«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Սոնա Թորոսյան

Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…

Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե այդ ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հետաքրքրված է, ուշադիր է, ցանկանում է լսել ուսուցչի հարցադրումները: Էլեկտրոնային գրատախտակը մեզ` դասավանդողներիս և աշակերտների համար մեծ հնարավորություն է ստեղծում իրականացնելու հետաքրքիր և կազմակերպված դասապրոցես: Ուսուցման այս եղանակով բարձրացնում ենք ուսումնառության արդյունավետությունը, հնարավորություն ենք ստանում իրականացնելու նոր մոտեցումներ, ստեղծել նոր աշխատանքներ` էլեկտրոնային տարբերակով: Ցանկացած աշակերտի և դասավանդողի համար գրավիչ են գրատախտակի վառ գույները, դիպչող սենսիտիվ էկրանը: Ուստի ես իմ առջև խնդիր եմ դրել ստեղծելու էլեկտրոնային առարկայական ուսումնական նյութեր, որոնք ավելի գրավիչ, հետաքրքիր, հետևապես ավելի ընկալելի կլինեն աշակերտների կողմից: Երբ «Երկրաչափություն» առարկայից ստեղծեցի «Անկյուններ» թեման և ներկայացրի աշակերտներին, տեսա նրանց ակտիվությունն ու դասապրոցեսին մասնակցելու մեծ ցանկությունը: Որոշեցի շարունակել ստեղծել տեսողական երկրաչափության էլեկտրոնային տարբերակը: Ինձ օգնության եկավ համացանցն իր բազմաթիվ և բազմատեսակ ուսումնական նյութերի առատությամբ, որոնք սակայն ներկայացված են օտար լեզուներով: Իմ նպատակն էր ունենալ գունեղ, հետաքրքիր, գրավիչ ուսումնական նյութ հայերեն: Յոթերորդ դասարանում «Երկրաչափություն» առարկայից ուսումնասիրվող թեմաներ հիմնականում ներկայացվում են միայն թեորեմների, աքսիոմների տեսքով` առանց ապացույցների: Որոշեցի փորձել ստեղծել յուրաքանչյուր թեմայի պարզագույն մոդել:

Այս աշխատանքի մեջ ներգրավեցի յոթերորդ դասարանի աշակերտներին: Նրանց մի մասը մեծ ցանկություն ունեցավ մասնակցելու այս աշխատանքներին: Աշակերտներից ոմանք բավականին հմուտ կերպով սկսեցին աշխատել: Նախընտրելով խմբային աշխատանքը` 4-5 աշակերտների հանձնարարեցի նախ և առաջ մուտքագրել թեորեմները, սահմանումները և համապատասխան գծագրերը: Յուրաքանչյուր թեմա ստեղծվում է իմ և ՏՀՏ մասնագետի խորհրդվատվությամբ: Աշակերտը մշակում է նյութը, ես ստուգում եմ, որից հետո աշակերտն է որոշում այն ծրագիրը, որով ուզում է պատրաստել ուսումնական նյութը: Համակարգչով աշխատելիս աշակերտներին օգնում է նաև ՏՀՏ մասնագետ Սոնա Խաչատրյանը: Միևնույն թեման հանձնարարել եմ մշակելու 7-րդ դասարաններում սովորող աշակերտների տարբեր խմբերի: Նախընտրելի կլինի այն աշխատանքը, որն ավելի գրագետ, ճշգրիտ և գեղեցիկ կլինի ներկայացված: Աշակերտները հաճույքով են ստեղծում այս աշխատանքները: Առաջին հերթին` նրանք սիրում են զբաղվել համակարգչով, երկրորդ հերթին` այդ աշխատանքները գնահատվում են ուսուցչի կողմից, և դրանք կարող են դառնալ ուսումնական էլեկտրոնային նյութ իրենց իսկ ընկերների համար: Եվ երրորդն այն է, որ աշխատելու ընթացքում ծանոթանում են համակարգչային հետաքրքիր և նոր հմտությունների հետ: Այս նյութերը ստեղծելու նպատակն է ունենալ աշակերտներին ավելի տեսանելի, հասկանելի, պարզ, գունազարդ և հետաքրքիր թեմաներ: Սրանք աշակերտների և իմ համատեղ աշխատանքի արդյունք կլինեն:

Համացանցում երբ ուսումնասիրում էի SMART տեխնոլոգիաներով ստեղծված ուսումնական տարաբնույթ նյութերը, տեսա, թե որքան պարզ, ըմբռնելի, հետաքրքիր և գունեղ են այդ աշխատանքները: Իսկ ինչո՞ւ մենք չստեղծենք և չունենանք նմանօրինակ աշխատանքներ, եթե ունենք այդ հնարավորությունը:

Ես պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ մեր սիրելի տնօրեն տիար Բլեյանին, որը ստեղծել է մեզ համար այս հնարավորությունը`ստեղծագործելու, զարգանալու և ավելի հետաքրքիր դարձնելու մեր մանկավարժական աշխատանքը։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.