«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Հայարփի Տոնոյան

Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք

Տեխնոլոգիա առարկան, որպես հանրակրթական առարկայի բաղկացուցիչ մասն մեծ նշանակություն և կիրառություն է գտել մեր կյանքում: Սովորողներ համար այս առարկայի նկատմամբ վերաբերմունքը երևում է նաև ընտրությամբ գործունեության ժամանակ: Ընտրությամբ գործունեությանը շաբաթական երկու ժամ մասնակցում են 2-4 –րդ դասարանցիների 11 հոգանոց խումբը, իսկ երեք ժամ` 5-6-րդ դասարանցիների 13 հոգանոց խումբը:

Բույսերի, կենդանիների, մարդկանց ուսումնասիրությունը, շրջակա միջավայրի բարելավումը հիացնում և նորանոր ողիներ է բացում սովորողների համար: Նրանք հեշտությամբ կարողանում են տարբերակել այն, ինչի մեջ կյանք կա` թռչուններին, ծաղիկներին և, իհարկե, իրենք իրենց:

Սովորողը այս ընթացքում ինքն էլ չի նկատում, թե ինքը ինպես դարձավ բնության մի մասնիկը:
Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում սովորողների հետ միասին տարբեր նախագծեր ենք իրականացնում և´ դպրոցի ներսում, և´ դպրոցի տարածքում:

Նախագծերի իրականացումը ոչ թե միջոցառում ենք դիտում, այլ կրթական ծրագիր, որը սովորողների մոտ զարգացնում է նոր հմտություններ ու արժեքային համակարգ:  Սովորողների հետ մեր աշխատանքային գործունեությունը սկսում ենք գործնականից (ծառ տնկել, խնամել, գործիքներով աշխատել, փորձեր անել) ու հանգում ենք եզրակացությունների սեփական փորձի արդյունքում:

Ներկայացնեմ այն նախագծերը, որոնք մենք իրականացնում ենք.

  • Սոսյաց պուրակ
  • Սենյակային  բույսերի հանրագիտարան, որոնք «ապրում են» են մեր դպրոց-պարտեզում: Այս բույսերի մեծ մասը այս ամիսների ընթացքում բազմացրել ենք լաբորատոր պայմաններում, սովորողները նվիրել են իրենց մայրիկներին, տատիկներին, ուսուցիչներին, քույրերին:
  • Շրջակա միջավայր (հողի ազատագրում ասֆալտից)
  • Բնագիտական փորձերի ժողովածու, 5-6-րդ դասարանցիների համար (տեսաֆիլմ)
  • Ոսումնափորձնական հողամաս

Նախախծերի իրականացման արդյունքում արդեն ունենք սոսյաց պուրակ, որտեղ տնկվել է 60 սոսու տնկի, որի բացումը կլինի մայիսի 4-6 կազմակերպված հավաքի ժամանակ;
Այս մեկ ամսում արդեն 100 քառ. մ հողատարածք ազատագրել ենք ասֆալտից:
Այս երկու նախագծերը իրականցնում են ք տեխնոլոգիայի դասաժամերին:

  • «Սենյակային  բույսերի հանրագիտարան, որոնք /ապրում են/ են մեր դպրոց-պարտեզում» նախագիծը իրականացնում ենք ընտրությամբ գործունեության ժամանակ, 5-6-րդ դասարանցիների հետ: Ամեն ամիս մեր դպրոցում ապրող բույսերի քանակը ավելանում է: Քանի որ մեր նոր բույսերը հիմանականում դրսից ներմուծված են, նրանց ճիշտ խնամաքի մասին մենք տեղեկություններ քաղում ենք ինտերնետից, թարգմանում, մուտքագրում, խմբագրում և տեղադրում կայքում: Մենք ինտերնետի միջոցով կապ ենք հաստատել նաև www. Gardenia. ru ծաղկի կայքի տնօրենի հետ, և մեզ անհրաժեշտ բույսերի մասին խնամքը հարցում ենք իրենցից, իսկ նրանք մեզ են տրամադրում ծաղիկների ճիշտ խնամքի վերաբերյալ տեղեկություններ:
  • «Բնագիտական փորձերի ժողովածու, 5-6-րդ դասարանցիների համար» (տեսաֆիլմ) նախագիծը ևս իրականացնում ենք 5-6-րդ դասարանցիներ հետ` իրենց ընտրությամբ առարկայի ժամին: 61 դասարանի Վահեի հարազատները Անգլիայից մեզ երեք ամիսը մեկ անգլերեն լեզվով բնագիտական փորձերի նկարագրություն են ուղղարկում։ Մենք դրանք թարգմանում,մուտքագրում, փորձարկում և տեսաֆիլմի տեսքով ներկայացնում ենք մեր մյուս սովորողներին: Թարգմանությունների հարցում մեզ օգնում է նաև Վահեի մայրիկը:
  • «Ոսումնափորձնական հողամաս» նախագիծը իրականցնում ենք 2-6-րդ դասարանցիների հետ և´ բնագիտության, և´ տեխնոլոգիայի, և´ ընտրությամբ առարկայի  ժամերին: Սկզբում հողն ենք փորում, փխրեցնում, ավելորդ քարերը հեռացնում: Նախատեսել ենք հողամասում տնկել` լոլիկի, պղպեղի սածիլներ, կարտոֆիլ, սոխ, լոբի և այլն:  

Նախագծերի իրականացման ժամանակ օգտագործում ենք տարբեր գործիքներ` թվային և ոչ թվային.

  • Թվային ֆոտոխցիկ
  • Համակարգիչ
  • Էլեկտրոնային գրատախտակ
  • Բահ
  • Փոցխ
  • Եղան
  • Լինգ
  • Սղոց
  • Դույլ
  • Պատգարակ
  • Ծառի մկրատ
  • և այլն:
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.