«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Նունե Մովսիսյան

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԸ`ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐ  ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ

Պարազիտիկ՝ ոչ ստեղծական, ոչ արտադրական (արտադրողական) ուսումնական աշխատանքից վերջնական և ամբողջական ձերբազատում. զարգացման ծրագրի ողջ ժամանակահատվածում կրթահամալիրի յուրաքանչյուր ուսուցչի (մասնագետի), սովորողի, կրթահամալիրի յուրաքանչյուր օղակի (ուսուցողական ծրագիր, ուսումնական կենտրոն, արհեստանոց, խումբ, ծառայություն, պարտադիր, սովորողի ընտրությամբ, լրացուցիչ դասընթաց) կողմից կրթական ամեն մի նախաձեռնության, ուսումնական ամբողջ աշխատանքի իրագործում հասարակական-անհատական կոնկրետ պահանջարկ ունեցող ծառայությունների  և (կամ) ապրանքների տեսքով։
Կրթահամալիրի 2009-2012 թթ զարգացման ծրագրի խնդիրներից

Կփորձեմ պատասխանել երկու հարցի. ինչո՞ւ է ուսումնական ֆիլմը ուսուցման արդյունավետ միջոց, և ինչպե՞ս է իրականացվում ֆիլմի ստեղծումը:

Յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ նախ պարզում եմ սովորողի գիտելիքներն ու կարծիքը տվյալ նյութի մասին, իսկ վերջում լրացնում, ապա նաև զարգացնում հարցապնդումներով: Նախապես սովորողները ծանոթանում են աշխատանքի բոլոր փուլերին` թեմայի ընտրությունից մինչև ուսումնական ֆիլմի ցուցադրում: Նրանք  ծանոթանում են նյութին, իրենց համար պարզում կատարվելիք առաջադրանքները, յուրաքանչյուր սովորող հստակեցնում է կոնկրետ իր անելիքը: Ամբողջ թեմատիկ շարքի իրականացման հաջողությունը պայմանավորված է այս փուլում սովորողների ոգևորությամբ և անհատական աշխատանքով: Այնուհետև  սովորողները կարդում են, ծանոթանում, ապա` ընտրում իրենց դուր եկած, հոգեհարազատ  գրական որևէ ստեղծագործություն: Ընտրության  նախապայմաններից մեկը գրական ստեղծագործությունում պատկեր տեսնելն ու գտնելն է. պատկերի առկայության դեպքում հետագա գործողություններն ավելի արդյունավետ են  դառնում: Գրական ստեղծագործության ընտրությունից հետո յուրաքանչյուրն սկսում է աշխատել` միաժամանակ ընդունելով ազատ, ինքնուրույն որոշումներ: Ինքն է ընտրում թեման կամ նյութը, իր աշխատանքային ընկերներին, աշխատանքի կատարման ժամանակահատվածը: Որպես առաջին փուլի մասնակից, միաժամանակ նաև համակարգող, նշում եմ այն աղբյուրները, որոնք կարող են  օգտակար լինել սովորողներին և հստակեցնում աշխատանքային խմբին տրվող  այն ժամանակամիջոցը, որը բավարար կլինի շոշափելի արդյունք ունենալու համար, բնականաբար, նախապես համաձայնության գալով սովորողների հետ: Իրենց  կատարած աշխատանքների մասին սովորողները  ներկայացնում են միջանկյալ հաշվետվություն: Այս փուլում անհատական աշխատանքները փոխարինվում են համագործակցային խմբային աշխատանքներով: Խմբերում նրանք ավելի արագ են աշխատում, քանի որ կա աշխատանքի հստակ բաժանում և ամեն մեկը գիտի իր անելիքը, բացի այդ, նրանք սիրով օգնում են միմյանց: Այնուհետև սկսում ենք  քննարկումներ. ինչպես ենք պատկերացնում ֆիլմի նկարահանումը` տեղը, հագուստը, ձայնը, լուսային էֆեկտները, երաժշտությունը, խոսքը, քայլքը, շարժումը, ժեստը և այլն, և այլն:

Եղել են դեպքեր, երբ ամեն ինչ պատրաստ լինելու դեպքում անգամ, նկարահանումների ժամանակ սցենարը մասամբ կամ նույնիսկ ամբողջովին փոխվել է: Ես ինքս կողմ եմ սովորողի հանկարծաստեղծական կարողությունների բացահայտմանը և սցենարից շեղումներ լինելու դեպքում չեմ ընդմիջում:

Աշխատանքի ավարտից հետո ուսումնական ֆիլմը որպես արդյունք ցուցադրվում է: Այս փուլում ևս խումբը ազատ որոշում է կայացնում` ով ինչ է ասելու, ինչպես է ներկայացնելու աշխատանքը.  3-4 րոպեի ընթացքում խումբը պիտի կարողանա ոչ միայն ներկայացնել ուսումնական ֆիլմը, այլ նաև արդյունավետ հաղորդակցվի լսարանի հետ:

Ուսումնական ֆիլմերի ստեղծումը լուծում է մի շարք խնդիրներ`

  • Օգնում է առարկայական նյութի յուրացումը դարձնել անհատական, իմաստալից, հետաքրքիր
  • Կարդալ, և որ կարևոր է` ընտրել գրական ստեղծագործությունը
  • Մշակել խոսքը, ճիշտ առոգանությամբ արտահայտել զգացածը
  • Մեդիահմտություններ`համակարգչային նոր ծրագրեր, լուսանկարչական հմտություններ
  • Ճաշակի ձևավորում`դիզայներական, նկարչական, երաժշտական
  •  Խթանում է ստեղծագործական մտածողությունը. սովորողները միասին փնտրում, գտնում են ֆիլմերի նկարահանման ճկուն լուծումներ, առաջարկում են հարմար տարբերակներ
  • Համագործակցային հմտություններ. միմյանց օգնելու,իրարից սովորելու ցանկություն
  • Կատարած աշխատանքը գրագետ և գեղեցիկ ներկայացնելու հմտություններ:

Ի վերջո, արտադրանք  ստեղծելը փոխում է մարդու ուսումնական և ոչ ուսումնական կյանքը: Սովորողը դառնում է ինքնավստահ, կարողանում է ընտրություն կատարել, որոշումներ կայացնել, խնդիրներ առաջադրել ու լուծել, համագործակցել, ձեռք է բերում սովորել սովորեցնելու կարողություններ, ապրում ստեղծական կյանքով, մի խոսքով` սպառողից դառնում է արտադրող: Կարծում եմ` սրանք շատ կարևոր հատկանիշներ են` պետքական պետության կայացմանը:

Այս տարի ստուգատեսները խթան հանդիսացան, որպեսզի ուսումնական գործունեությունն անցնի առավել հետաքրքիր ու բովանդակալից, իսկ  մեդիահմտություններն օգնեցին առավել տեսանելի ու թափանցիկ դարձնել աշխատանքը: Նախորդ տարիների փորձը թույլ է տալիս աշխատանքն ավելի արագ ու արդյունավետ կազմակերպել:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.