությունը …
1. հավասար է որևէ ժամանակամիջոցում կատարված տեղափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:
2. թվապես հավասար է միավոր ժամանակամիջոցում կատարված տեղափոխության մոդուլին:
3. մոդուլով հավասար է որևէ ժամանակամիջոցում անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:
4. շարժման ընթացքում կարող է փոխել իր ուղղությունը:
 
Հաշվի´ր մոդելում պատկերված մարմնների արագությունները:

VI. Ո՞ր համարով է նշված արագության միավորի ճիշտ սահմանումը:
1. ՄՀ-ում որպես արագության միավոր ընդունված է այն մարմնի արագությունը, որը 1մ տեղափոխությունը կատարում է 1ժ:
2. ՄՀ-ում որպես արագության միավոր ընդունված է այն մարմնի արագությունը, որը 1վ կատարում է 1մ տեղափոխություն:
3. ՄՀ-ում որպես արագության միավոր ընդունված է այն մարմնի արագությունը, որը 1մ տեղափոխությունը կատարում է 1ր
 4. ՄՀ-ում որպես արագության միավոր ընդունված է այն մարմնի արագությունը, որը 1ժ կատարում է 10մ տեղափոխություն:
Ո՞ր մոդելում պատկերված մարմնի արագությունն է հավասար արագության միավորին:

VII. Ո՞ր համարի տակ է նշված բերված երկու հարցերի հիշտ պատասխանները:
ա. մ/վ-ով տրված արագությունը կմ/ժ –ով արտահայտելու համար անհրաժեշտ է …
բ. կմ/ժ-ով տրված արագությունը մ/վ –ով արտահայտելու համար անհրաժեշտ է …
1. ա – արագության տրված արժեքը բազմապատկել 1000-ով և բաժանել 3600-ի
բ. – արագության տրված արժեքը բազմապատկել 1000-ով և բաժանել 3600-ի
 2. ա – արագության տրված արժեքը բազմապատկել 3600-ով և բաժանել 1000-ի
բ. – արագության տրված արժեքը բազմապատկել 1000-ով և բաժանել 3600-ի
 3. ա – արագության տրված արժեքը բազմապատկել 360-ով և բաժանել 1000-ի
բ. – արագության տրված արժեքը բազմապատկել 1000-ով և բաժանել 360-ի
4. ա – արագության տրված արժեքը բազմապատկել 3600-ով և բաժանել 100-ի
 բ. – արագության տրված արժեքը բազմապատկել 100-ով և բաժանել 3600-ի

Մոդելի վրա պատկերված մարմինների արագությունները արտահայտի´ր կմ/ժ– երով:

VIII. Բերված բանաձևերից ո՞րով պետք է հաշվել հավասարաչափ շարժվող մարմնի` տվյալ t ժամանակամիջոցում կատարած տեղափոխության մոդուլը:
 

Որոշի´ր մոդելներում պատկերված մարմինների տրված ժամանակամիջոցներում անցած ճանապարհները:
 
IX. Բերված բանաձևերից ո՞րն է ճիշտ արտահայտում ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կոորդինատի ժամանակից ունեցած կախվածությունը:
 

Գրիր մոդելում պատկերված մարմնի կոորդինատի ժամանակից ունեցած կախվածության բանաձևը ( շարժման հավասարումը):

X. Ո՞ր համարով է նշված այն գրաֆիկը, որը ճիշտ է արտահայտում ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կոորդինատի ժամանակից ունեցած կախվածությունը:

 Կատարիր անհրաժեշտ չափումները և կառուցիր մոդելի վրա պատկերված մարմնի կոորդինատի ժամանակից կախվածության գրաֆիկը:

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.